00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոտը հովվի կարիք ունի, հովիվը գայլերի հետ կերուխումի է. Մելիքյանը` Վրթանես սրբազանին

Բաժանորդագրվել
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը չպատասխանեց հեռախոսազանգերին։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Մի խումբ մարդիկ այսօր հավաքվել էին Երևանի Արցախի թեմի առաջնորդարանի մոտ. նրանք հանդիպում էին ցանկանում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Հավաքվածները սրբազանից ցանկանում էին պարզաբանում ստանալ, թե ինչու է նա օրեր առաջ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի եպիսկոպոսներ հանդիպման են գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանց հետ նաև Վրթանես սրբազանն է եղել։
Սակայն Արցախի թեմի առաջնորդարանի դուռն այսօր փակ էր։ Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը տեղում զանգեց Վրթանես սրբազանին, սակայն նրա զանգերն անպատասխան մնացին։
«Արցախցիների մոտ խորը ցավ և զայրույթ է առաջացրել, որ Արցախի թեմի առաջնորդը ձեռք է սեղմել ՀՀ վարչապետին, ավելին՝ խոնարհվել նրա առջև այն բանից հետո, ինչ կատարվեց Արցախի և արցախցիների նկատմամբ»,– ասաց նա։
Երիցյանը չբացառեց, որ իշխանությունները սրբազանի դեմ կոմպրոմատներ ունեն, թե ինչպիսիք՝ ինքը չգիտի։
Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ համակարծիք է գործընկերոջ հետ։
«Գուցե Վրթանես սրբազանը գերու կարգավիճակում է գտնվում, թող դուրս գա ասի։ Ասի, որ, ժողովուրդ ջան, գերու կարգավիճակում եմ, կներեք, բայց մարդկանց հետ պետք է հանդիպի։ Ինձ համար անհասկանալի է` ինչու սրբազանը հարկ չի համարել հանդիպել մարդկանց հետ, երբ հովվի կարիք կա, իսկ հովիվը գայլերի հետ գտնվում է կերուխումի մեջ»,– ասաց Ռուբեն Մելիքյանը։
Այդպես էլ հավաքվածները Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ չհանդիպեցին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին հայտնվեց հայտարարության տեքստ մի խումբ եպիսկոպոսների ստորագրությամբ։ Դրանում նրանք Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են այն բանում, որ նա, իբր, ամեն կերպ փորձում է կոծկել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի «սրբապղծությունը» և դրանով «հովանավորում է սրբապղծությունը»՝ նկատի ունենալով նախկինում հայտնված ինտիմ տեսանյութի պատճառով նրա շուրջ ծագած սկանդալը։
Նույն օրը այդ եպիսկոպոսներին ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
Լրահոս
0