https://arm.sputniknews.ru/20251202/inchu-63-tarekan-andzy-chi-nerarvi-anvtshar-apahvovagrutjan-hamakargum-nakharari-pataskhany-96451127.html
Ինչո՞ւ 63 տարեկան անձը չի ներառվի անվճար ապահովագրության համակարգում. նախարարի պատասխանը
Ինչո՞ւ 63 տարեկան անձը չի ներառվի անվճար ապահովագրության համակարգում. նախարարի պատասխանը
Sputnik Արմենիա
Անահիտ Ավանեսյանի խոսքով` միջպետական պայմանագրերի շրջանակում ՀՀ–ում գործող ընկերությունների աշխատակիցները առողջապահության պետական պարտադիր ապահովագրության մեջ... 02.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-02T15:04+0400
2025-12-02T15:04+0400
2025-12-02T15:05+0400
հայաստան
առողջության ապահովագրություն
անահիտ ավանեսյան
լուսինե բադալյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/03/26675047_0:85:1600:985_1920x0_80_0_0_2f648b81c52ed11d19f3a880a6aa91ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Առողջության համընդհանուր անվճար ապահովագրության մեջ ներառվել են 65 տարեկանից սկսած անձինք, քանի որ որպես համակարգի շեմ ոչ թե կենսաթոշակային կարգավիճակն է վերցվել, այլ տարիքը և ՀՀ պետական բյուջեի հնարավորությունները։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցերին։Պատգամավորը նշեց, որ կենսաթոշակային տարիքը սկսում է 63 տարեկանից, և հարցրեց` այդ դեպքում ինչո՞ւ է անվճար համակարգի շեմը սկսվում 65 տարեկանից, ինչպե՞ս պետք է իրենց խնդիրները հոգանան 63–64 տարեկան անաշխատունակ անձինք։ Բադալյանը հավելեց, որ քաղաքացիներն իրեն բազմաթիվ հարցեր են ուղղել, որոնցից առավել շատ կրկնվողները նա փոխանցեց նախարարին։ Դրանցից մեկը վերաբերում էր միջազգային կազմակերպությունների, դեսպանատների աշխատակիցներին, որոնք արդեն իսկ ունեն ապահովագրություն մասնավոր ընկերություններում. ի՞նչ պիտի անեն նրանք, պետք է երկու տեղ վճարե՞ն, թե՞ այլ տարբերակ կա։Բադալյանին նաև հետաքրքրում էր` ապահովագրական գումարներն ի՞նչ տարբերակով են վճարվելու` ավտոմատ կերպո՞վ է կատարվելու, թե՞ լինելու է հաշվեհամար, որին քաղաքացիները փոխանցում են կատարելու։Ի պատասխան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ միջպետական պայմանագրերի շրջանակում ՀՀ–ում գործող ընկերությունների աշխատակիցները առողջապահության պետական պարտադիր ապահովագրության մեջ չեն մտնում։ Նա հիշեցրեց, որ միջպետական պայմանագրերը համարվում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող, քան ներքին օրենսդրությունը։Ինչ վերաբերում է վճարումներ կատարելու ձևին, ապա Ավանեսյանը նշեց, որ դրանք անելու են հարկային գործակալները, այսինքն` այնպես, ինչպես այսօր մեր գործատուներն են կատարում վճարումները մեր հարկային պարտավորությունների շրջանակում։Հիշեցնենք` 2026 թվականից կսկսվի առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը, որը նախատեսվում է ավարտել 2028 թվականին։ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին հայտնեց, որ առաջին փուլում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, սահմանվել է 129 600 դրամի ապահովագրական փաթեթ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։Ի՞նչ են անելու մասնավորի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձինք․ Ավանեսյանի պատասխանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/03/26675047_88:0:1512:1068_1920x0_80_0_0_93f3593e573c0826fe62caea7596d93f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, առողջության ապահովագրություն, անահիտ ավանեսյան, լուսինե բադալյան
հայաստան, առողջության ապահովագրություն, անահիտ ավանեսյան, լուսինե բադալյան
Ինչո՞ւ 63 տարեկան անձը չի ներառվի անվճար ապահովագրության համակարգում. նախարարի պատասխանը
15:04 02.12.2025 (Թարմացված է: 15:05 02.12.2025) Անահիտ Ավանեսյանի խոսքով` միջպետական պայմանագրերի շրջանակում ՀՀ–ում գործող ընկերությունների աշխատակիցները առողջապահության պետական պարտադիր ապահովագրության մեջ չեն մտնում։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Առողջության համընդհանուր անվճար ապահովագրության մեջ ներառվել են 65 տարեկանից սկսած անձինք, քանի որ որպես համակարգի շեմ ոչ թե կենսաթոշակային կարգավիճակն է վերցվել, այլ տարիքը և ՀՀ պետական բյուջեի հնարավորությունները։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցերին։
Պատգամավորը նշեց, որ կենսաթոշակային տարիքը սկսում է 63 տարեկանից, և հարցրեց` այդ դեպքում ինչո՞ւ է անվճար համակարգի շեմը սկսվում 65 տարեկանից, ինչպե՞ս պետք է իրենց խնդիրները հոգանան 63–64 տարեկան անաշխատունակ անձինք։ Բադալյանը հավելեց, որ քաղաքացիներն իրեն բազմաթիվ հարցեր են ուղղել, որոնցից առավել շատ կրկնվողները նա փոխանցեց նախարարին։ Դրանցից մեկը վերաբերում էր միջազգային կազմակերպությունների, դեսպանատների աշխատակիցներին, որոնք արդեն իսկ ունեն ապահովագրություն մասնավոր ընկերություններում. ի՞նչ պիտի անեն նրանք, պետք է երկու տեղ վճարե՞ն, թե՞ այլ տարբերակ կա։
Բադալյանին նաև հետաքրքրում էր` ապահովագրական գումարներն ի՞նչ տարբերակով են վճարվելու` ավտոմատ կերպո՞վ է կատարվելու, թե՞ լինելու է հաշվեհամար, որին քաղաքացիները փոխանցում են կատարելու։
Ի պատասխան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ միջպետական պայմանագրերի շրջանակում ՀՀ–ում գործող ընկերությունների աշխատակիցները առողջապահության պետական պարտադիր ապահովագրության մեջ չեն մտնում։ Նա հիշեցրեց, որ միջպետական պայմանագրերը համարվում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող, քան ներքին օրենսդրությունը։
«Նրանք կարող են շարունակել գործել իրենց իրավակարգավորումների շրջանակում։ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների և նրանց աշխատակիցների վրա տարածվում է այս կարգավորումը, և անկախ նրանից` ունեն մասնավոր ապահովագրություն, թե ոչ, 2026 թվականից, եթե աշխատավարձը 200 հազարից բարձր է, պետք է ունենան պետական բազային ապահովագրական փաթեթը»,– ընդգծեց նախարարը
Ինչ վերաբերում է վճարումներ կատարելու ձևին, ապա Ավանեսյանը նշեց, որ դրանք անելու են հարկային գործակալները, այսինքն` այնպես, ինչպես այսօր մեր գործատուներն են կատարում վճարումները մեր հարկային պարտավորությունների շրջանակում։
Հիշեցնենք` 2026 թվականից կսկսվի առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը, որը նախատեսվում է ավարտել 2028 թվականին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին
հայտնեց, որ առաջին փուլում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, սահմանվել է 129 600 դրամի ապահովագրական փաթեթ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։