https://arm.sputniknews.ru/20251128/anynduneli-en-ekeghecu-miasnakanutjuny-paraktelu-aknhajt-pvordzery-majr-atvori-miabanner-96358394.html
Անընդունելի են եկեղեցու միասնականությունը պառակտելու ակնհայտ փորձերը. Մայր աթոռի միաբաններ
Անընդունելի են եկեղեցու միասնականությունը պառակտելու ակնհայտ փորձերը. Մայր աթոռի միաբաններ
Sputnik Արմենիա
Մայր Աթոռի միաբանության վարդապետները հորդորում են չվհատվել ու չօտարանալ Մայր եկեղեցու հոգևոր կյանքից։ 28.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-28T23:15+0400
2025-11-28T23:15+0400
2025-11-28T23:17+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/08/47930437_0:44:1600:944_1920x0_80_0_0_e4ab871e73806d524233991479868d71.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Անընդունելի ենք համարում եկեղեցու ներքին կառավարմանը աշխարհիկ իշխանությունների միջամտություններն ու սպառնալիքները, հայտարել են Մայր Աթոռի միաբանության վարդապետները։Միաբանության անդամները ընդգծում են՝ Ազգային-եկեղեցական ժողովով ընտրված և վավերական օծում ունեցող Հայոց հայրապետն ունի Սուրբ Հոգու պարգևելի բոլոր շնորհները, որոնք բաշխվում են հոգևոր սպասավորներին՝ ձեռնադրության խորհրդով կամ հայրապետական տվչությամբ։«Աներեր մնալով մեր հոգևոր առաքելության մեջ՝ պատգամում ենք մեր եկեղեցու քահանայից դասին և հավատացյալներին՝ չգայթակղվել և չտրտմել հոգևորականության հասցեին հնչած զրպարտություններից և հալածանքներից, չօտարանալ Մայր եկեղեցու հոգևոր կյանքից։ Փորձություններով լեցուն այս շրջանում ակնկալում ենք ձեր մասնակցությունը եկեղեցու աղոթական և խորհրդական կյանքին»,-նշված է հայտարարությունում։Հիշեցնենք՝ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։Մերձիշխանական ԶԼՄ–ները նոյեմբերի 27-ին գրեցին, թե նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։ Ապա տարածվեց 9 եպիսկոպոսների ստորագրությամբ մի հայտարարություն, որտեղ կոչ էր արվում «վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը»։Նոյեմբերի 28-ին ՔԿ-ից հայտնեցին, որ դեռ նոյեմբերի 25-ին փորձագիտական եզրակացություն է ստացվել այն մասին, որ նշված տեսանյութում պատկերված է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/08/47930437_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e9b2435cc36439978082160e2884df03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի
մայր աթոռ սուրբ էջմիածին, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի
Անընդունելի են եկեղեցու միասնականությունը պառակտելու ակնհայտ փորձերը. Մայր աթոռի միաբաններ
23:15 28.11.2025 (Թարմացված է: 23:17 28.11.2025) Մայր Աթոռի միաբանության վարդապետները հորդորում են չվհատվել ու չօտարանալ Մայր եկեղեցու հոգևոր կյանքից։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Անընդունելի ենք համարում եկեղեցու ներքին կառավարմանը աշխարհիկ իշխանությունների միջամտություններն ու սպառնալիքները, հայտարել են Մայր Աթոռի միաբանության վարդապետները։
«Անհանդուրժելի ենք նկատում իշխանական մեքենայությունների միջոցով բարձրաստիճան հոգևորականներին և քահանաներին թիրախավորելու և Ամենայն հայոց կաթողիկոսի գահազրկման օրակարգը սպասարկելու նպատակով եկեղեցու միասնականությունը պառակտելու ակնհայտ փորձերը»,-մասնավորապես նշված է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
Միաբանության անդամները ընդգծում են՝ Ազգային-եկեղեցական ժողովով ընտրված և վավերական օծում ունեցող Հայոց հայրապետն ունի Սուրբ Հոգու պարգևելի բոլոր շնորհները, որոնք բաշխվում են հոգևոր սպասավորներին՝ ձեռնադրության խորհրդով կամ հայրապետական տվչությամբ։
«Աներեր մնալով մեր հոգևոր առաքելության մեջ՝ պատգամում ենք մեր եկեղեցու քահանայից դասին և հավատացյալներին՝ չգայթակղվել և չտրտմել հոգևորականության հասցեին հնչած զրպարտություններից և հալածանքներից, չօտարանալ Մայր եկեղեցու հոգևոր կյանքից։ Փորձություններով լեցուն այս շրջանում ակնկալում ենք ձեր մասնակցությունը եկեղեցու աղոթական և խորհրդական կյանքին»,-նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ
Գարեգին Արսենյանը։
Մերձիշխանական ԶԼՄ–ները նոյեմբերի 27-ին գրեցին, թե նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։ Ապա տարածվեց 9 եպիսկոպոսների ստորագրությամբ մի հայտարարություն, որտեղ կոչ էր արվում «վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը»։
Նոյեմբերի 28-ին ՔԿ-ից հայտնեցին, որ դեռ նոյեմբերի 25-ին փորձագիտական եզրակացություն է ստացվել այն մասին, որ նշված տեսանյութում պատկերված է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։