https://arm.sputniknews.ru/20251201/matematikajic-minchev-balet-erevanum-usum-rdum-khvoragrvov-cucahandes-kanckacvi-96419359.html
Մաթեմատիկայից մինչև բալետ. Երևանում «Ուսում ՌԴ–ում» խորագրով ցուցահանդես կանցկացվի
Մաթեմատիկայից մինչև բալետ. Երևանում «Ուսում ՌԴ–ում» խորագրով ցուցահանդես կանցկացվի
Sputnik Արմենիա
Հայաստանցի երիտասարդները հիմնականում երեք ուղղությամբ են դիմում` բժշկություն, ֆիզմաթ և թատերական մասնագիտություններ: 01.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-01T15:34+0400
2025-12-01T15:34+0400
2025-12-01T15:36+0400
հայաստան
ռուսաստան
ուսանող
կրթություն
ուսում
ցուցահանդես
վադիմ ֆեֆիլով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96414923_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f32a04e4c977e7c803f6c5fc3b72ccc1.jpg
ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի առաջատար բուհերի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան՝ ներկայացնելու իրենց ուսումնական հաստատությունները և պատասխանելու դիմորդների հարցերին: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։Դեկտեմբերի 4-5-ը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում տեղի կունենա «Ուսում Ռուսաստանում» խորագրով ցուցահանդեսը:Ինչպես նշեց Ֆեֆիլովը, Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից իրականացվող նախագծի շրջանակում կժամանեն Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի, Ժամանակակից արվեստի ինստիտուտի, Մոսկվայի միջազգային հարաբերությունների միջազգային համալսարանի և այլ բուհերի ներկայացուցիչներ։ Ընդ որում` բուհերը ներկայացված կլինեն պրոռեկտորների և առաջատար փորձագետների մակարդակով:Նա միաժամանակ նշեց, որ հայաստանցի դիմորդների ամենամեծ հոսքն արդեն ավանդաբար բաղկացած է երեք հիմնական ուղղությունից՝ բժշկություն, ֆիզմաթ և թատերական մասնագիտություններ:«Ցուցահանդեսին կներկայանան ռուսական լավագույն բուհերը` Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ, բուհերի ներկայացուցիչները կլսեն Ռուսաստանի Դաշնությունում սովորելու ցանկություն ունեցողներին` մաթեմատիկայից մինչև բալետ», - ամփոփեց ներկայացուցչության ղեկավարը։ՌԴ կառավարության քվոտայով` պայմանագրով կամ ուսանողական փոխանակումների շրջանակում Հայաստանից ուսանողներ ընդունելու պատրաստ ռուսական բուհերի թվում են Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների միջազգային համալսարանը, Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանը, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը» (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ), Ա. Կոսիգինի անվան Ռուսաստանի պետական համալսարանը և այլ հաստատություններ:Ուսանողները կստանան կրթաթոշակ և հանրակացարանում ապրելու հնարավորություն։Արցախից տեղահանված բարձր առաջադիմությամբ ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96414923_0:0:1440:1080_1920x0_80_0_0_8c1d814f47ce643490c4cf30579acbc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ուսանող, կրթություն, ուսում, ցուցահանդես, վադիմ ֆեֆիլով, видео
հայաստան, ռուսաստան, ուսանող, կրթություն, ուսում, ցուցահանդես, վադիմ ֆեֆիլով, видео
Մաթեմատիկայից մինչև բալետ. Երևանում «Ուսում ՌԴ–ում» խորագրով ցուցահանդես կանցկացվի
15:34 01.12.2025 (Թարմացված է: 15:36 01.12.2025) Հայաստանցի երիտասարդները հիմնականում երեք ուղղությամբ են դիմում` բժշկություն, ֆիզմաթ և թատերական մասնագիտություններ:
ԵՐԵՎԱՆ,1 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի առաջատար բուհերի ներկայացուցիչները կժամանեն
Հայաստան՝ ներկայացնելու իրենց ուսումնական հաստատությունները և պատասխանելու դիմորդների հարցերին:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Դեկտեմբերի 4-5-ը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում տեղի կունենա «Ուսում Ռուսաստանում» խորագրով ցուցահանդեսը:
Ինչպես նշեց Ֆեֆիլովը, Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից իրականացվող նախագծի շրջանակում կժամանեն Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի, Ժամանակակից արվեստի ինստիտուտի, Մոսկվայի միջազգային հարաբերությունների միջազգային համալսարանի և այլ բուհերի ներկայացուցիչներ։ Ընդ որում` բուհերը ներկայացված կլինեն պրոռեկտորների և առաջատար փորձագետների մակարդակով:
«Նրանք կսպասեն այն դիմորդներին, որոնք դեռ չեն կողմնորոշվել բուհի հարցում, և ծնողներին ու դպրոցների տնօրեններին։ Հնարավոր կլինի շփվել դասախոսների հետ, հարցեր ուղղել հանրակացարանի, ուսումնական պայմանների մասին: Պատկերացրեք՝ դուք 17 տարեկան եք, և Մոսկվայի միջազգային հարաբերությունների միջազգային համալսարանի ներկայացուցիչները ցանկանում են ձեզ հետ խոսել ձեր ապագայի մասին ու ասել, թե որքան հիանալի, լավ ժամանակ կանցկացնեք՝ սովորելով Մոսկվայում, հնարավոր է՝ անվճար», - ընդգծեց Ֆեֆիլովը։
Նա միաժամանակ նշեց, որ հայաստանցի դիմորդների ամենամեծ հոսքն արդեն ավանդաբար բաղկացած է երեք հիմնական ուղղությունից՝ բժշկություն, ֆիզմաթ և թատերական մասնագիտություններ:
«Ցուցահանդեսին կներկայանան ռուսական լավագույն բուհերը` Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ, բուհերի ներկայացուցիչները կլսեն Ռուսաստանի Դաշնությունում սովորելու ցանկություն ունեցողներին` մաթեմատիկայից մինչև բալետ», - ամփոփեց ներկայացուցչության ղեկավարը։
ՌԴ կառավարության քվոտայով` պայմանագրով կամ ուսանողական փոխանակումների շրջանակում Հայաստանից ուսանողներ ընդունելու պատրաստ ռուսական բուհերի թվում են Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների միջազգային համալսարանը, Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանը, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը» (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ), Ա. Կոսիգինի անվան Ռուսաստանի պետական համալսարանը և այլ հաստատություններ:
Ուսանողները կստանան կրթաթոշակ և հանրակացարանում ապրելու հնարավորություն։