ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Այսօր միասնական աղոթք հնչեց Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Աղոթքը կրկին նվիրված էր կալանավորված հոգևորականներին ու մյուս քաղբանտարկյալներին։Եկեղեցու քահանա տեր Զորայր քահանա Կարապետյանը միասնական աղոթքից հետո իր խոսքում անդրադարձավ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալությանը` նշելով, որ այն անհիմն է, ինչպես մյուս սրբազաններինը։«Չենք կարող անտարբեր մնալ, որովհետև մենք ինքներս եկեղեցու նվիրյալ ու սպասավոր ծառա ենք և մենք ինքներս ազգի ու ժողովրդի նվիրյալներն ենք։ Վիշտ է ու ցավ, որ փորձում են ինչ–ինչ ճանապարհներ օգտագործելով մեր միասնությունը խարխլել, բայց ես վստահ եմ առավել քան երբևէ, որ այս միասնական աղոթքները մեզ ավելի կգոտեպնդեն ու կամրապնդեն»,– ասաց քահանան։Նա վստահեցրեց, որ իրենց պայքարն արդար է, իշխանության, պաշտոնի համար չէ, այլ ազատ ծառայության։Քահանան կոչ արեց հավաքվածներին չթուլանալ ու չընկճվել` հիշեցնելով, որ ավելի վատ ժամանակներ են եղել։«Երբ մտովի հետ ենք գնում մոտ հարյուր տարի` 1937–38 թթ, տեսնում ենք, որ այն ժամանակ ևս կային հալածանքներ, կային աքսորներ, բայց ի տարբերություն այսօրվա` այն ժամանակ կային հստակ պատճառներ։ Հստակ։ Որևէ շինծու բանի համար որևէ հոգևորականի չէին աքսորում։ Իսկ այսօր ականատեսն ու վկան ենք, որ պետք չէ պատճառ հոգևորականին ձերբակալելու համար։ Գրեթե այս վիճակին ենք հասել։ Նույնիսկ երբ որ գնում ես ծառայությունդ մատուցելու, կասկածանքով ես գնում, որ միգուցե կգան իմ հետևից»,– ասաց նա։Հոգևորականները հավաքվածներին հորդորեց ոչ մի դեպքում նահանջի քայլ չանել, նեղության առաջ չընկրկել և չմոռանալ, որ յուրաքանչյուր քրիստոնյայի թիկունքին Աստված է ու Հիսուս Քրիստոս։Հաջորդ հինգշաբթի Արագածոտնի թեմում միասնական աղոթք կհնչի Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում։Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը միասնական աղոթքից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան հոգևորականների ձերբակալության պատվերը հավանաբար ստանում է դրսի հակաեկեղեցական կառույցներից։«Երկար ժամանակ իշխանությունները ամեն ինչ անում էին նաև Արշակ սրբազանին ձերբակալելու համար։ Նայեք` թեմերում հիմնականում շեշտը դրվում է թեմակալ առաջնորդին ձերբակալելու, դիվանապետին ձերբակալելու, թեմի հաշվապահին ձերբակալելու վրա, հիմա էլ նույն սցենարը Մայր աթոռում է կիրառվում, դիվանապետին իրենք պետք է ձերբակալեին ամեն գնով»,– նշեց քահանան։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
ոսկեվազ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Միասնական աղոթք Ոսկեվազում
Sputnik Արմենիա
Միասնական աղոթք Ոսկեվազում
2025-12-04T20:32+0400
true
PT2M02S
Մենք վախենալու բան չունենք որևէ բանից, որևէ վիճակից, առավել ևս` որևէ անձից. Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա տեր Զորայր քահանա Կարապետյանը` Միասնական աղոթքից առաջ
Sputnik Արմենիա
Մենք վախենալու բան չունենք որևէ բանից, որևէ վիճակից, առավել ևս` որևէ անձից. Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա տեր Զորայր քահանա Կարապետյանը` Միասնական աղոթքից առաջ
Արագածոտնի թեմի քահանաներն ամեն հինգշաբթի հավաքվում են թեմի սրբավայրերից մեկում և աղոթք բարձրացնում առ Աստված։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Այսօր միասնական աղոթք հնչեց Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Աղոթքը կրկին նվիրված էր կալանավորված հոգևորականներին ու մյուս քաղբանտարկյալներին։
Միասնական աղոթք Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Եկեղեցու քահանա տեր Զորայր քահանա Կարապետյանը միասնական աղոթքից հետո իր խոսքում անդրադարձավ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալությանը` նշելով, որ այն անհիմն է, ինչպես մյուս սրբազաններինը։
«Չենք կարող անտարբեր մնալ, որովհետև մենք ինքներս եկեղեցու նվիրյալ ու սպասավոր ծառա ենք և մենք ինքներս ազգի ու ժողովրդի նվիրյալներն ենք։ Վիշտ է ու ցավ, որ փորձում են ինչ–ինչ ճանապարհներ օգտագործելով մեր միասնությունը խարխլել, բայց ես վստահ եմ առավել քան երբևէ, որ այս միասնական աղոթքները մեզ ավելի կգոտեպնդեն ու կամրապնդեն»,– ասաց քահանան։
Նա վստահեցրեց, որ իրենց պայքարն արդար է, իշխանության, պաշտոնի համար չէ, այլ ազատ ծառայության։
Քահանան կոչ արեց հավաքվածներին չթուլանալ ու չընկճվել` հիշեցնելով, որ ավելի վատ ժամանակներ են եղել։
«Երբ մտովի հետ ենք գնում մոտ հարյուր տարի` 1937–38 թթ, տեսնում ենք, որ այն ժամանակ ևս կային հալածանքներ, կային աքսորներ, բայց ի տարբերություն այսօրվա` այն ժամանակ կային հստակ պատճառներ։ Հստակ։ Որևէ շինծու բանի համար որևէ հոգևորականի չէին աքսորում։ Իսկ այսօր ականատեսն ու վկան ենք, որ պետք չէ պատճառ հոգևորականին ձերբակալելու համար։ Գրեթե այս վիճակին ենք հասել։ Նույնիսկ երբ որ գնում ես ծառայությունդ մատուցելու, կասկածանքով ես գնում, որ միգուցե կգան իմ հետևից»,– ասաց նա։
Հոգևորականները հավաքվածներին հորդորեց ոչ մի դեպքում նահանջի քայլ չանել, նեղության առաջ չընկրկել և չմոռանալ, որ յուրաքանչյուր քրիստոնյայի թիկունքին Աստված է ու Հիսուս Քրիստոս։
«Մենք վախենալու բան չունենք որևէ բանից, որևէ վիճակից, առավել ևս` որևէ անձից»,– եզրափակեց իր խոսքը քահանան։
Հաջորդ հինգշաբթի Արագածոտնի թեմում միասնական աղոթք կհնչի Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը միասնական աղոթքից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան հոգևորականների ձերբակալության պատվերը հավանաբար ստանում է դրսի հակաեկեղեցական կառույցներից։
«Երկար ժամանակ իշխանությունները ամեն ինչ անում էին նաև Արշակ սրբազանին ձերբակալելու համար։ Նայեք` թեմերում հիմնականում շեշտը դրվում է թեմակալ առաջնորդին ձերբակալելու, դիվանապետին ձերբակալելու, թեմի հաշվապահին ձերբակալելու վրա, հիմա էլ նույն սցենարը Մայր աթոռում է կիրառվում, դիվանապետին իրենք պետք է ձերբակալեին ամեն գնով»,– նշեց քահանան։