https://arm.sputniknews.ru/20251202/dzer-tshrtshran-khvosqery-bakhvelu-en-irakanutjan-patin-ev-pshrvelu-en-vardanjany-nakhararin-96451930.html
Ձեր ճռճռան խոսքերը բախվելու են իրականության պատին և փշրվելու են. Վարդանյանը` նախարարին
Ձեր ճռճռան խոսքերը բախվելու են իրականության պատին և փշրվելու են. Վարդանյանը` նախարարին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի` Աննա Գրիգորյանի խոսքով` առողջության ապահովագրության այս համակարգը մեկ բառով կարելի է կոչել անորոշություն։ 02.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-02T15:29+0400
2025-12-02T15:29+0400
2025-12-02T15:40+0400
հհ առողջապահության նախարարություն
առողջապահություն
առողջության ապահովագրություն
քրիստինե վարդանյան
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/10/83995485_0:84:1600:984_1920x0_80_0_0_5c4fb6f17446b613600103d17f418ffb.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ուղղակի իշխանության նախընտրական քայլն է, այլ ոչ թե խնդիրներ լուծող ծրագիր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախագիծը` առաջին ընթերցմամբ։Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` ՀՀ բնակչությանն իսկապես պետք է լավ, տրամաբանված առողջապահական ապահովագրական համակարգ, սակայն այս նախագիծը դա չէ։Նրա համար անընդունելի է նաև այն, որ իշխանությունը հինգ տարուց ավելի է` քննարկել է այս նախագիծը, այն նախատեսում է հունվարի 1–ից ներդնել, սակայն դեկտեմբերի 2–ին դեռ հազիվ առաջին ընթերցմամբ քննարկում է անցկացնում։«Մեգաապահովագրական եք սարքում` ընդամենն ուսումնասիրելով դաշտում առկա մասնավոր ընկերությունների հաջողված, կայացած փորձը, սակայն ձեր պատկերացումներով ու հնարավորություններով»,– նշեց Վարդանյանը։Նրա համար հասկանալի չէ, թե ինչու պետությունը չգնաց հիբրիդային տարբերակին, այսինքն` ինքն ապահովեր բազայինը` նվազագույն, անհրաժեշտը, իսկ մասնավորը ապահովեր մյուս փաթեթները, որոնք քաղաքացին կցանկանար ձեռք բերել։Ինչո՞ւ 63 տարեկան անձը չի ներառվի անվճար ապահովագրության համակարգում. նախարարի պատասխանը«Մենք ընդամենը մի քանի ամիս անց բախվելու ենք այն պատկերին, որ ձեր (նկատի ունի առողջապահության նախարարին–խմբ.) շատ սիրուն, ճռճռան խոսքերը ուղղակի բախվելու են իրականության պատին և փշրվելու են, որի համար ես շատ ափսոսում եմ, քանի որ, այո, սա կարևորագույն նախագիծ էր»,– եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթում հայտարարեց, որ գրավոր առաջարկ է ներկայացնելու, որ ապահովագրական համակարգի մեջ ներառվեն 63 տարեկանը բոլորած բոլոր թոշակառուները, այլ ոչ թե 65 տարեկանից սկսած անձինք, ինչպես նշված է նախագծում։Նրան նաև հետաքրքրում էր այն, թե նախարարություն ի՞նչ է անելու, որ հերթեր չգոյանան պոլիկլինիկաներում, բացի այդ` բուժքույրերի աշխատավարձերը համարժեք բարձրանալո՞ւ են, թե՞ ոչ։ Առանց այս խնդիրների լուծման, ըստ պատգամավորի, այս համակարգը դատապարտված է ձախողման։Հիշեցնենք` 2026 թվականից կսկսվի առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը, որը նախատեսվում է ավարտել 2028 թվականին։ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին հայտնեց, որ առաջին փուլում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, սահմանվել է 129 600 դրամի ապահովագրական փաթեթ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։Ի՞նչ են անելու մասնավորի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձինք․ Ավանեսյանի պատասխանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/10/83995485_89:0:1512:1067_1920x0_80_0_0_654f31930b281ff5bbebedaf6b030277.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ առողջապահության նախարարություն, առողջապահություն, առողջության ապահովագրություն, քրիստինե վարդանյան, անահիտ ավանեսյան
