https://arm.sputniknews.ru/20251126/katvoghikvosi-ev-temakal-arajnvordi-anunnery-zeghchely-karvogh-e-paraktman-hangecnel-majr-atvor-96240576.html
Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները զեղչելը կարող է պառակտման հանգեցնել. Մայր աթոռ
Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները զեղչելը կարող է պառակտման հանգեցնել. Մայր աթոռ
Sputnik Արմենիա
Ժողովի ընթացքում ընդգծվել է, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի։ 26.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-26T15:57+0400
2025-11-26T15:57+0400
2025-11-26T16:01+0400
հայաստան
պատարագ
կաթողիկոս
քահանա
եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92828119_0:150:1600:1050_1920x0_80_0_0_f5c857ea31744c4e1a08ee97c169854c.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովը խստորեն դատապարտել է Սուրբ պատարագի արարողության ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները միտումնավոր չհիշատակելը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Ինչո՞ւ Խաչիկ գյուղում պատարագի ժամանակ չեն հնչել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անուններըԳարեգին Երկրորդի նախագահությամբ ժողովը կայացել է նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Քննարկվել է վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:Եպիսկոպոսաց դասն արձանագրել է, որ այդ երևույթը եկեղեցաբանական տեսանկյունից հակականոնական է և կարող է հանգեցնել պառակտման։Ժողովի ընթացքում ընդգծվել է, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական պահվածքը սահմանված կարգով։Կարևորվել է, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանությունը՝ հանուն Հայ առաքելական եկեղեցու անսասանության և առավել զորացման։Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հովհաննես քահանա Մաթևոսյանը պատարագի ժամանակ չէր հնչեցրել վեհափառի անունը, ինչն արվում է անունների հիշատակությունների ժամանակ։Դրանից առաջ հանդիպել եմ վեհափառին․ Աբրահամ սրբազանը՝ Խաչիկում տեղի ունեցած պատարագի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92828119_0:0:1600:1200_1920x0_80_0_0_ff706d0d93965da6a04d25a4cfe04a79.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատարագ, կաթողիկոս, քահանա, եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայաստան, պատարագ, կաթողիկոս, քահանա, եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները զեղչելը կարող է պառակտման հանգեցնել. Մայր աթոռ
15:57 26.11.2025 (Թարմացված է: 16:01 26.11.2025) Ժողովի ընթացքում ընդգծվել է, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովը խստորեն դատապարտել է Սուրբ պատարագի արարողության ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները միտումնավոր չհիշատակելը։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Գարեգին Երկրորդի նախագահությամբ ժողովը կայացել է նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Քննարկվել է վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:
Եպիսկոպոսաց դասն արձանագրել է, որ այդ երևույթը եկեղեցաբանական տեսանկյունից հակականոնական է և կարող է հանգեցնել պառակտման։
Ժողովի ընթացքում ընդգծվել է, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական պահվածքը սահմանված կարգով։
Կարևորվել է, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանությունը՝ հանուն Հայ առաքելական եկեղեցու անսասանության և առավել զորացման։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հովհաննես քահանա Մաթևոսյանը պատարագի ժամանակ չէր հնչեցրել վեհափառի անունը, ինչն արվում է անունների հիշատակությունների ժամանակ։