00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրանից առաջ հանդիպել եմ վեհափառին․ Աբրահամ սրբազանը՝ Խաչիկում տեղի ունեցած պատարագի մասին

© Sputnik / Nelli DanielyanЦерковь Сурб Аствацацин в селе Хачик
Церковь Сурб Аствацацин в селе Хачик - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2025
Բաժանորդագրվել
Վայոց Ձորի թեմի առաջնորդն ուրախ է, որ կիրակնօրյա պատարագին ներկա է եղել և՛ վարչապետը, և՛ շատ այլ մարդիկ։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը Խաչիկ գյուղում տեղի ունեցած պատարագից առաջ հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Նա այդ մասին հայտնեց լրագրողներին Մայր աթոռում Եպիսկոպոսաց ժողովից առաջ։
Նոյեմբերի 16-ին Խաչիկ գյուղում տեղի ունեցած պատարագը բուռն քննարկման թեմա է դարձել, քանի որ պատարագիչ քահանան չի հնչեցրել վեհափառի անունը, ինչն արվում է անունների հիշատակությունների ժամանակ։
«Ես այդ պատարագից առաջ հանդիպել եմ վեհափառին։ Նա ինձ ասել է, որ ես պարտավոր եմ ու պետք է ներկա լինեմ թեմի պատարագներին, ինչպես նաև հետևեմ, որպեսզի կողքից միջամտություններ և խանգարողներ չլինեն։ Ես ուրախ եմ, որ այդ պատարագին ներկա է եղել և՛ վարչապետը, և՛ շատ մարդիկ։ Նրանք իրավունք ունեն ներկա լինելու պատարագներին, ես այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- նշեց սրբազանը։
Լրագրողի հարցին՝ արդյոք կաթողիկոսի հետ կապված խնդիր ունի, Աբրահամ արքեպիսկոպոսը պատասխանեց՝ որևէ մեկի հետ խնդիր չունի, ժողովների ժամանակ էլ բաց և ուղիղ ասում է այն ամենը, ինչ մտածում է։ Նա վստահեցրեց՝ իր խոսքն ասում է առանց վախենալու։
«2 եկեղեցու» երևույթը փորձում է սովորական դարձնել․ քաղտեխնոլոգը՝ Փաշինյանի քայլերի մասին
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ ինչ կարծիք է հայտնել կամ հիմա ինչ է մտածում, հոգևորականն ընդգծեց՝ որևէ ժողովի ժամանակ այդ հարցը չի բարձրացվել, լինելու դեպքում էլ իր կարծիքը կհայտնի։
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը կիրակնօրյա պատարագի հենց սկզբից Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր, ուր ժամանել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Պատարագը մատուցեց Հովհաննես քահանա Մաթևոսյանը։
Ինչո՞ւ Խաչիկ գյուղում պատարագի ժամանակ չեն հնչել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անունները
Լրահոս
0