https://arm.sputniknews.ru/20251117/inchu-khachik-gjughum-pataragi-zhamanak-chen-hnchel-katvoghikvosi-u-temi-arajnvordi-anunnery-95927653.html
Ինչո՞ւ Խաչիկ գյուղում պատարագի ժամանակ չեն հնչել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անունները
Ինչո՞ւ Խաչիկ գյուղում պատարագի ժամանակ չեն հնչել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անունները
Sputnik Արմենիա
Տեր Եսայիի խոսքով` դեռևս պարզաբանումներ կներկայացվեն, թե ինչու պատարագին չի հիշատակվել կաթողիկոսի անունը։ 17.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-17T16:24+0400
2025-11-17T16:24+0400
2025-11-17T16:24+0400
խաչիկ գյուղ
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
եպիսկոպոս
https://cdn.am.sputniknews.ru/img/708/66/7086659_0:191:1601:1091_1920x0_80_0_0_32db933565cb7d659037c6b98ce55006.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Վայոց Ձորի թեմի առաջնորդը Տ․ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն է, իսկ թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության, այդ թվում` պատարագի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով կիրակի Խաչիկ գյուղում Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանի ներկայությանը պատարագին, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Հարցին` իսկ ինչո՞ւ սուրբ պատարագի ընթացքում չհիշատակվեցին կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները, ինչպես սովորաբար լինում է, տեր Եսային պատախանեց, որ դեռևս կպարզաբանեն։Հիշեցնենք, որ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը նոյեմբերի 16-ին կիրակնօրյա պատարագի հենց սկզբից անձամբ ներկա էր Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր ժամանել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Պատարագը մատուցել էր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, որը պատարագի ավարտին չէր հիշատակել կաթողիկոսի և առաջնորդի անունները։
խաչիկ գյուղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/708/66/7086659_0:0:1601:1200_1920x0_80_0_0_6a453766b6fb204c67aa1d1d6755179a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաչիկ գյուղ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, եպիսկոպոս
խաչիկ գյուղ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, եպիսկոպոս
Ինչո՞ւ Խաչիկ գյուղում պատարագի ժամանակ չեն հնչել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անունները
Տեր Եսայիի խոսքով` դեռևս պարզաբանումներ կներկայացվեն, թե ինչու պատարագին չի հիշատակվել կաթողիկոսի անունը։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Վայոց Ձորի թեմի առաջնորդը Տ․ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն է, իսկ թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության, այդ թվում` պատարագի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով կիրակի Խաչիկ գյուղում Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանի ներկայությանը պատարագին, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին` իսկ ինչո՞ւ սուրբ պատարագի ընթացքում չհիշատակվեցին կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները, ինչպես սովորաբար լինում է, տեր Եսային պատախանեց, որ դեռևս կպարզաբանեն։
«Պատարագիչ քահանայի կողմից բացատրություններ ստանալուց հետո Աբրահամ սրբազանը կկատարի անհարաժեշտ տնօրինումները և կներկայացնի հարկ եղած լուսաբանումները»,– նշեց տեր Եսային։
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը նոյեմբերի 16-ին կիրակնօրյա պատարագի հենց սկզբից անձամբ ներկա էր Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր ժամանել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Պատարագը մատուցել էր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, որը պատարագի ավարտին չէր հիշատակել կաթողիկոսի և առաջնորդի անունները։