https://arm.sputniknews.ru/20251129/haj-ekeghecin-drsic-tshnshman-tak-e-episkvopvosy-zgushacnum-e-paraktman-masin-96363465.html
Պիտի մերժենք բաժանման թույնը. եպիսկոպոսը զգուշացնում է պառակտման մասին
Պիտի մերժենք բաժանման թույնը. եպիսկոպոսը զգուշացնում է պառակտման մասին
Sputnik Արմենիա
Եպիսկոպոսը հիշեցրեց Պողոս առաքյալի խոսքերը, որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և եթե մեկը տառապում է, բոլորը տառապում են։ 29.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-29T12:48+0400
2025-11-29T12:48+0400
2025-11-29T14:55+0400
հայաստան
եկեղեցի
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1d/96366858_0:0:1065:600_1920x0_80_0_0_dd573b5d18bd1114540c2163095deb12.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Այսօր Հայ առաքելական եկեղեցին ներսից վիրավորված է, դրսից՝ ճնշումների տակ, հանրային անվստահությունը մեծ է, պետությունն էլ միայն մեղադրում է։ Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր տաճարում սուրբ պատարագի ժամանակ այս հայտարարությունն արեց Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանը։Իր քարոզում եպիսկոպոսը նկարագրեց Հայաստանի իշխանությունների հարձակումների ֆոնին Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։Նա ընդգծեց, որ եկեղեցին չպետք է ենթարկվի ներքին պառակտման։ Եպիսկոպոսը հիշեցրեց Պողոս առաքյալի խոսքերը, որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և եթե մեկը տառապում է, բոլորը տառապում են։ Նա շեշտեց, որ դարերի ընթացքում հենց այսպիսի մտածողությամբ է հայ ժողովուրդը հաղթահարել ծանր փորձությունները և հալածանքները, ոչ մի կայսրություն չի կարողացել կոտրել հայերի հավատքն ու հույսը։«Պիտի մերժենք բաժանման թույնը։ Չպիտի թողենք, որ քաղաքական խոսքերը որոշեն մեր հարաբերությունները, միմյանց պիտի վերաբերվենք ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես մեկ մարդու մարմնի անդամներ, որպես Քրիստոսի հարազատ քույրեր և եղբայրներ։ Պիտի հիմնվենք Ավետարանի վրա, եկեղեցին պիտի նորոգվի, քաջ լինի, ժողովուրդը՝ խոնարհ, աղոթող, հաստատուն։ Բոլորս միասին պիտի վկայենք իշխանությանը, որ Քրիստոսն է մեր խաղաղությունը, մեր լույսը, մեր միասնականությունը, մեր փրկությունը։ Մեր Առաքելական եկեղեցին պարզապես հիացմունքի առարկա չէ, այլ կոչված է վերակենդանացվելու։ Այն չպիտի վերածենք թանգարանի ու փառամոլ անցյալի հուշարձանի, պիտի նորոգենք ր կյանք ու սեր հաղորդենք նրան, որպեսզի աստծու սուրբ հոգին կյանք հաղորդի նաև մեզ»,– նշեց եպիսկոպոսը։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Դանիել եպիսկոպոս Ֆնդըկյանի քարոզը
Sputnik Արմենիա
Դանիել եպիսկոպոս Ֆնդըկյանի քարոզը
2025-11-29T12:48+0400
true
PT17M46S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1d/96366858_208:0:1040:624_1920x0_80_0_0_001b4f287f03ccda8b184c286b67fb33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին, видео
հայաստան, եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին, видео
Պիտի մերժենք բաժանման թույնը. եպիսկոպոսը զգուշացնում է պառակտման մասին
12:48 29.11.2025 (Թարմացված է: 14:55 29.11.2025) Եպիսկոպոսը հիշեցրեց Պողոս առաքյալի խոսքերը, որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և եթե մեկը տառապում է, բոլորը տառապում են։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Այսօր Հայ առաքելական եկեղեցին ներսից վիրավորված է, դրսից՝ ճնշումների տակ, հանրային անվստահությունը մեծ է, պետությունն էլ միայն մեղադրում է։ Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին
Մայր տաճարում սուրբ պատարագի ժամանակ այս հայտարարությունն արեց Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանը։
Իր քարոզում եպիսկոպոսը նկարագրեց Հայաստանի իշխանությունների հարձակումների ֆոնին Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։
«Այսօր մենք հավաքվել ենք խորը խառնաշփոթի և ցավի մի իրավիճակում։ Եկեղեցին ներսից վիրավորված է, դրսից՝ ճնշումների տակ։ Հանրային անվստահությունը մեծ է, պետությունը մեղադրում է, եկեղեցին` պաշտպանվում, կասկած է լցվել մթնոլորտ։ Մեր սիրելի ժողովուրդը գտնվում է դատողությունների և կասկածների փոթորկի մեջ, որոնք փչում են ամեն կողմից։ Նման իրավիճակում խիստ մեծ գայթակղություն կա, որ ժողովուրդը փշրվելով կվերածվի հպարտ կուսակցությունների։ Այդպիսի ժողովուրդը քաղաքական օրակարգերը վեր կդասի Ավետարանից և եկեղեցու գործունեությունից», - ասաց հոգևորականը։
Նա ընդգծեց, որ եկեղեցին չպետք է ենթարկվի ներքին պառակտման։ Եպիսկոպոսը հիշեցրեց Պողոս առաքյալի խոսքերը, որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և եթե մեկը տառապում է, բոլորը տառապում են։ Նա շեշտեց, որ դարերի ընթացքում հենց այսպիսի մտածողությամբ է հայ ժողովուրդը հաղթահարել ծանր փորձությունները և հալածանքները, ոչ մի կայսրություն չի կարողացել կոտրել հայերի հավատքն ու հույսը։
«Պիտի մերժենք բաժանման թույնը։ Չպիտի թողենք, որ քաղաքական խոսքերը որոշեն մեր հարաբերությունները, միմյանց պիտի վերաբերվենք ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես մեկ մարդու մարմնի անդամներ, որպես Քրիստոսի հարազատ քույրեր և եղբայրներ։ Պիտի հիմնվենք Ավետարանի վրա, եկեղեցին պիտի նորոգվի, քաջ լինի, ժողովուրդը՝ խոնարհ, աղոթող, հաստատուն։ Բոլորս միասին պիտի վկայենք իշխանությանը, որ Քրիստոսն է մեր խաղաղությունը, մեր լույսը, մեր միասնականությունը, մեր փրկությունը։ Մեր Առաքելական եկեղեցին պարզապես հիացմունքի առարկա չէ, այլ կոչված է վերակենդանացվելու։ Այն չպիտի վերածենք թանգարանի ու փառամոլ անցյալի հուշարձանի, պիտի նորոգենք ր կյանք ու սեր հաղորդենք նրան, որպեսզի աստծու սուրբ հոգին կյանք հաղորդի նաև մեզ»,– նշեց եպիսկոպոսը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը։