https://arm.sputniknews.ru/20251128/ekeghecum-karavarman-tshgnazham-chi-karvogh-arajanal-ghkh-andam-gevvorg-danieljan-96355832.html
Եկեղեցում կառավարման ճգնաժամ չի կարող առաջանալ. ԳՀԽ անդամ Գևորգ Դանիելյան
Եկեղեցում կառավարման ճգնաժամ չի կարող առաջանալ. ԳՀԽ անդամ Գևորգ Դանիելյան
Sputnik Արմենիա
Գևորգ Դանիելյանի խոսքով` կաթողիկոսի հրաժարականի հարցը Ազգային եկեղեցական ժողովի բացառիկ իրավասությունն է, ոչ թե Գերագույն հոգևոր խորհրդի։ 28.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-28T21:15+0400
2025-11-28T21:15+0400
2025-11-28T23:10+0400
գևորգ դանիելյան
մայր աթոռ սուրբ էջմիածին
հայ առաքելական եկեղեցի
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95461133_0:0:1200:676_1920x0_80_0_0_0a3436d417ae35e2bce717eed182ce1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցում Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի չկայանալու պատճառով կառավարման ճգնաժամ չի կարող առաջանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Նա պարզաբանեց, որ Գերագույն հոգևոր խորհուրդը Հայ եկեղեցու կառավարման մարմիններից միայն մեկն է, այն էլ ոչ լայն իրավասությամբ օժտված։Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովը չի կայացել 5 սրբազանի բացակայության պատճառով։ Բացակայել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նոյեմբերի 27-ին հանդիպման գնացած Տ․ Նավասարդ արք․ Կճոյանը, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանը, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանը, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանը, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանը։Գևորգ Դանիլյանը մտահոգված է բացակայող սրբազանների դիրքորոշմամբ։ Նրա խոսքով՝ ակնկալվում էր, որ եկեղեցական հարցերի առնչությամբ մտահոգություն ունեցող սրբազան հայրերը կներկայանային և կփորձեին հիմնավորված դիրքորոշում ներկայացնել։«Կարելի էր գալ ու հիմնավորված դիրքորոշում ներկայացնել, ոչ թե զուտ կանոնական հարցերը քննարկման նյութ դարձնել այդ առնչությամբ որևէ իրավասություն չունեցող պաշտոնյաների հետ կամ էական փաստերի անտեսման և ոչ համարժեք մեկնաբանությամբ հայտարարություններ անել։ Հայ եկեղեցին բնավ չի խուսափում սուր հարցադրումներից, պարզապես խելամիտ դիրքորոշումն այն է, որ այդպիսիք քննվեն հենց դրա համար կոչված եկեղեցական կառավարման մարմիններում»,– ասաց Դանիելյանը։Ինչ վերաբերում է Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու հարցին` Գևորգ Դանիելանը շեշտեց, որ դա սոսկ «իշխանության կողմից թելադրված օրակարգ» է, ինչից Եկեղեցին պետք է զերծ մնա։ Նա հիշեցրեց, որ կաթողիկոսի հրաժարականի հարցը Ազգային եկեղեցական ժողովի բացառիկ իրավասությունն է, ոչ թե Գերագույն հոգևոր խորհրդի։Գևորգ Դանիելյանի խոսքով՝ բոլոր հոգևորականները քաջատեղյակ են, որ նման բնույթի հարցերի լուծումը վերապահված է բացառապես Ազգային եկեղեցական ժողովին։Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։Մերձիշխանական ԶԼՄ–ները նոյեմբերի 27-ին գրեցին, թե նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։ Ապա տարածվեց 9 եպիսկոպոսների ստորագրությամբ մի հայտարարություն, որտեղ կոչ էր արվում «վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը»։Նոյեմբերի 28-ին ՔԿ-ից հայտնեցին, որ դեռ նոյեմբերի 25-ին փորձագիտական եզրակացություն է ստացվել այն մասին, որ նշված տեսանյութում պատկերված է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95461133_133:0:1200:800_1920x0_80_0_0_1e0930034a84ce3e80f52955250ffaad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ դանիելյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
