https://arm.sputniknews.ru/20251201/arajikajum-erevani-30-kangarasrahum-kteghadrven-elektrvonajin-chvacucakneri-sarqer-96401375.html
Առաջիկայում Երևանի 30 կանգառասրահում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների սարքեր
Առաջիկայում Երևանի 30 կանգառասրահում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների սարքեր
Sputnik Արմենիա
Երևանի 6 կանգառասրահում ուղևորներն արդեն իսկ հնարավորություն ունեն այդ սարքավորումների միջոցով հետևելու, թե որտեղ է իրենց տրանսպորտը և երբ կժամանի։ 01.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-01T10:40+0400
2025-12-01T10:40+0400
2025-12-01T10:42+0400
ավտոբուս
երևան
կանգառ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60380012_0:1:1600:901_1920x0_80_0_0_76be8c6fa00227fdebb62ca71f328b03.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի 30 կանգառասրահում առաջիկայում տեղադրվելու են էլեկտրոնային չվացուցակների սարքավորումները։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը։Նշենք, որ ուղևորների տեղեկատվական համակարգն արդեն ներդրվել է և երևանյան որոշ կանգառումներում արդեն տեղադրվել են էլեկտրոնային չվացուցակների սարքավորումներ։ Այսպիսով, ուղևորները հնարավորություն ունեն տեսնել իրենց երթուղիներն ու ավտոբուսի ժամանման րոպեները։Մինչև տարեվերջ մայրաքաղաքի 36 կանգառասրահում կլինեն չվացուցակները ցույց տվող սարքավորումները։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձեց հասկանալ, թե այդ սարքավորումների վրա արտացոլվող տեղեկությունը որքանով է շեղվում իրական ժամանակից։ Մանուկյանն ընդգծեց՝ ներկայում կանգառասրահներում ցուցադրվող տեղեկատվությունը «Յանդեքս» հարթակի միջոցով է արտացոլվում։ Ներկայում նաև 2GIZ հարթակի միջոցով են փորձարկում անում, պետք է ընտրեն ամենաճշգրիտ տարբերակը։Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ ուղևորների տեղեկատվական համակարգում տվյալների ճշգրտության խնդիր կար, որն էականորեն բարելավվել է։«Հիմա, «Յանդեքս» հավելվածում ու էկրաններին տվյալների ոչ միշտ համապատասխանություն կա։ Սա երկրորդ խնդիրն է։ Իրականում, ամբողջ աշխարհում որոշակի ճշգրտության խնդիր կա՝ կապված սիգնալի ու աշխատանքի ալգորիթմի հետ։ Հիմա այն նորմայի շրջանակներում է»,- ասաց Գրիգորյանը։Սարգիս Մանուկյանը նաև ներկայացրեց միասնական տոմսային համակարգում արձանագրված ցուցանիշները․ տրոլեյբուսներում 94258 տոմս է վալիդացվել, մետրոպոլիտենում՝ 520 734, իսկ ավտոբուսներում՝ 1 937 739։ Բացասական տարբերությունը կազմել է 46 489 կամ 1,79 տոկոս։Ավինյանը պնդում է, որ ավտոբուսներում տուգանքներն արդյունք են տվել. եկամուտներն ավելացել են
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60380012_93:0:1513:1065_1920x0_80_0_0_7df62fcf9d6eadaf45ca1a5e8e859d61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոբուս, երևան, կանգառ
Առաջիկայում Երևանի 30 կանգառասրահում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների սարքեր
10:40 01.12.2025 (Թարմացված է: 10:42 01.12.2025) Երևանի 6 կանգառասրահում ուղևորներն արդեն իսկ հնարավորություն ունեն այդ սարքավորումների միջոցով հետևելու, թե որտեղ է իրենց տրանսպորտը և երբ կժամանի։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի 30 կանգառասրահում առաջիկայում տեղադրվելու են էլեկտրոնային չվացուցակների սարքավորումները։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը։
Նշենք, որ ուղևորների տեղեկատվական համակարգն արդեն ներդրվել է և երևանյան որոշ կանգառումներում արդեն տեղադրվել են էլեկտրոնային չվացուցակների սարքավորումներ։ Այսպիսով, ուղևորները հնարավորություն ունեն տեսնել իրենց երթուղիներն ու ավտոբուսի ժամանման րոպեները։
«Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում 6 կանգառասրահում պիլոտային ծրագրով տեղադրված ենք էլեկտրոնային չվացուցակները ցույց տվող սարքավորումները։ Այս պահին ծրագրի ընդլայնման ևս մեկ փուլ ունենք՝ 30 սարքավորում արդեն իսկ ներկրվել է Հայաստան։ Առաջիկայում իրականացվելու են նախապատրաստական աշխատանքները, որպեսզի տեղադրվեն, ու այլ կանգառասրահներում էլ այս տեղեկատվությունը հասանելի դառնա ուղևորներին»,- նշեց Մանուկյանը։
Մինչև տարեվերջ մայրաքաղաքի 36 կանգառասրահում կլինեն չվացուցակները ցույց տվող սարքավորումները։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձեց հասկանալ, թե այդ սարքավորումների վրա արտացոլվող տեղեկությունը որքանով է շեղվում իրական ժամանակից։ Մանուկյանն ընդգծեց՝ ներկայում կանգառասրահներում ցուցադրվող տեղեկատվությունը «Յանդեքս» հարթակի միջոցով է արտացոլվում։ Ներկայում նաև 2GIZ հարթակի միջոցով են փորձարկում անում, պետք է ընտրեն ամենաճշգրիտ տարբերակը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ ուղևորների տեղեկատվական համակարգում տվյալների ճշգրտության խնդիր կար, որն էականորեն բարելավվել է։
«Հիմա, «Յանդեքս» հավելվածում ու էկրաններին տվյալների ոչ միշտ համապատասխանություն կա։ Սա երկրորդ խնդիրն է։ Իրականում, ամբողջ աշխարհում որոշակի ճշգրտության խնդիր կա՝ կապված սիգնալի ու աշխատանքի ալգորիթմի հետ։ Հիմա այն նորմայի շրջանակներում է»,- ասաց Գրիգորյանը։
Սարգիս Մանուկյանը նաև ներկայացրեց միասնական տոմսային համակարգում արձանագրված ցուցանիշները․ տրոլեյբուսներում 94258 տոմս է վալիդացվել, մետրոպոլիտենում՝ 520 734, իսկ ավտոբուսներում՝ 1 937 739։ Բացասական տարբերությունը կազմել է 46 489 կամ 1,79 տոկոս։