00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք այստեղ ոչ թե քաղբանտարկյալ ենք, այլ գերի․ Բագրատ սրբազան

© SputnikԲագրատ սրբազանը դատարանում
Բագրատ սրբազանը դատարանում
 - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2025
Բաժանորդագրվել
Դատարանն այսօր կայացրած որոշմամբ ցույց տվեց՝ գործ ունենք ոչ թե արդարադատության, այլ նպատակահարմարության հետ։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց՝ իրենք դատարանի այս դահլիճում և հանրապետությունում ոչ թե քաղբանտարկյալներ են, այլ գերիներ ու պատանդներ։ Նրա խոսքով՝ դատարանն այսօր իր կայացրած որոշմամբ ցույց տվեց՝ գործ ունենք ոչ թե արդարադատության, այլ նպատակահարմարության հետ։
Նշենք, որ քիչ առաջ դատարանը բավարարեց պաշտպանների ներկայացրած միջնորդությունն ու Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացրեց՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն, բացակայելու արգելք և 2 միլիոն 500 հազար դրամի չափով գրավ։ Ներկայացված միջնորդությանը չառարկեցին նաև մեղադրողները։ Նույն դատավորը մեկ շաբաթ առաջ որոշում էր կայացրել 3 ամսով երկարաձգել Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը։
«Դուք այսօր փաստեցիք, որ ոչ թե արդարությունն ու արդարադատությունն է գործում, այլ գործում է նպատակահարմարությունը։ Եվ սա ցցուն արտահայտություն է․ իմ խոսքերը ո՛չ վիրավորական են, ո՛չ էլ նույնիսկ քննադատական, զուտ արձանագրում են։ Շատ կուզեի, որ այստեղ լիներ մյուս մեղադրողը` այն խստությամբ խոսող, որ նույնիսկ անցյալ շաբաթ տեսակցությունները բացելու մասին խոսակցությունը փակվեց։ Դա խոսում է այն մասին, որ այս ամբողջ դատական գործընթացն արդարադատության մասին չէ»,- ասաց Բագրատ սրբազանը։
Հավելեց՝ երբ ապացույցների քննարկման ժամանակը գա, ինքն ավելի խորությամբ կխոսի այս ամենի մասին՝ ներկայացնելով բոլոր փաստերը, որոնք պատճառ են դարձել այսքան մարդու տառապանքին
«Լիդյան շղթայված, բայց հաղթանակող Հայաստանի խորհրադնիշն է։ Դուք այսօր այդ շղթայից փորձեցիք մի փոքրիկ օղակ հանել, բայց մեր մեծ խնդիրը մնում է չլուծված»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա վստահություն հայտնեց, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը նախորդ շաբաթ կալանքի երկարաձգման որոշումը կայացնելուց հետո զղջում էլ է ունեցել և խոսքն ավարտեց Եսայի մարգարեի խոսքերով․
«Դարձյալ պիտի զորանաք, բայց դարձյալ պիտի պարտության մատնվեք, որովհետև Աստված մեզ հետ է»։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հակադարձեց, որ որոշում է կայացրել ոչ թե նպատակահարմարությունից ելնելով, այլ նման որոշում է կայացրել հանգամանքների համակցությամբ։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր 3 ամսով։ Նոյեմբերի 13–ին երկարացվեց ևս երեք ամսով։
Հավելենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Լրահոս
0