00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն ու Նարեկ Կարապետյանը նույն եկեղեցում մասնակցում են պատարագին

Բաժանորդագրվել
Նարեկ Կարպետյանը ավելի վաղ նշել էր, որ «քաղաքական տուրիստների պատճառով չպետք է հրաժարվի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի մասնակցությունից»։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Մեր ձևով» ընդդիմադիր շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցում են կիրակնօրյա պատարագին:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 30-ին նախատեսում է մասնակցել Արարատյան թեմի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագին, որի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը 9 այլ եպիսկոպոոսների հետ «հորդորում է» Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարական ներկայացնել։
Պատարագին ներկա գտնվելու իր մտադրության մասին հայտնել է նաև Նարեկ Կարապետյանը: Նա պարզաբանել է, որ 15 տարի է՝ հաճախում է այդ տաճարում կիրակնօրյա պատարագին և մտադիր չէ խախտել ավանդույթը ՝ Փաշինյանի գալու պատճառով ։
Պատարագիչն է Ս. Երրորդություն եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը: Հատկանշական է, որ Ս. Սարգիս եկեղեցու քահանաներից և ոչ ոք այսօրվա պատարագը չի մատուցի: Ինչպես սոցցանցում գրել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը, ինքը չի պատրաստվում պատարագ մատուցել, թեև ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էր նրա անունը՝ որպես պատարագի սպասավոր: Քահանան հայտարարել է, որ մտադիր չէ խախտել եկեղեցական կանոնն ու չարտասանել կաթողիկոսի անունը, ինչպես դա արվել է մյուս երկու ժամերգությունների ժամանակ՝ Վայոց Ձորի և Մասյացոտնի թեմերում:
Պատարագին մասնակցում է նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որը չպատասխանեց լրագրողների հարցերին։ Բոլոր հարցերին մի պատասխան հնչեց. «Եկել եք, որ խանգարե՞ք»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին հայտնվեց հայտարարության տեքստ մի խումբ եպիսկոպոսների ստորագրությամբ։ Դրանում նրանք Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են այն բանում, որ նա, իբր, ամեն կերպ փորձում է կոծկել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի «սրբապղծությունը» և դրանով «հովանավորում է սրբապղծությունը»՝ նկատի ունենալով նախկինում հայտնված ինտիմ տեսանյութի պատճառով նրա շուրջ ծագած սկանդալը։
Նույն օրը այդ եպիսկոպոսներին ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
Լրահոս
0