https://arm.sputniknews.ru/20251205/hajtni-e-erb-khraparakvi-samvel-karapetjani-pashtpanneri-bvoghvoqi-veraberjal-vorvoshumy-96571123.html
Հայտնի է` երբ կհրապարակվի Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը
Հայտնի է` երբ կհրապարակվի Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը
Sputnik Արմենիա
Պաշտպանական կողմի ներկայացված բողոքները վարույթ է ընդունել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։ 05.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-05T14:02+0400
2025-12-05T14:02+0400
2025-12-05T14:06+0400
հայաստան
սամվել կարապետյան
արամ վարդևանյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_0:86:1600:986_1920x0_80_0_0_234c7aeef84d90182f67cf3ed7b7d864.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել: Այս մասին հայտնում է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրենց ներկայացրած բողոքները վարույթ է ընդունել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_121:0:1545:1068_1920x0_80_0_0_cf281ed0746d2dff6e6207621312aca6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, արամ վարդևանյան, դատարան
հայաստան, սամվել կարապետյան, արամ վարդևանյան, դատարան
Հայտնի է` երբ կհրապարակվի Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը
14:02 05.12.2025 (Թարմացված է: 14:06 05.12.2025) Պաշտպանական կողմի ներկայացված բողոքները վարույթ է ընդունել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել: Այս մասին հայտնում է Կարապետյանի փաստաբան
Արամ Վարդևանյանը։ Նա ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրենց ներկայացրած բողոքները վարույթ է ընդունել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։
«Դատարանը բողոքների քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով` չնայած մենք միջնորդել էինք այն իրականացնել բանավոր կարգով: Դատական ակտի կայացման օր է սահմանվել 2025 թվականի դեկտեմբերի 11-ը: Ի դեպ, գրավոր դիրքորոշումներ, բացատրություններ ներկայացնելու օր է սահմանվել մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ»,- նշել է Վարդևանյանը:
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։