00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն ակնկալում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն. դեսպան

© Photo : Public domainԹուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաք
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաք - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2025
Բաժանորդագրվել
Չնայած Երևանի ջանքերին՝ Անկարան ձգձգում է սահմանի բացումը՝ այդ հարցը կապելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետ։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն հույս ունի, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն, հայտնում է թուրքական Anadolu պետական գործակալությունը՝ վկայակոչելով Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքին։
Հարավային Կովկասում Ռուսաստանին և Իրանին շրջանցող նախագծերը ձեռնտու չեն. ռուս դիվանագետ
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը առաջիկա վեց ամիսների ընթացքում: Թուրքական աղբյուրներն ավելի վաղ հայտարարել էին, որ թուրք-հայկական սահմանի բացումն ուղղակիորեն կախված է Բաքվի և Երևանի խաղաղ գործընթացի ընթացքից, կոնկրետ ժամկետների մասին խոսք չկա:
«Հիշեցնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղության մասին՝ Թոմ Բարաքը նշել է, որ սպասվում է Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների բացում», - գրում է գործակալությունը:
Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։
2021 թվականի դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարները վերահաստատել են առանց նախապայմանների գործընթացն առաջ տանելու պատրաստակամությունը, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում։
Էրդողանը շարունակում է Ուկրաինայի հարցով շփումները Պուտինի և եվրոպական առաջնորդների հետ
2024 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Նյու Յորքի «թուրքական տանը»՝ վերահաստատելով կարգավորման գործընթացը շարունակելու և դրան նոր թափ հաղորդելու մտադրությունը։ Մեկ տարի անց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան, որտեղ «Մարգարա» սահմանային անցակետում հանդիպել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:
Վեցերորդ հանդիպման ընթացքում ներկայացուցիչները քննարկել են կարգավորման առանցքային հարցեր, ներառյալ՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացումը, մասնավորապես՝ սահմանի հատման կազմակերպման վերաբերյալ:
Լրահոս
0