https://arm.sputniknews.ru/20251126/arman-tatvojany-hh-nakhkin-nakhagahnerin-hvordvorum-e-chmasnakcel-2026i-yntrutjunnerin-96225676.html
Արման Թաթոյանը ՀՀ նախկին նախագահներին հորդորում է չմասնակցել 2026–ի ընտրություններին
Արման Թաթոյանը ՀՀ նախկին նախագահներին հորդորում է չմասնակցել 2026–ի ընտրություններին
Sputnik Արմենիա
Մարդու իրավունքների նախկին պաշտպանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ նախկին նախագահները մասնակցեն ընտրություններին։ 26.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-26T11:09+0400
2025-11-26T11:09+0400
2025-11-26T11:27+0400
հայաստան
արման թաթոյան
ընտրություններ
սերժ սարգսյան
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94426318_0:166:1600:1066_1920x0_80_0_0_c8970a4df1f41311cb390ae3babef62d.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ՀՀ նախկին նախագահներին կոչ է անում չմասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Նա այդ մասին հայտարարեց ասուլիսի ժամանակ։Նրա խոսքով՝ Փաշինյանին ձեռնտու է, որ նախկին նախագահները մասնակցեն ընտրություններին, քանի որ նախկին նախագահներից է ուզում դարձնել իրեն հարմար ընդդիմություն։Թաթոյանը շեշտեց, որ Փաշինյանը պարզապես «սնվում է» նախկին նախագահներից։ Նա ընդգծեց՝ այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքը վերածված է մրցավազքի։«Մի խումբ մարդիկ մեր խնդիրների պատճառներն են, մեկ այլ խումբ մարդիկ էլ անկարողներ են, որոնք ուղղակի եկել են առկա խնդիրները լուծելու, բայց դրանք ավելի են խորացնում։ Մեր երկրում ստեղծվել է փակ շղթա։ Մեր քաղաքական դաշտը 2 թև ունի՝ Նիկոլ Փաշինյանը և նախկին նախագահները։ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել նախկին նախագահների ժամանակ թույլ տված սխալներից ելնելով, հիմա էլ երկիրը գտնվում է ատելության և թշնամանքի փակ շղթայում»,- ասաց Թաթոյանը։Նա համոզված է՝ քանի դեռ մրցավազքը Փաշինյանի և նախկին նախագահների միջև է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է։Թաթոյանն անդրադարձավ նաև Փաշինյանի՝ ՀՀ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու հանգամանքին ու ՀՀ վարչապետին հրավիրեց բանավեճի։ Նա ընդգծեց՝ վարչապետն ինքը կարող է ընտրել տեղն ու հարցերը։«Պետրոս Ղազարյանին էլ կարող եք կանչել, որպեսզի ձեզ միայնակ չզգաք։ Հունվարի 15-ին եմ հրավիրում ու հետևողական եմ լինելու այս հարցում»,- ասաց Թաթոյանը։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որը կալանքի տակ է հունիսի 18–ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94426318_27:0:1448:1066_1920x0_80_0_0_6d7f654bff3ae3c122c7513583af78fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արման թաթոյան, ընտրություններ, սերժ սարգսյան, ռոբերտ քոչարյան
հայաստան, արման թաթոյան, ընտրություններ, սերժ սարգսյան, ռոբերտ քոչարյան
Արման Թաթոյանը ՀՀ նախկին նախագահներին հորդորում է չմասնակցել 2026–ի ընտրություններին
11:09 26.11.2025 (Թարմացված է: 11:27 26.11.2025) Մարդու իրավունքների նախկին պաշտպանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ նախկին նախագահները մասնակցեն ընտրություններին։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ՀՀ նախկին նախագահներին կոչ է անում չմասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Նա այդ մասին հայտարարեց ասուլիսի ժամանակ։
«Պարոնայք նախագահներ, դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրություններին։ Ժողովուրդը հստակ տվել է այս հարցի պատասխանը՝ նախկին նախագահները չեն կարող մասնակցել ընտրություններին, իսկ իրենք մասնակցում են։ Սա նշանակում է, որ իշխանության ձեռքին գործիք ու ռեժիմի մի մաս են դառնում։ Քանի դեռ նախկին նախագահները մասնակցում են ընտրապայքարին, ընդդիմության միավորման հեռանկար չկա, որովհետև միշտ լինելու է նախկին, ներկա, միշտ լինելու է Նիկոլ Փաշինյանի ուժեղացում»,- նշեց Թաթոյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանին ձեռնտու է, որ նախկին նախագահները մասնակցեն ընտրություններին, քանի որ նախկին նախագահներից է ուզում դարձնել իրեն հարմար ընդդիմություն։
Թաթոյանը շեշտեց, որ Փաշինյանը պարզապես «սնվում է» նախկին նախագահներից։ Նա ընդգծեց՝ այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքը վերածված է մրցավազքի։
«Մի խումբ մարդիկ մեր խնդիրների պատճառներն են, մեկ այլ խումբ մարդիկ էլ անկարողներ են, որոնք ուղղակի եկել են առկա խնդիրները լուծելու, բայց դրանք ավելի են խորացնում։ Մեր երկրում ստեղծվել է փակ շղթա։ Մեր քաղաքական դաշտը 2 թև ունի՝ Նիկոլ Փաշինյանը և նախկին նախագահները։ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել նախկին նախագահների ժամանակ թույլ տված սխալներից ելնելով, հիմա էլ երկիրը գտնվում է ատելության և թշնամանքի փակ շղթայում»,- ասաց Թաթոյանը։
Նա համոզված է՝ քանի դեռ մրցավազքը Փաշինյանի և նախկին նախագահների միջև է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է։
Թաթոյանն անդրադարձավ նաև Փաշինյանի՝ ՀՀ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու հանգամանքին ու ՀՀ վարչապետին հրավիրեց բանավեճի։ Նա ընդգծեց՝ վարչապետն ինքը կարող է ընտրել տեղն ու հարցերը։
«Պետրոս Ղազարյանին էլ կարող եք կանչել, որպեսզի ձեզ միայնակ չզգաք։ Հունվարի 15-ին եմ հրավիրում ու հետևողական եմ լինելու այս հարցում»,- ասաց Թաթոյանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև
«Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որը կալանքի տակ է հունիսի 18–ից։