հհ առողջապահության նախարարություն, առողջապահություն, առողջության ապահովագրություն, քրիստինե վարդանյան, անահիտ ավանեսյան
Ձեր ճռճռան խոսքերը բախվելու են իրականության պատին և փշրվելու են. Վարդանյանը` նախարարին
15:29 02.12.2025 (Թարմացված է: 15:40 02.12.2025) Ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի` Աննա Գրիգորյանի խոսքով` առողջության ապահովագրության այս համակարգը մեկ բառով կարելի է կոչել անորոշություն։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ուղղակի իշխանության նախընտրական քայլն է, այլ ոչ թե խնդիրներ լուծող ծրագիր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախագիծը` առաջին ընթերցմամբ։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` ՀՀ բնակչությանն իսկապես պետք է լավ, տրամաբանված առողջապահական ապահովագրական համակարգ, սակայն այս նախագիծը դա չէ։
«Մարդիկ կոնկրետ գիտեն, թե որքան են վճարելու հունվարի 1–ից ապահովագրության համար, սակայն հստակ չգիտեն` ինչի դիմաց են վճարելու։ Չկա այդ ցանկը։ Այս նախագծի խնդիրը տեխնիկական չէ, այլ այն, որ դուք այն բերել եք նախընտրական տրամաբանության մեջ ու այստեղից են սկսում բոլոր խնդիրները»,– հայտարարեց Վարդանյանը։
Նրա համար անընդունելի է նաև այն, որ իշխանությունը հինգ տարուց ավելի է` քննարկել է այս նախագիծը, այն նախատեսում է հունվարի 1–ից ներդնել, սակայն դեկտեմբերի 2–ին դեռ հազիվ առաջին ընթերցմամբ քննարկում է անցկացնում։
«Մեգաապահովագրական եք սարքում` ընդամենն ուսումնասիրելով դաշտում առկա մասնավոր ընկերությունների հաջողված, կայացած փորձը, սակայն ձեր պատկերացումներով ու հնարավորություններով»,– նշեց Վարդանյանը։
Նրա համար հասկանալի չէ, թե ինչու պետությունը չգնաց հիբրիդային տարբերակին, այսինքն` ինքն ապահովեր բազայինը` նվազագույն, անհրաժեշտը, իսկ մասնավորը ապահովեր մյուս փաթեթները, որոնք քաղաքացին կցանկանար ձեռք բերել։
«Մենք ընդամենը մի քանի ամիս անց բախվելու ենք այն պատկերին, որ ձեր (նկատի ունի առողջապահության նախարարին–խմբ.) շատ սիրուն, ճռճռան խոսքերը ուղղակի բախվելու են իրականության պատին և փշրվելու են, որի համար ես շատ ափսոսում եմ, քանի որ, այո, սա կարևորագույն նախագիծ էր»,– եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթում հայտարարեց, որ գրավոր առաջարկ է ներկայացնելու, որ ապահովագրական համակարգի մեջ ներառվեն 63 տարեկանը բոլորած բոլոր թոշակառուները, այլ ոչ թե 65 տարեկանից սկսած անձինք, ինչպես նշված է նախագծում։
«Զրուցել եմ պոլիկլինիկաների աշխատակիցների հետ, և նրանք չեն պատկերացնում, թե հունվարի 1–ից ինչ է իրենց սպասում, ինչի հետ են իրենք առերեսվելու։ Միակ բառը, որ բնորոշում է այս ամբողջ գործընթացը, անորոշությունն է»,– հայտարարեց Գրիգորյանը։
Նրան նաև հետաքրքրում էր այն, թե նախարարություն ի՞նչ է անելու, որ հերթեր չգոյանան պոլիկլինիկաներում, բացի այդ` բուժքույրերի աշխատավարձերը համարժեք բարձրանալո՞ւ են, թե՞ ոչ։ Առանց այս խնդիրների լուծման, ըստ պատգամավորի, այս համակարգը դատապարտված է ձախողման։
Հիշեցնենք` 2026 թվականից կսկսվի առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը, որը նախատեսվում է ավարտել 2028 թվականին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին
հայտնեց, որ առաջին փուլում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, սահմանվել է 129 600 դրամի ապահովագրական փաթեթ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։