00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նավասարդ Կճոյաններո՞վ եք նորոգելու եկեղեցին․ Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին

© Photo : press office of the Parliament of ArmeniaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2025
Բաժանորդագրվել
Փաշինյանը հերթական անգամ մեղադրեց կաթողիկոսի եղբորը КГБ-ի գործակալ լինելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը տարակուսած է, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում, ինչպես ինքն է հայտարարում, նորոգել Հայ առաքելական եկեղեցին այդ թվում այն եպիսկոպոսների օգնությամբ, որոնց վերաբերյալ նախկինում այլ հայտարարություններ էր անում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Գրիգորյանը հիշեցրեց Փաշինյանին նրա նախկին ելույթներից մեկը։
«Էդ մարդը դեմ է քրիստոնեական արժեքներին, Հայ առաքելական եկեղեցու էությանը։ Հոգևորականը «Բենթլի» ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա՞։ Խելագա՞ր եք։ Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ ում եք խելագար անվանում, բայց Դուք էդ մարդու հետ բանակցում էիք եկեղեցու նորոգման շուրջ։ Արդյոք եկեղեցին պատրաստվու՞մ եք նորոգել մարդկանցով, ում Դուք կարծում եք՝ հոգևոր արժեքներից, եկեղեցու էությունից հեռու են։ Նավասարդ Կճոյաններո՞վ եք պատրաստվում եկեղեցին նորոգել»,- հարց ուղղեց Աննա Գրիգորյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե հայտնի 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել և ասել, որ իրենց մեղքն էլ են ընդունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ քրիստոնեությունը հենց դա է։
«Հենց նորոգման օրակարգը դրա մասին է։ Բա մարդը «Բենթլի» ունենա, մերսեդես, միլիոններ, անշարժ գույքեր, սիրուհիներ ունենա ու հանրության հաշվետվություն չտա՞, խելագա՞ր եք»,- հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով, թե իրենք չեն կարող եկեղեցու դեմ արշավ անել, քանի որ իրենք Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են և չեն կարող իրենք իրենց դեմ արշավ անել։
Գրիգորյանը նաև հետաքրքրվեց, թե ինչ կոմպրոմատներով է նրան հաջողվել կաթողիկոսի դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին համոզել դա անել։ Փաշինյանն էլ հայտարարեց, թե ամենամեծ կոմպրոմատները կաթողիկոսի ու նրա եղբոր դեմ են։ Հերթական անգամ մեղադրեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսեսյանին КГБ-ի գործակալ լինելու մեջ։
Աննա Գրիգորյանն արձագանքեց Փաշինյանին՝ նշելով, որ իրականում նրա նպատակը ոչ թե եկեղեցին նորոգելը կամ մաքրելն է, այլ իրեն ենթակա եկեղեցի ու կաթողիկոս ունենալը։
Նոյեմբերի 27-ին մի քանի եպիսկոպոսների հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո երեկոյան նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
Լրահոս
0