https://arm.sputniknews.ru/20251104/hh-ansharzh-gujqi-shukajum-bavakanin-lav-vitshak-e-kb-nakhagahy-vatsharqi-masin-95455819.html
ՀՀ անշարժ գույքի շուկայում բավականին լավ վիճակ է. ԿԲ նախագահը` վաճառքի մասին
ՀՀ անշարժ գույքի շուկայում բավականին լավ վիճակ է. ԿԲ նախագահը` վաճառքի մասին
Sputnik Արմենիա
Մարտին Գալստյանը նշեց, որ Երևանում գների անկման որոշակի դանդաղում կա, իսկ մարզերում այս հանգամանքը կոմպենսացվում է եկամտահարկի վերադարձր ծրագրով։ 04.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-04T15:57+0400
2025-11-04T15:57+0400
2025-11-04T17:02+0400
մարտին գալստյան
նորակառույց
կենտրոնական բանկ (կբ)
անշարժ գույք
վաճառք
կառուցապատող
կառուցապատում
https://cdn.am.sputniknews.ru/img/247/68/2476854_0:0:1600:901_1920x0_80_0_0_416721f8568f1c3adaf9c75b0c1efe19.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ի անշարժ գույքի շուկայում վաճառքի առումովբավականին լավ վիճակ է. կառուցապատողները կարողանում են բնակարաններ վաճառել, թեև ՀՀ կենտրոնական բանկը վերջին շրջանում բավականին զգուշավոր կանխատեսումներ էր արել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Ավելի վաղ` սեպտեմբերի 16–ին, Մարտին Գալստյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր` Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների անկումը շատ չափավոր է։Նա հիշեցրեց, որ ֆինանսական կայունության ԿԲ հաշվետվության մեջ իրենք պարբերաբար նշում էին, որ հնարավոր է` լինի գների 20–30 տոկոս ճշգրտման ռիսկ։Ըստ ԿԲ նախագահի` երբ դիտակել են վերջին մի քանի ամսվա ընթացքում անշարժ գույքի շուկայում, արձանագրել են 0.1 տոկոսանոց անկում։ Ընդ որում, Երևանում գների անկման որոշակի դանդաղում կա, իսկ մարզերում այս հանգամանքը կոմպենսացվում է եկամտահարկի վերադարձր ծրագրով։Ի՞նչ կլինի, եթե Արարատի տեսարանով տների գովազդն արգելվի. նոր օրենք, նոր մտահոգություններԿԲ–ն այս եզրակացությանն է եկել` հաշվի առնելով ՀՀ կադաստրի պետական կոմիտեի գործընկերների կողմից հաշվարկվող գործարքների ու գների ինդեքսը և խոսելով մի շարք մեծ կառուցապատողների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/247/68/2476854_183:0:1434:938_1920x0_80_0_0_e88c2e0616cdf72a5b79a3c4837b620f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտին գալստյան, նորակառույց, կենտրոնական բանկ (կբ), անշարժ գույք, վաճառք, կառուցապատող, կառուցապատում
մարտին գալստյան, նորակառույց, կենտրոնական բանկ (կբ), անշարժ գույք, վաճառք, կառուցապատող, կառուցապատում
ՀՀ անշարժ գույքի շուկայում բավականին լավ վիճակ է. ԿԲ նախագահը` վաճառքի մասին
15:57 04.11.2025 (Թարմացված է: 17:02 04.11.2025) Մարտին Գալստյանը նշեց, որ Երևանում գների անկման որոշակի դանդաղում կա, իսկ մարզերում այս հանգամանքը կոմպենսացվում է եկամտահարկի վերադարձր ծրագրով։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ի անշարժ գույքի շուկայում վաճառքի առումովբավականին լավ վիճակ է. կառուցապատողները կարողանում են բնակարաններ վաճառել, թեև ՀՀ կենտրոնական բանկը վերջին շրջանում բավականին զգուշավոր կանխատեսումներ էր արել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Ավելի վաղ` սեպտեմբերի 16–ին,
Մարտին Գալստյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր` Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների անկումը շատ չափավոր է։
«Այն հորիզոնում, որ մենք դիտարկում էինք ռիսկերը, արդեն որոշակի ժամանակ անցել ենք, և ռիսկերի մատերիալիզացիա տեղի չի ունենում։ Այսինքն` գների տատանումներն ավելի մեղմ ու սահուն են, ինչը բոլորիս շահերից է բխում»,– հայտարարեց ԿԲ նախագահը։
Նա հիշեցրեց, որ ֆինանսական կայունության ԿԲ հաշվետվության մեջ իրենք պարբերաբար նշում էին, որ հնարավոր է` լինի գների 20–30 տոկոս ճշգրտման ռիսկ։
Ըստ ԿԲ նախագահի` երբ դիտակել են վերջին մի քանի ամսվա ընթացքում անշարժ գույքի շուկայում, արձանագրել են 0.1 տոկոսանոց անկում։ Ընդ որում, Երևանում գների անկման որոշակի դանդաղում կա, իսկ մարզերում այս հանգամանքը կոմպենսացվում է եկամտահարկի վերադարձր ծրագրով։
ԿԲ–ն այս եզրակացությանն է եկել` հաշվի առնելով ՀՀ կադաստրի պետական կոմիտեի գործընկերների կողմից հաշվարկվող գործարքների ու գների ինդեքսը և խոսելով մի շարք մեծ կառուցապատողների հետ։