00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմը հոգևորականները կոչ են անում հավատարիմ մնալ Մայր եկեղեցուն

© Армянская Церковь в МосквеԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2025
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմը հոգևորականներն իրենց հավատարմություն են հայտնել կաթողիկոս Գարեգին Բ–ին։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորները դատապարտում են ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը և նույն շրջանակներում ու տրամաբանության մեջ որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց և պառակտիչ մոտեցումները։ Տարածած հայտարարության մեջ հոգևոր դասը Հայ առաքելական եղեկեցու շուրջ կատարվողը վտանգաշատ է որակել։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորները շեշտել են, որ Վեհափառի անունը պատարագին չհնչեցնելը շեղում և Սուրբ պատարագի խորհրդի աղճատում է։ Հոգևոր սպասավորների կարծիքով` կաթողիկոսի դեմ դուրս եկած եկեղեցու սպասավորները գործակցում են ՀՀ Սահմանադրությունը խախտած իշխանությունների հետ։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորներն իրենց հավատարմություն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
Թեմից հավելում են, որ այս հայտարարությանը չի միացել Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայր Հակոբ քահանա Սարոյանը, ով երկար տարիներ ծառայել է Մոսկվայում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին հայտնվեց հայտարարության տեքստ մի խումբ եպիսկոպոսների ստորագրությամբ։ Դրանում նրանք Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են այն բանում, որ նա, իբր, ամեն կերպ փորձում է կոծկել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի «սրբապղծությունը» և դրանով «հովանավորում է սրբապղծությունը»՝ նկատի ունենալով նախկինում հայտնված ինտիմ տեսանյութի պատճառով նրա շուրջ ծագած սկանդալը։
Նույն օրը այդ եպիսկոպոսներին ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
Լրահոս
0