00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարավային Կովկասում Ռուսաստանին և Իրանին շրջանցող նախագծերը ձեռնտու չեն. ռուս դիվանագետ

© SputnikԴմիտրի Լիցկայ
Դմիտրի Լիցկայ - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2025
Բաժանորդագրվել
Դիվանագետի խոսքով` Ղազախստանից Հայաստան բեռների վերջին առաքումը ցույց է տալիս, որ տարածաշրջանի երկրները կարող են կարգավորել իրենց երթուղիները քաղաքական կամքի առկայության դեպքում:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասում տրանսպորտային նախագծերը, որոնք ստեղծվում են` շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը, ակնհայտորեն ձեռնտու չեն, և դրանց նպատակը տարածաշրջանի երկրների փոխգործակցությանը վնասելն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Դմիտրի Լիցկայը «3+3 ձևաչափ. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ և հնարավոր տարբերակներ» փորձագիտական համաժողովի ընթացքում։
«Տարածաշրջանում շատ ակտիվ քննարկվում է տրանսպորտային միջանցքների կառուցումը, և այստեղ ամեն ինչ որոշվում է լոգիստիկայի շահութաբերությամբ, դրա ինքնարժեքով։ Արևմտյան գործընկերների կողմից առաջ քաշվող երթուղիները ենթադրում են Ռուսաստանի և Իրանի տարածքների շրջանցում, հետևաբար այստեղ ավելի շատ աշխարհաքաղաքականություն կա, քան տնտեսություն։ Մյուս կողմից` վերջերս Ղազախստանից Հայաստան բեռների առաքումը ցույց է տալիս, որ տարածաշրջանի երկրները կարող են կարգավորել իրենց երթուղիները քաղաքական կամքի առկայության դեպքում»,– ընդգծել է դիվանագետը:
Խոսելով 3+3 պլատֆորմի մասին՝ Լիցկայը հայտարարել է, որ այն չի փակում արտաքին ուժերի հետ փոխգործակցությունը, եթե նրանք տարածաշրջան են գալիս կառուցողական գաղափարներով։ Նրա խոսքով` նման ձևաչափով առաջին հանդիպումը Մոսկվայում ցույց տվեց դրա արդիականությունը։
Ըստ Լիցկայի` ռուսական կողմը ներկայացրել է ճանապարհային քարտեզը, որը ենթադրում էր փոխգործակցության զարգացում տնտեսության տարբեր ճյուղերում (տրանսպորտ, էներգետիկա և այլն)՝ առանց հարաբերությունների կարգավորման քաղաքական բարդ հարցերի քննարկման: Ենթադրվում էր, որ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների շփումները դրա համար լրացուցիչ հնարավորություններ կտային։
Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն կպայմանավորվեն «3+3»-ի անցկացման հարցում. ՌԴ ԱԳՆ
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ–ն ակնկալում է անցում նոր հանդիպումների: Լիցկայը նշել է, որ հաջորդ հանդիպումը պետք է կայանա Երևանում կամ Բաքվում, և ռուսական կողմը անցկացման վայրը թողնում է գործընկերների հայեցողությանը:
Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի (ՌԴ) Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Եվգենիա Գորյուշինան իր հերթին հայտարարել է, որ ռուսական կողմի համար կարևոր է, որպեսզի տրանսպորտային երթուղիները հակասության մեջ չմտնեն ԵԱՏՄ սկզբունքների հետ: Նրա խոսքով` Ռուսաստանը ձգտում է չարգելափակել նախագիծը, քննարկել դրա ներառումը միության շրջանակում։
Կարևոր է «3+3» ձևաչափը վերականգնել Հարավային Կովկասում. Շոյգու
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է «3+3» ձևաչափի ստեղծմանը, որի մեջ մտնում են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը դեռ չի մասնակցում այս ձևաչափի աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ընդգծել են, որ պաշտոնական Թբիլիսիի համար դռները բաց են մնում։ Նախորդ երեք հանդիպումներն անցել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է` Մոսկվան հույս ունի, որ Երևանն ու Բաքուն համաձայնության կգան հաջորդ նիստի կազմակերպման հարցում:
Լրահոս
0