https://arm.sputniknews.ru/20251001/2026ic-sksvelu-e-arvoghjutjan-partadir-apahvovagrakan-gvortsyntacy-anahit-avanesjan-94134607.html
2026–ից սկսվելու է առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը. Անահիտ Ավանեսյան
2026–ից սկսվելու է առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը. Անահիտ Ավանեսյան
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով`առաջին փուլը կվերաբերի 1 մլն 600 հազար քաղաքացու, որոնք վերջին 183 օրն ապրել են Հայաստանում։ 01.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-01T13:26+0400
2025-10-01T13:26+0400
2025-10-01T14:15+0400
առողջություն
առողջության ապահովագրություն
հայաստան
անահիտ ավանեսյան
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83927241_458:306:1266:760_1920x0_80_0_0_3ca7c37e0f4b9917df016400dc3e791a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. 2026 թվականից սկսվելու է առողջապահության պարտադիր ապահովագրական գործընթացը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նկատելով, որ պետական բյուջեում ծախսերը հաշվարկված են։ Ըստ նախարարի՝ համակարգը կներդրվի 3 փուլով` կմեկնարկի 2026 թ.-ին և կավարտվի 2028 թ.-ին։Նախարարը հիշեցրեց, որ պարտադիր առողջապահական համակարգի նախնական նախագծով նշվում էր, որ առաջին փուլում կլինեն 500 հազար և ավելի աշխատավարձ ստացող անձինք, հիմա շեմն իջեցվել է 200 հազարի, որ առաջին փուլով ավելի մեծ թվով քաղաքացիներ ներառվեն. այս անձանց թիվը Հայաստանում մոտ 190 հազար է։Մինչև 2026-ի ընտրությունները ՀՀ–ում պարտադիր բուժապահովագրության մասին չեն խոսի. Օնիշչենկո«Հաշվի առնելով տնտեսական զարգացման մեր տեմպերը, հնարավորությունները՝ ապահովագրական առաջին փուլի համար սահմանել ենք 129 600 դրամի շրջանակում ապահովագրական փաթեթ։ Այն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ Այս ծառայությունները կառավարության որոշմամբ հստակ սահմանվելու են»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը։Նա վստահեցրեց՝ ընտրել են այն ծառայությունները, որոնք ամենամեծ հիվանդացության և մահացության պատճառ են հանդիսանում։ Նախարարը հավելեց, որ առաջի փուլը կվերաբերի 1 մլն 600 հազար քաղաքացու, որոնք վերջին 183 օրն ապրել են Հայաստանում։ Ըստ Ավանեսյանի` ՀՀ–ում ռեզիդենտ լինելը կարևորվել է, քանի որ միջոցները հատկացվում են պետական բյուջեից, որը գեներացնում են ՀՀ քաղաքացիները։Առողջության ապահովագրության օրինագծում խնդրահարույց կետեր կան. Նազարեթյանը թվարկել է դրանք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83927241_465:301:1265:901_1920x0_80_0_0_aa60a2293f40127d4797694ad199c115.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առողջություն, առողջության ապահովագրություն, հայաստան, անահիտ ավանեսյան, հհ առողջապահության նախարարություն
առողջություն, առողջության ապահովագրություն, հայաստան, անահիտ ավանեսյան, հհ առողջապահության նախարարություն
2026–ից սկսվելու է առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը. Անահիտ Ավանեսյան
13:26 01.10.2025 (Թարմացված է: 14:15 01.10.2025) Նախարարի խոսքով`առաջին փուլը կվերաբերի 1 մլն 600 հազար քաղաքացու, որոնք վերջին 183 օրն ապրել են Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. 2026 թվականից սկսվելու է առողջապահության պարտադիր ապահովագրական գործընթացը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նկատելով, որ պետական բյուջեում ծախսերը հաշվարկված են։ Ըստ նախարարի՝ համակարգը կներդրվի 3 փուլով` կմեկնարկի 2026 թ.-ին և կավարտվի 2028 թ.-ին։
«2026 թ.-ին մինչև 18 տարեկան երեխաները պետության 100% սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրության համակարգում։ 65 տարին լրացած քաղաքացիները ևս 2026 թվականից կներառվեն համակարգում։ Ուզում եմ այս պահը շեշտել, որ մեր պետության հանձնառությունը մեր այն քաղաքացիների հանդեպ, ովքեր տարիներով աշխատել են և ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման, կայացման մեջ, ի վերջո, կկարողանանք հասցեագրել նրանց առողջական խնդիրները։ Հաջորդիվ 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն ու անապահովության 28 ու ավելի բալ ունեցող քաղաքացիները կներառվեն համակարգում»,– ասաց նա։
Նախարարը հիշեցրեց, որ պարտադիր առողջապահական համակարգի նախնական նախագծով նշվում էր, որ առաջին փուլում կլինեն 500 հազար և ավելի աշխատավարձ ստացող անձինք, հիմա շեմն իջեցվել է 200 հազարի, որ առաջին փուլով ավելի մեծ թվով քաղաքացիներ ներառվեն. այս անձանց թիվը Հայաստանում մոտ 190 հազար է։
«Հաշվի առնելով տնտեսական զարգացման մեր տեմպերը, հնարավորությունները՝ ապահովագրական առաջին փուլի համար սահմանել ենք 129 600 դրամի շրջանակում ապահովագրական փաթեթ։ Այն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ Այս ծառայությունները կառավարության որոշմամբ հստակ սահմանվելու են»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը։
Նա վստահեցրեց՝ ընտրել են այն ծառայությունները, որոնք ամենամեծ հիվանդացության և մահացության պատճառ են հանդիսանում։ Նախարարը հավելեց, որ առաջի փուլը կվերաբերի 1 մլն 600 հազար քաղաքացու, որոնք վերջին 183 օրն ապրել են Հայաստանում։ Ըստ Ավանեսյանի` ՀՀ–ում ռեզիդենտ լինելը կարևորվել է, քանի որ միջոցները հատկացվում են պետական բյուջեից, որը գեներացնում են ՀՀ քաղաքացիները։