00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում մեծ գումարներ են պտտվում. Փաշինյանը ԿԲ–ից տեղեկանք է ստացել

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն այն համոզման է, որ փողը ծախսելու համար էլ է հմտություն պետք, որի պակասն այսօր կա մեր հասարակության բոլոր շերտերում։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում մեծ գումարներ են պտտվում։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ երեկ տեղեկանք է ստացել ՀՀ կենտրոնական բանկից այն մասին, որ այս տարի 1.5 մլրդ դոլար են գնել հայաստանյան շուկայից։
ՀՀ անշարժ գույքի շուկայում բավականին լավ վիճակ է. ԿԲ նախագահը` վաճառքի մասին
Այս հանգամանքը խիստ զարմացրել է Փաշինյանին. նրա կարծիքով` ՀՀ–ում ապրող յուրաքանչյուր մարդ պետք է կարողանար օգտվել այս հանգամանքից, ու կհարստանար։
«Պետք է մարդկանց մեջ զարգացնել կարողություն` այս 1.5 մլրդ դրամը վերցնելու։ Բազմաթիվ տնտեսվարողներ իրենց բաժինը վերցնում են իրենց կրթության շնորհիվ։ Այսօր որքան էլ փորձեն տպավորություն ստեղծել, սակայն նման բան չկա, որ մտնեն մի տեղ ու ասեն` հավաքեք, սա մերն է։ Բայց և այնպես, 1.5 մլրդ դոլարը մարդու աչքի առաջով անցնում է, ու նա որևէ բան չի ձեռնարկում, ու նրա կյանքում բան չի փոխվում»,– հայտարարեց նա։
Վարչապետի խոսքով` պատճառն այն է, որ մարդն անհրաժեշտ հմտություն չունի, որպեսզի կարողանա օգտվել այդ մեծ գումարներից։
«Ասենք` մարդը նստած է զբոսայգում, այդ միլիարդներն իր դիմացով անցնում–գնում են, բայց մարդը շարունակում է ավելի վատ ապրել։ Միակ լուծումը կրթությունն է, քանի որ անգամ եթե այդ 1.5 մլրդ դոլարը խողովակով մտցնենք իրենց տուն, միևնույնն է` իր կյանքում բան չի փոխվելու»,– ընդգծեց նա։
Չպետք է լինել ո՛չ ծայրահեղ օպտիմիստ, ո՛չ էլ պեսիմիստ. ԿԲ նախագահը` կրիպտոարժույթների մասին
Փաշինյանն այն համոզման է, որ փողը ծախսելու համար էլ է հմտություն պետք, որի պակասն այսօր կա մեր հասարակության բոլոր շերտերում։
Լրահոս
0