https://arm.sputniknews.ru/20251128/inchvor-arumvov-varchapety-maqrec-ekeghecin-ter-vrtanesy-hvogevvorakanneri-het-handipman-masin-96330662.html
Ինչ–որ առումով վարչապետը մաքրեց եկեղեցին. տեր Վրթանեսը` հոգևորականների հետ հանդիպման մասին
Ինչ–որ առումով վարչապետը մաքրեց եկեղեցին. տեր Վրթանեսը` հոգևորականների հետ հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը նշեց` այն փաստը, որ եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսներն առանց վեհափառ հայրապետի գիտության հանդիպման են գնացել... 28.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-28T14:45+0400
2025-11-28T14:45+0400
2025-11-28T15:22+0400
հայ առաքելական եկեղեցի
հայաստան
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
նիկոլ փաշինյան
բյուրական համայնք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1c/96331552_0:0:1147:645_1920x0_80_0_0_456fc3c283c6034eaf1a2f9b2c8f0951.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման են գնացել հենց այն հոգևորականները, որոնց մասին Փաշինյանն ամբիոնից բարձրաձայնում էր` քննադատելով Հայ առաքելական եկեղեցում տիրող բարքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։Ինչպես հայտինել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27–ին հայտարարեց, որ հանդիպում է ունեցել 8 հոգևորականի հետ։ Կառավարություն էին գնացել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը նշեց` այն փաստը, որ նրանք առանց վեհափառ հայրապետի գիտության հանդիպման են գնացել, արդեն իսկ ապօրինություն է. իրենք դրա իրավունքը չունեին։«Այն բոլոր հայտարարությունները, որ վարչապետն անում էր ԱԺ ամբիոնից` թշնամանք ու ատելություն տարածելով, այն բոլոր կոմպրոմատները վատ եկեղեցականների մասին, հենց իր շուրջն էր հավաքել։ Ինչ–որ առումով այդ հանդիպումով վարչապետը մաքրեց եկեղեցին այն մարդկանցից, ովքեր իրենց կարգին համապատասխան չեն»,– ասաց քահանան։Ոչ թե Ամենայն հայոց, այլ միայն Հայաստանի կաթողիկոս. մասնագետները` Փաշինյանի քայլերի մասինՏեր Վրթանեսը կուզենար, որ վեհափառн արդար վճիռ կայացնի այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք տարբեր կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման և սուտ խոստումների զոհ են դարձել։Նա նշեց, որ եթե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի փոխարեն Մայր աթոռում լինի Փաշինյանի դրածոն, սփյուռքի թեմերը, ինչպես նաև ՀՀ քահանաների մեծ մասը չեն ենթարկվի նրա որոշումներին։ Քահանան պատահական չի համարում Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանների կալանավորումը։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
բյուրական համայնք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ինչ–որ առումով վարչապետը մաքրեց եկեղեցին. տեր Վրթանեսը` հոգևորականների հետ հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Ինչ–որ առումով վարչապետը մաքրեց եկեղեցին. տեր Վրթանեսը` հոգևորականների հետ հանդիպման մասին
2025-11-28T14:45+0400
true
PT3M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1c/96331552_44:0:904:645_1920x0_80_0_0_82f6e142294deb6bd73323e214503603.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, հայաստան, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, բյուրական համայնք, видео
հայ առաքելական եկեղեցի, հայաստան, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, բյուրական համայնք, видео
Ինչ–որ առումով վարչապետը մաքրեց եկեղեցին. տեր Վրթանեսը` հոգևորականների հետ հանդիպման մասին
14:45 28.11.2025 (Թարմացված է: 15:22 28.11.2025) Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը նշեց` այն փաստը, որ եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսներն առանց վեհափառ հայրապետի գիտության հանդիպման են գնացել, արդեն իսկ ապօրինություն է։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման են գնացել հենց այն հոգևորականները, որոնց մասին Փաշինյանն ամբիոնից բարձրաձայնում էր` քննադատելով Հայ առաքելական եկեղեցում տիրող բարքերը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Ինչպես հայտինել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27–ին
հայտարարեց, որ հանդիպում է ունեցել 8
հոգևորականի հետ։ Կառավարություն էին գնացել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:
«Եթե ես լինեի վեհափառ հայրապետը, իրենք երեկ երեկոյան կարգալույծ կհռչակվեին, և էս կիրակի 6 նոր եպիսկոպոսներ կօծեի, բայց փառք Տիրոջը` ես չեմ վեհափառը»,–ասաց տեր Վրթանեսը։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը նշեց` այն փաստը, որ նրանք առանց վեհափառ հայրապետի գիտության հանդիպման են գնացել, արդեն իսկ ապօրինություն է. իրենք դրա իրավունքը չունեին։
«Այն բոլոր հայտարարությունները, որ վարչապետն անում էր ԱԺ ամբիոնից` թշնամանք ու ատելություն տարածելով, այն բոլոր կոմպրոմատները վատ եկեղեցականների մասին, հենց իր շուրջն էր հավաքել։ Ինչ–որ առումով այդ հանդիպումով վարչապետը մաքրեց եկեղեցին այն մարդկանցից, ովքեր իրենց կարգին համապատասխան չեն»,– ասաց քահանան։
Տեր Վրթանեսը կուզենար, որ վեհափառн արդար վճիռ կայացնի այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք տարբեր կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման և սուտ խոստումների զոհ են դարձել։
Նա նշեց, որ եթե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի փոխարեն Մայր աթոռում լինի Փաշինյանի դրածոն, սփյուռքի թեմերը, ինչպես նաև ՀՀ քահանաների մեծ մասը չեն ենթարկվի նրա որոշումներին։ Քահանան պատահական չի համարում Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանների կալանավորումը։
«Իրենք մեր եկեղեցու նվիրյալներն են, ամուր պատվար էին իշխանությունների հակաեկեղեցական գործողություններին։ Եվ գիտենք, որ այս արշավն ուղղորդվում է Էրդողանի (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան. խմբ.), Ալիևի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև. խմբ.), Փաշազադեի (Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալլաշուքյուր Փաշազադե. խմբ.) կողմից։ Այս հակաեկեղեցական շարժման նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ պառակտելը»–ասաց տեր Վրթանեսը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը։