https://arm.sputniknews.ru/20251031/avinjany-pndum-e-vor-avtvobusnerum-tuganqnern-ardjunq-en-tvel-ekamutnern-avelacel-en-95310805.html
Ավինյանը պնդում է, որ ավտոբուսներում տուգանքներն արդյունք են տվել. եկամուտներն ավելացել են
Ավինյանը պնդում է, որ ավտոբուսներում տուգանքներն արդյունք են տվել. եկամուտներն ավելացել են
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի խոսքով՝ հիմա ստուգումներն առավել թիրախային են իրականացվում այն երթուղիներում, որտեղ կրկնվող դեպքեր կան։ 31.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-31T14:06+0400
2025-10-31T14:06+0400
2025-10-31T14:12+0400
ավտոբուս
տուգանք
վճարային համակարգ
երևան
տիգրան ավինյան
եկամուտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676368_0:146:1601:1046_1920x0_80_0_0_8c07d6f1d3ae18e591f9dafaffd8a6aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik․ Հանրային տրանսպորտում չվճարող ուղևորներին տուգանելու մեխանիզմն արդյունք է տվել։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Նրա խոսքով՝ այս ուղղությամբ եկամուտները մոտ 20 տոկոսով ավելացել են։Հիշեցնենք` օրենսդրական վերջին փոփոխությունների համաձայն` հանրային տրանսպորտից օգտվող ուղևորը կտուգանվի, եթե մեկ րոպեի ընթացքում չվավերացնի իր տոմսը։ Եթե քաղաքացին օգտվում է զեղչված կամ անվճար տոմսից, սակայն չի վավերացնում այն տրանսպորտի մեջ, կտուգանվի 3000 դրամով։ Եթե տոմս էլ չունի ու չի վճարել՝ 10 հազար դրամով։ Ավելի խիստ է տուգանքը, եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլ մարդ երթևեկի։ Այս դեպքում տուգանքը 15 հազար դրամ է։Այս տարվա հուլիսի 14–ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ տուգանելու որոշումը, օգոստոսից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչները սկսել են տուգանել չվճարող ուղևորներին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676368_0:0:1601:1200_1920x0_80_0_0_e2d6284292902eb0fd48698b75928b71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոբուս, տուգանք, վճարային համակարգ, երևան, տիգրան ավինյան, եկամուտ
ավտոբուս, տուգանք, վճարային համակարգ, երևան, տիգրան ավինյան, եկամուտ
Ավինյանը պնդում է, որ ավտոբուսներում տուգանքներն արդյունք են տվել. եկամուտներն ավելացել են
14:06 31.10.2025 (Թարմացված է: 14:12 31.10.2025) Երևանի քաղաքապետի խոսքով՝ հիմա ստուգումներն առավել թիրախային են իրականացվում այն երթուղիներում, որտեղ կրկնվող դեպքեր կան։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik․ Հանրային տրանսպորտում չվճարող ուղևորներին տուգանելու մեխանիզմն արդյունք է տվել։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ եկամուտները մոտ 20 տոկոսով ավելացել են։
«Ահռելի թվերի տարբերություն է տվել, և իրականում ուղղակի հանգիստ և անվճար երթևեկող քաղաքացիների թվի էական նվազում ունենք։ Հիմա տուգանքներն իրականացնելիս ավելի կետային ենք աշխատում, հասկանում ենք՝ կոնկրետ որ գծերի վրա կան կրկնվող դեպքեր»,- նշեց Ավինյանը։
Հիշեցնենք` օրենսդրական վերջին փոփոխությունների համաձայն` հանրային տրանսպորտից օգտվող ուղևորը կտուգանվի, եթե մեկ րոպեի ընթացքում չվավերացնի իր տոմսը։ Եթե քաղաքացին օգտվում է զեղչված կամ անվճար տոմսից, սակայն չի վավերացնում այն տրանսպորտի մեջ, կտուգանվի 3000 դրամով։ Եթե տոմս էլ չունի ու չի վճարել՝ 10 հազար դրամով։ Ավելի խիստ է տուգանքը, եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլ մարդ երթևեկի։ Այս դեպքում տուգանքը 15 հազար դրամ է։
Այս տարվա հուլիսի 14–ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ
տուգանելու որոշումը, օգոստոսից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչները սկսել են տուգանել չվճարող ուղևորներին։