00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դադարեցնել Արշակ սրբազանի և մյուս եկեղեցականների հետապնդումը․ Մայր աթոռ

© SputnikՄայր աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր աթոռ Սուրբ Էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2025
Բաժանորդագրվել
Մայր աթոռը պահանջում է վերականգնել ազատազրկված բարձրաստիճան հոգևորականների խախտված իրավունքները։ Կաթողիկոսը համոզված է, որ ժողովրդի միասնության շնորհիվ կհաղթահարեն դժվարությունները։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մյուս եկեղեցականների ապօրինի հետապնդումները։ Այս մասին ասված է Մայր աթոռի հայտարարության մեջ։
«Խստորեն դատապարտում ենք դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Արշակ սրբազանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։ Սույն գործողությունն արտահայտությունն է եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և շարունակությունը հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի»,- ասված է հայտարարությունում:
Մայր աթոռից ընդգծում են՝ բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։
Մայր աթոռը պահանջում է նաև վերականգնել նրանց խախտված իրավունքները։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն էլ Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում հայտարարել է, որ ՀՀ իշխանություններն ապօրինի քայլեր են իրականացնում բարձրաստիճան եկեղեցականության դեմ։
«Հայրենիքում տիրող դժվար իրավիճակում խիստ մտահոգիչ է նաև իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը։ Ապօրինի քայլեր և բռնաճնշումներ է սանձազերծել բարձրաստիճան եկեղեցականության դեմ։ Անազատության մեջ են գտնվում սրբազաններ, ազգային մեծ բարերար և այլ հայորդիներ։ Մեր ժողովրդի միասնության շնորհիվ լիահույս ենք, որ կհաղթահարենք այս դժվարությունները, կչեզոքացվեն չարամիտ ոտնձգությունները»,- ասել է նա։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։ Այսօր` դեկտեմբերի 5–ին, դատարանը 2–ամսյա կալանք սահմանեց նաև Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի նկատմամբ։
Լրահոս
0