https://arm.sputniknews.ru/20251202/qkn-hastatec-vor-tesagrutjuny-arshak-srbazani-het-arnchutjun-chuni-pastaban-96469224.html
ՔԿ–ն հաստատեց, որ տեսագրությունը Արշակ սրբազանի հետ առնչություն չունի. փաստաբան
ՔԿ–ն հաստատեց, որ տեսագրությունը Արշակ սրբազանի հետ առնչություն չունի. փաստաբան
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով` փորձագետը համեմատել է տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը։ 02.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-02T21:01+0400
2025-12-02T21:01+0400
2025-12-02T21:02+0400
հայաստան
արշակ սրբազան
արսեն բաբայան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96405499_0:0:1500:844_1920x0_80_0_0_0ed21645fb37003daa63a9589befe02b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է։ Այս մասին հայտնել է Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը` նշելով, որ քիչ առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ՀՀ քննչական կոմիտեից ստացել է եզրակացությունը։Նրա խոսքով` փորձագետը եզրակացությունն արել է տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը համեմատելով։Բաբայանը մեջբերել է եզրակացությունից մի հատված, որում նշված է` քանի որ պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի և կզակի շրջանի ձևը, ինչպես նաև սանրվածքը համընկնում են, և այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոցներ, ապա կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։«Այսինքն` ի՞նչ է ստացվում։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ լսի, հա էլի, նման են բայց իրար։ Լավ, բայց մենք ե՞րբ ենք ասել, թե կեղծ տեսագրության մեջ պատկերված անձն ընդհանրապես նման չէ Արշակ սրբազանին։ Մենք ե՞րբ ենք ասել, թե կեղծված տեսագրության մեջ առկա տղամարդն ունի փարթամ գանգուր մազեր, նուրբ ու վիրահատած քիթ։ Պարզ չէ՞, որ ցանկացած մեկին ցույց տաս այդ տեսագրությունն ու Արշակ սրբազանի նկարը, նա էլ կասի՝ «հա էլի, լսի, ոնց որ նման են իրար»։ Սա՞ է ձեր փորձաքննությունը»,– գրել է փաստաբանը։Նա շեշտել է, որ փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։Հիշեցնենք` «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն հրապարակեց` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքեց` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դեկտեմբերի 1-ին ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ իրեն վերագրվող տեսագրությունները կեղծիք են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96405499_167:0:1500:1000_1920x0_80_0_0_81cd6237c1c673f530eb722950969dcc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արշակ սրբազան, արսեն բաբայան, հհ քննչական կոմիտե
հայաստան, արշակ սրբազան, արսեն բաբայան, հհ քննչական կոմիտե
ՔԿ–ն հաստատեց, որ տեսագրությունը Արշակ սրբազանի հետ առնչություն չունի. փաստաբան
21:01 02.12.2025 (Թարմացված է: 21:02 02.12.2025) Փաստաբանի խոսքով` փորձագետը համեմատել է տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է։ Այս մասին հայտնել է Խաչատրյանի փաստաբան
Արսեն Բաբայանը` նշելով, որ քիչ առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ՀՀ քննչական կոմիտեից ստացել է եզրակացությունը։
«Ես պետական ծառայության 15 տարուց ավել և փաստաբանության երեք տարվա փորձառության ընթացքում այսպիսի անհեթեթության չէի հանդիպել։ Ամբողջ եզրակացությունն ուղիղ կես էջ է։ Այդ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, թե «Հաստատվել է տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»։ Այս տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով` փորձագետը եզրակացությունն արել է տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը համեմատելով։
Բաբայանը մեջբերել է եզրակացությունից մի հատված, որում նշված է` քանի որ պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի և կզակի շրջանի ձևը, ինչպես նաև սանրվածքը համընկնում են, և այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոցներ, ապա կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։
«Այսինքն` ի՞նչ է ստացվում։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ լսի, հա էլի, նման են բայց իրար։ Լավ, բայց մենք ե՞րբ ենք ասել, թե կեղծ տեսագրության մեջ պատկերված անձն ընդհանրապես նման չէ Արշակ սրբազանին։ Մենք ե՞րբ ենք ասել, թե կեղծված տեսագրության մեջ առկա տղամարդն ունի փարթամ գանգուր մազեր, նուրբ ու վիրահատած քիթ։ Պարզ չէ՞, որ ցանկացած մեկին ցույց տաս այդ տեսագրությունն ու Արշակ սրբազանի նկարը, նա էլ կասի՝ «հա էլի, լսի, ոնց որ նման են իրար»։ Սա՞ է ձեր փորձաքննությունը»,– գրել է փաստաբանը։
Նա շեշտել է, որ փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։
«Այսինքն՝ չի՞ ստուգվել արդյոք տեսագրությունն իրական է, թե, օրինակ, արհեստական բանականությամբ ստեղծված։ Կամ հնարավո՞ր է, որ մոնտաժման միջոցով է ստացվել այդ տեսագրությունը։ Այս ամբողջից ելնելով` կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի»,– եզրափակել է Բաբայանը։
Հիշեցնենք` «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն հրապարակեց`
դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն
արձագանքեց` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դեկտեմբերի 1-ին ասուլիս հրավիրեց և
հայտարարեց, որ իրեն վերագրվող տեսագրությունները կեղծիք են։