https://arm.sputniknews.ru/20251205/inchu-e-arevmutqn-achq-pakum-hakaekeghecakan-arshavi-vra-minasjany-keghts-tezi-masin-96564481.html
Ինչո՞ւ է Արևմուտքն աչք փակում հակաեկեղեցական արշավի վրա. Մինասյանը` կեղծ թեզի մասին
Ինչո՞ւ է Արևմուտքն աչք փակում հակաեկեղեցական արշավի վրա. Մինասյանը` կեղծ թեզի մասին
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցության քարտուղարը նշում է, որ Արևմուտքում ներկայացվում է, թե ՀՀ իշխանությունները եկեղեցու դեմ դուրս գալով` պայքարում են ռուսականության դեմ։ 05.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-05T12:37+0400
2025-12-05T12:37+0400
2025-12-05T12:42+0400
արծվիկ մինասյան
հայ առաքելական եկեղեցի
կալանք
արևմուտք
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67421150_0:30:1333:780_1920x0_80_0_0_d533a08b1fe748555e528c50ab7139a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արևմուտքն աչք է փակում ՀՀ իշխանությունների` եկեղեցու դեմ անօրինական գործողությունների վրա՝ պնդելով, թե նրանք պայքարում են «ռուսական ազդեցության» դեմ։ Այս մասին դատարանի մոտ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։Ինչպես հայտնել ենք, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ` Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր կալանավորվեց 2 ամսով:Նա դիմեց սփյուռքահայության այն հատվածին, որը կշիռ, հեղինակություն ունի ու կարող է իր խոսքը տեղ հասցնել՝ պայքարելու ՀՀ-ում տեղի ունեցող այլանդակության դեմ։Իր խոսքում Արծվիկ Մինասյանը նաև դիմեց այն բարձրաստիճան հոգևորականներին, որոնք գնացել էին հանդիպման ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` հորդորելով նրանց չենթարկվել ՀՀ իշխանություններին, քանի որ իրենց որպես գործիք են օգտագործում։Մինասյանը կաթողիկոսի դեմ դուրս եկած հոգևորականներին կոչ արեց բոլոր ներքին խնդիրներն ու հարցերը լուծել եկեղեցու ներսում, ոչ թե ինչ-որ խաղի մաս դառնալ։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67421150_148:0:1333:889_1920x0_80_0_0_eed0c6970a38b5a929c128667967278b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արծվիկ մինասյան, հայ առաքելական եկեղեցի, կալանք, արևմուտք, ռուսաստան
արծվիկ մինասյան, հայ առաքելական եկեղեցի, կալանք, արևմուտք, ռուսաստան
Ինչո՞ւ է Արևմուտքն աչք փակում հակաեկեղեցական արշավի վրա. Մինասյանը` կեղծ թեզի մասին
12:37 05.12.2025 (Թարմացված է: 12:42 05.12.2025) «Հայաստան» խմբակցության քարտուղարը նշում է, որ Արևմուտքում ներկայացվում է, թե ՀՀ իշխանությունները եկեղեցու դեմ դուրս գալով` պայքարում են ռուսականության դեմ։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արևմուտքն աչք է փակում ՀՀ իշխանությունների` եկեղեցու դեմ անօրինական գործողությունների վրա՝ պնդելով, թե նրանք պայքարում են «ռուսական ազդեցության» դեմ։ Այս մասին դատարանի մոտ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ինչպես հայտնել ենք, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ` Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր
կալանավորվեց 2 ամսով:
«Սա քաղաքականություն է՝ ծառայել նեռին, ՀՀ-ի դեմ գործող կառույցներին և կենտրոններին։ Ընդդիմությունն իր ողջ ռեսուրսներով իրենց հնարավորության սահմաններում ներկայացնում են տիրող իրավիճակը։ Միջազգային, այդ թվում արևմտյան կենտրոնների բոլոր աչքերը փակվում են, երբ կեղծ թեզ է դառնում իրականությունը, թե այս իշխանությունը պայքարում է ռուսականության դեմ։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք կարող է տանել համահայկական ռեսուրսի այն հատվածը, որը համաշխարհային ճանաչում ունի»,- նշեց Մինասյանը։
Նա դիմեց սփյուռքահայության այն հատվածին, որը կշիռ, հեղինակություն ունի ու կարող է իր խոսքը տեղ հասցնել՝ պայքարելու ՀՀ-ում տեղի ունեցող այլանդակության դեմ։
Իր խոսքում Արծվիկ Մինասյանը նաև դիմեց այն բարձրաստիճան հոգևորականներին, որոնք
գնացել էին հանդիպման ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` հորդորելով նրանց չենթարկվել ՀՀ իշխանություններին, քանի որ իրենց որպես գործիք են օգտագործում։
Մինասյանը
կաթողիկոսի դեմ դուրս եկած հոգևորականներին կոչ արեց բոլոր ներքին խնդիրներն ու հարցերը լուծել եկեղեցու ներսում, ոչ թե ինչ-որ խաղի մաս դառնալ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը։