https://arm.sputniknews.ru/20251023/katarvatsy-kamajakan-e-vigen-euljeqjjani-pastabannery-dimel-en-mak-i-ashkhatanqajin-khmbin-94993973.html
Կատարվածը կամայական է․ Վիգեն Էուլջեքչյանի փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի աշխատանքային խմբին
Կատարվածը կամայական է․ Վիգեն Էուլջեքչյանի փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի աշխատանքային խմբին
Sputnik Արմենիա
Փաստաբանները պնդում են, որ ՀՀ քաղաքացիություն ունենալով՝ Էուլջեքջյանին չի կարող վարձկանության մեղադրանք ներկայացվել, բացի այդ նրան վերաբերվել են որպես... 23.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-23T12:42+0400
2025-10-23T12:42+0400
2025-10-23T12:49+0400
վիգեն էուլջեքչյան
գերի
ադրբեջան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/02/27787361_0:0:1600:900_1920x0_80_0_0_7e75cdcc15921e0284e48fabf1910fe9.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանի իրավական ներկայացուցիչները (Մարիա Լուսիանա Մինասյան (Արգենտինա) և Այտոր Մարտինես Խիմենես (Իսպանիա) խմբ․) պաշտոնապես դիմել են անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով, մատնանշելով միջազգային իրավունքի լուրջ խախտումներն ու նրա կյանքը վտանգող կալանքի ծանր պայմանները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Free Armenian Hostages» ֆեյսբուքյան էջը։Նրա փաստաբանները պնդում են, որ այս կալանավորումը և դատապարտումը կամայական են և խախտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։«1. Իրավասության խախտում. Ադրբեջանը Էուլջեքջյանին վերաբերվել է որպես քաղաքացիական անձի, սակայն նրան դատել և դատապարտել է ռազմական դատարանը՝ հակառակ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի (UNWGAD) հաստատված նախադեպի, այն է՝ ռազմական դատարանները իրավասություն չունեն քաղաքացիական անձանց նկատմամբ։2. «Վարձկանության» մեղադրանքի սխալ կիրառում. համաձայն Ժնևի կոնվենցիայի՝ ՀՀ քաղաքացիությամբ (երկքաղաքացի է) Էուլջեքջյանը չի կարող իրավաբանորեն դասակարգվել որպես վարձկան»,- ընդգծում են փաստաբանները։Նշենք, որ Լուսիանա Մինասյանը արգենտինահայ փաստաբան է, Տուկումանի համալսարանի ցեղասպանության ուսումնասիրությունների պրոֆեսոր և Բուենոս Այրեսի Սենատի թեկնածու։ Նա ներկայացնում է հայ տուժածների շահերը։ Իսկ Այտոր Մարտինեսը իսպանացի փաստաբան և պրոֆեսոր է, ով ունի մեծ փորձ ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբում։ Նա ներկայացրել է Ջուլիան Ասանժին և այլ գործիչների ամբողջ աշխարհում, հաջողությամբ դատական գործեր է հարուցել տարբեր երկրների դեմ ՄԱԿ-ում և այլ միջազգային ատյաններում։ Մարտինեսը նաև Միջազգային քրեական դատարանի իրավաբան է։Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը (UNWGAD) անկախ փորձագետների մարմին է, որը նշանակվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (UNHRC) կողմից 1991 թվականին՝ հետաքննելու այն դեպքերը, երբ մարդկանց զրկում են ազատությունից՝ խախտելով մարդու իրավունքների միջազգային չափանիշները։Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է, որին առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։Նա Ադրբեջանի կողմից պահվող վեց քաղաքացիական պատանդներից մեկն է։ Գերության մեջ նա արդեն երեք անգամ հացադուլ է հայտարարել։ Վերջին` 20–օրյա հացադուլը նա հայտարարել էր այս տարվա սեպտեմբերի 2–ին։ Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։Գրեթե 5 տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/02/27787361_205:0:1405:900_1920x0_80_0_0_313e3e1d7b7f891545676b0d01f0a398.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիգեն էուլջեքչյան, գերի, ադրբեջան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), փաստաբան
