https://arm.sputniknews.ru/20250909/chpetq-e-linel-voch-tsajrahegh-optimist-voch-el-pesimist-kb-nakhagahy-kriptvoarzhujtneri-masin-93290698.html
Չպետք է լինել ո՛չ ծայրահեղ օպտիմիստ, ո՛չ էլ պեսիմիստ. ԿԲ նախագահը` կրիպտոարժույթների մասին
Չպետք է լինել ո՛չ ծայրահեղ օպտիմիստ, ո՛չ էլ պեսիմիստ. ԿԲ նախագահը` կրիպտոարժույթների մասին
Sputnik Արմենիա
Հայաստանյան բանկերը կաշխատեն կրիպտոակտիվներ ունեցող քաղաքացիների հետ, եթե քաղաքացին կարողանա բացատրել այդ ակտիվների ծագումը։ 09.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-09T12:01+0400
2025-09-09T12:01+0400
2025-09-09T12:02+0400
հայաստան
կրիպտոարժույթ
կենտրոնական բանկ (կբ)
մարտին գալստյան
բանկ
արման եղոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33394215_0:200:2933:1850_1920x0_80_0_0_91a57ebd8ad2cd33f0c5323edd52f9b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Կրիպտոակտիվները բավականին մեծ ռիսկեր են պարունակում, քանի որ ստվերային, անօրինական գործունեություն ծածկելու կամ ֆինանսավորելու հնարավորություն են ստեղծում։ Ազգային ժողովի նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին։Պատգամավորը հետաքրքրվեց` արդյոք ՀՀ կենտրոնական բանկն ունի վստահություն կրիպտոարժույթների նկատմամբ, և ընդհանրապես ի՞նչ ապագա ունեն այս ակտիվները ՀՀ–ում։Գալստյանը հիշեցրեց, որ կրիպտոարժույթների մասին ԱԺ–ի ընդունված օրենքի համաձայն` ԿԲ–ին տրված է ժամանակ, որպեսզի մշակի ենթաօրենսդրական դաշտը, որն էլ կկարգավորի կրիպտոարժույթներով զբաղվող տարբեր սուբյեկտների գործունեությունը և շրջանակը, ինչ կարող են անել, ինչպես և ինչ սահմաններում։Գալստյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ԿԲ–ն չի աշխատում անհատների հետ, այն ինստիտուցիոնալ կառույց է, իսկ անհատների ու բիզնեսների հետ աշխատում են առևտրային բանկերը։«Կրակոց սեփական ոտքին». կրիպտոակտիվների ոլորտի մասնագետը դժգոհ է ԱԺ–ի ընդունած նոր օրենքիցԻսկ բանկերը կաշխատե՞ն կրիպտոակտիվներ ունեցող քաղաքացիների հետ։ Ըստ նրա` կախված է բանկերի ռիսկի ախորժակից, այդ անձի ունակությունից` բացատրելու այդ ակտիվների ծագումը, թե որտեղից է այդ գումարը գեներացվել ու ինչ գործունեության արդյունքում։Նրա խոսքով` այս դեպքում բանկային համակարգը պետք է խելամտորեն կարողանա այդ ռիսկը կառավարել, ու այս դեպքում կրիպտոակտիվների սպասարկումը շատ ավելի հեշտ կլինի։Միայն մեր երկրում կարող ես մայթին արկղ տեսնել, որի վրա կրիպտոարժույթ են վաճառում. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33394215_101:0:2832:2048_1920x0_80_0_0_78d392af45cfbb0016cd3b401617fdef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կրիպտոարժույթ, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան, բանկ, արման եղոյան
հայաստան, կրիպտոարժույթ, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան, բանկ, արման եղոյան
Չպետք է լինել ո՛չ ծայրահեղ օպտիմիստ, ո՛չ էլ պեսիմիստ. ԿԲ նախագահը` կրիպտոարժույթների մասին
12:01 09.09.2025 (Թարմացված է: 12:02 09.09.2025) Հայաստանյան բանկերը կաշխատեն կրիպտոակտիվներ ունեցող քաղաքացիների հետ, եթե քաղաքացին կարողանա բացատրել այդ ակտիվների ծագումը։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Կրիպտոակտիվները բավականին մեծ ռիսկեր են պարունակում, քանի որ ստվերային, անօրինական գործունեություն ծածկելու կամ ֆինանսավորելու հնարավորություն են ստեղծում։ Ազգային ժողովի նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվեց` արդյոք ՀՀ կենտրոնական բանկն ունի վստահություն կրիպտոարժույթների նկատմամբ, և ընդհանրապես ի՞նչ ապագա ունեն այս ակտիվները ՀՀ–ում։
Գալստյանը հիշեցրեց, որ կրիպտոարժույթների մասին ԱԺ–ի ընդունված օրենքի համաձայն` ԿԲ–ին տրված է ժամանակ, որպեսզի մշակի ենթաօրենսդրական դաշտը, որն էլ կկարգավորի կրիպտոարժույթներով զբաղվող տարբեր սուբյեկտների գործունեությունը և շրջանակը, ինչ կարող են անել, ինչպես և ինչ սահմաններում։
«Թյուր ընկալում կա կրիպտո, ակտիվ, նորարություն, արհեստական բանականություն բառերի մեջ, ու ինչ տերմիններ ասես, որ չեն խառնվում, միախմբվում մի զամբյուղի մեջ, մինչդեռ դրանք տարբեր երևույթներ են, որոնք տարբեր մոտեցումներ են պահանջում։ Ես կարծում եմ, որ այստեղ չպետք է լինել ո՛չ ծայրահեղ օպտիմիստ, ո՛չ էլ պեսիմիստ, այլ պետք է լինել պրագմատիկ ու պետք է հասկանալ` ոնց ենք կառավարում դրանք, որպեսզի նորարարության զարգացմանը զուգակցենք նաև պոտենցիալ ռիսկերի կառավարման մեխանիզմները»,– հայտարարեց նա։
Գալստյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ԿԲ–ն չի աշխատում անհատների հետ, այն ինստիտուցիոնալ կառույց է, իսկ անհատների ու բիզնեսների հետ աշխատում են առևտրային բանկերը։
Իսկ բանկերը կաշխատե՞ն կրիպտոակտիվներ ունեցող քաղաքացիների հետ։ Ըստ նրա` կախված է բանկերի ռիսկի ախորժակից, այդ անձի ունակությունից` բացատրելու այդ ակտիվների ծագումը, թե որտեղից է այդ գումարը գեներացվել ու ինչ գործունեության արդյունքում։
«Եթե կրիպտոն հոսի բանկային համակարգ, ու մենք պատկերացում չունենանք կրիպտոյի ձևավորման աղբյուրի մասին, թե, օրինակ, արդյոք դա Սիրիայում հրթիռների վաճառքի՞ց է գեներացվել, թե՞ Ուկրաինայում երեխաների ներքին օրգանների վաճառքից, ապա ինչպե՞ս կարող է բանկն այդ ռիսկն իր վրա վերցնել»,– ընդգծեց ԿԲ նախագահը։
Նրա խոսքով` այս դեպքում բանկային համակարգը պետք է խելամտորեն կարողանա այդ ռիսկը կառավարել, ու այս դեպքում կրիպտոակտիվների սպասարկումը շատ ավելի հեշտ կլինի։