գևորգ դանիելյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Եկեղեցում կառավարման ճգնաժամ չի կարող առաջանալ. ԳՀԽ անդամ Գևորգ Դանիելյան
21:15 28.11.2025 (Թարմացված է: 23:10 28.11.2025) Գևորգ Դանիելյանի խոսքով` կաթողիկոսի հրաժարականի հարցը Ազգային եկեղեցական ժողովի բացառիկ իրավասությունն է, ոչ թե Գերագույն հոգևոր խորհրդի։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցում Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի չկայանալու պատճառով կառավարման ճգնաժամ չի կարող առաջանալ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Նա պարզաբանեց, որ Գերագույն հոգևոր խորհուրդը Հայ եկեղեցու կառավարման մարմիններից միայն մեկն է, այն էլ ոչ լայն իրավասությամբ օժտված։
«Գերագույն հոգևոր խորհուրդը հիմնականում խորհրդակցական մարմին է, որի որոշումները կենսագործվում է Վեհափառի տնօրինությամբ։ Բացի այդ, Վեհափառը իրավասու է նիստի բացակայող անդամի փոխարեն անարգել նշանակելու նոր անդամների` ինչպես հոգևոր դասից, այնպես էլ աշխարհի կազմից։ Չի բացառում, որ այդ նշանակումները ողջամիտ ժամկետներում իրականացվեն առաջիկայում»,– ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովը չի կայացել 5 սրբազանի բացակայության պատճառով։ Բացակայել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նոյեմբերի 27-ին հանդիպման գնացած Տ․ Նավասարդ արք․ Կճոյանը, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանը, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանը, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանը, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանը։
Գևորգ Դանիլյանը մտահոգված է բացակայող սրբազանների դիրքորոշմամբ։ Նրա խոսքով՝ ակնկալվում էր, որ եկեղեցական հարցերի առնչությամբ մտահոգություն ունեցող սրբազան հայրերը կներկայանային և կփորձեին հիմնավորված դիրքորոշում ներկայացնել։
«Կարելի էր գալ ու հիմնավորված դիրքորոշում ներկայացնել, ոչ թե զուտ կանոնական հարցերը քննարկման նյութ դարձնել այդ առնչությամբ որևէ իրավասություն չունեցող պաշտոնյաների հետ կամ էական փաստերի անտեսման և ոչ համարժեք մեկնաբանությամբ հայտարարություններ անել։ Հայ եկեղեցին բնավ չի խուսափում սուր հարցադրումներից, պարզապես խելամիտ դիրքորոշումն այն է, որ այդպիսիք քննվեն հենց դրա համար կոչված եկեղեցական կառավարման մարմիններում»,– ասաց Դանիելյանը։
Ինչ վերաբերում է Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու հարցին` Գևորգ Դանիելանը շեշտեց, որ դա սոսկ «իշխանության կողմից թելադրված օրակարգ» է, ինչից Եկեղեցին պետք է զերծ մնա։ Նա հիշեցրեց, որ կաթողիկոսի հրաժարականի հարցը Ազգային եկեղեցական ժողովի բացառիկ իրավասությունն է, ոչ թե Գերագույն հոգևոր խորհրդի։
«Ու մինչ այդ ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ ուզուրպացնելու այդ բարձրագույն մարմնի իրավասությունը, փորձել ինքնիրավչությամբ փոխարինել վերջինիս և քաղաքական հարթության կանոնական խնդիրներ լուծել»,– շարունակեց նա։
Գևորգ Դանիելյանի խոսքով՝ բոլոր հոգևորականները քաջատեղյակ են, որ նման բնույթի հարցերի լուծումը վերապահված է բացառապես Ազգային եկեղեցական ժողովին։
Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ
Գարեգին Արսենյանը։
Մերձիշխանական ԶԼՄ–ները նոյեմբերի 27-ին գրեցին, թե նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։ Ապա տարածվեց 9 եպիսկոպոսների ստորագրությամբ մի հայտարարություն, որտեղ կոչ էր արվում «վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը»։
Նոյեմբերի 28-ին ՔԿ-ից հայտնեցին, որ դեռ նոյեմբերի 25-ին փորձագիտական եզրակացություն է ստացվել այն մասին, որ նշված տեսանյութում պատկերված է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։