վիգեն էուլջեքչյան, գերի, ադրբեջան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), փաստաբան
Կատարվածը կամայական է․ Վիգեն Էուլջեքչյանի փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի աշխատանքային խմբին
12:42 23.10.2025 (Թարմացված է: 12:49 23.10.2025) Փաստաբանները պնդում են, որ ՀՀ քաղաքացիություն ունենալով՝ Էուլջեքջյանին չի կարող վարձկանության մեղադրանք ներկայացվել, բացի այդ նրան վերաբերվել են որպես քաղաքացիական անձի, բայց դատապարտել է ռազմական դատարանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանի իրավական ներկայացուցիչները (Մարիա Լուսիանա Մինասյան (Արգենտինա) և Այտոր Մարտինես Խիմենես (Իսպանիա) խմբ․) պաշտոնապես դիմել են անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով, մատնանշելով միջազգային իրավունքի լուրջ խախտումներն ու նրա կյանքը վտանգող կալանքի ծանր պայմանները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Free Armenian Hostages»
ֆեյսբուքյան էջը։
Նրա փաստաբանները պնդում են, որ այս կալանավորումը և դատապարտումը կամայական են և խախտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
«1. Իրավասության խախտում. Ադրբեջանը Էուլջեքջյանին վերաբերվել է որպես քաղաքացիական անձի, սակայն նրան դատել և դատապարտել է ռազմական դատարանը՝ հակառակ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի (UNWGAD) հաստատված նախադեպի, այն է՝ ռազմական դատարանները իրավասություն չունեն քաղաքացիական անձանց նկատմամբ։
2. «Վարձկանության» մեղադրանքի սխալ կիրառում. համաձայն Ժնևի կոնվենցիայի՝ ՀՀ քաղաքացիությամբ (երկքաղաքացի է) Էուլջեքջյանը չի կարող իրավաբանորեն դասակարգվել որպես վարձկան»,- ընդգծում են փաստաբանները։
Վիգեն Էուլջեքջյանի փաստաբանները խնդրել են աշխատանքային խմբի անդամ Գաննա Յուդկիվսկայի ինքնաբացարկը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ նրա մասնագիտական կապի և Ադրբեջանի հետ անձնական կապերի հետևանքով առաջացող շահերի հնարավոր բախման պատճառով։
Նշենք, որ Լուսիանա Մինասյանը արգենտինահայ փաստաբան է, Տուկումանի համալսարանի ցեղասպանության ուսումնասիրությունների պրոֆեսոր և Բուենոս Այրեսի Սենատի թեկնածու։ Նա ներկայացնում է հայ տուժածների շահերը։ Իսկ Այտոր Մարտինեսը իսպանացի փաստաբան և պրոֆեսոր է, ով ունի մեծ փորձ ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբում։ Նա ներկայացրել է Ջուլիան Ասանժին և այլ գործիչների ամբողջ աշխարհում, հաջողությամբ դատական գործեր է հարուցել տարբեր երկրների դեմ ՄԱԿ-ում և այլ միջազգային ատյաններում։ Մարտինեսը նաև Միջազգային քրեական դատարանի իրավաբան է։
Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը (UNWGAD) անկախ փորձագետների մարմին է, որը նշանակվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (UNHRC) կողմից 1991 թվականին՝ հետաքննելու այն դեպքերը, երբ մարդկանց զրկում են ազատությունից՝ խախտելով մարդու իրավունքների միջազգային չափանիշները։
Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է, որին առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։
Նա Ադրբեջանի կողմից պահվող վեց քաղաքացիական պատանդներից մեկն է։ Գերության մեջ նա արդեն երեք անգամ հացադուլ է հայտարարել։ Վերջին` 20–օրյա հացադուլը նա հայտարարել էր այս տարվա սեպտեմբերի 2–ին։ Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման
դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։