https://arm.sputniknews.ru/20251125/qpic-vovqer-en-arajadrvel-vov-e-erashkhavvorel-andranik-qvocharjanin-hraparak-96188908.html
ՔՊ–ից ովքե՞ր են առաջադրվել, ո՞վ է երաշխավորել Անդրանիկ Քոչարյանին. «Հրապարակ»
ՔՊ–ից ովքե՞ր են առաջադրվել, ո՞վ է երաշխավորել Անդրանիկ Քոչարյանին. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
ՔՊ–ի ընտրացուցակում առաջադրվելու ժամկետը կավարտվի 5 օրից։ 25.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-25T09:54+0400
2025-11-25T09:54+0400
2025-11-25T10:13+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ընտրություններ
անդրանիկ քոչարյան
հայկ կոնջորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1b/82361963_0:0:1600:901_1920x0_80_0_0_30d392582a8aa171673ac89e0481c582.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Քոչարյանն իր թեկնածությունն է առաջադրել ՔՊ–ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։Պարբերականը նշում է, որ նոյեմբերի 30-ին կավարտվի ՔՊ ընտրացուցակում առաջադրվելու ժամկետը, և առաջադրված մի քանի տասնյակ թեկնածուների մեջ շարքային կուսակցականներ էլ կան, oրինակ` իշխանական կայքի երբեմնի լրագրող Դավիթ Լևոնյանը, որը Բագրատ սրբազանի հասցեին կեղծ մեղադրանքներ էր հնչեցրել։Թերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին հարցրել է` ի՞նքն էլ է առաջադրվել։ Պատգամավորը պատասխանել է, որ չի շտապում, դեռ չի առաջադրվել: Լրատվամիջոցը հետաքրքրվել է` ցանկություն չունե՞ք։ «Ո՞վ է նման բան ասում, ես դեռ մտածում եմ, դեռ շատ ժամանակ ունեմ»,– արձագանքել է Մելքոնյանը։Ավելի ուշ թերթին ասել են, որ պատգամավորը նախ ՔՊ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել, որ 1.5 միլիոն դրամի փոխարեն 500 հազար վճարի իր թեկնածությունը գրանցելու համար: Ինչպես հայտնի է, ՔՊ ընտրացուցակի թեկնածուները պարտադիր պետք է գումար մուծեն` ՔՊ անդամները՝ 500 հազար, ոչ անդամները` մեկուկես միլիոն դրամ:«Բացի այդ, Մելքոնյանը ենթադրում է, որ ՔՊ անդամ լինելը ցուցակում անցողիկ տեղում լինելու շանսերը մեծացնում է։ Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում են, թե կուսակցության անդամները պետք է խրախուսվեն` ի տարբերություն իրենց թիմին չմիացածների»,–հավելում է պարբերականը։Թերթին հայտնել են, որ նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն էլ է ՔՊ-ական դարձել ու առաջադրվել, իսկ Շիրակ Թորոսյանն ու Խաչատուր Սուքիասյանը չեն առաջադրվել։Պարբերականը գրում է, որ ՔՊ վարչությունն առաջիկա օրերին կորոշի, թե ինչ սկզբունքով է տեղի ունենալու պատգամավորության թեկնածուների ընտրությունը։ Նրանց ընտրելու են ՔՊ արտահերթ համագումարում, որը, ամենայն հավանականությամբ, կհրավիրեն մարտի վերջերին, այսինքն, ինչպես վարչությունն ընտրեցին, այնպես էլ մոտ հազար պատվիրակ ընտրություն կկատարի առաջադրված և վարչության կողմից գրանցված թեկնածուների ցանկից։Ըստ լրատվամիջոցի` իշխող թիմում քննարկում են նաև պրոֆեսիոնալ մասնագետներ իրենց ցուցակում ընդգրկելու հարցը, որպեսզի լինեն լավ տնտեսագետներ, ֆինանսիստներ, քաղաքագետներ և այլ մասնագիտության մարդիկ: Իսկ թե ինչպես նրանց ընդգրկել ցուցակում` առանց մրցույթի՞, թե՞ մրցույթով, այս հարցերին դեռ չեն հասել։Հիշեցնենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որը կալանքի տակ է հունիսի 18–ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1b/82361963_179:0:1600:1066_1920x0_80_0_0_c4dd5222653380fa47fc238922fb43b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրություններ, անդրանիկ քոչարյան, հայկ կոնջորյան
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրություններ, անդրանիկ քոչարյան, հայկ կոնջորյան
ՔՊ–ից ովքե՞ր են առաջադրվել, ո՞վ է երաշխավորել Անդրանիկ Քոչարյանին. «Հրապարակ»
09:54 25.11.2025 (Թարմացված է: 10:13 25.11.2025) ՔՊ–ի ընտրացուցակում առաջադրվելու ժամկետը կավարտվի 5 օրից։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Քոչարյանն իր թեկնածությունն է առաջադրել ՔՊ–ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Ասում են՝ ՔՊ-ում շատերը շոկի մեջ են, որ նա առաջադրվել է ֆրակցիայի ղեկավար Հայկ Կոնջորյանի երաշխավորությամբ։ Հայտնի է, որ Քոչարյանն անկուսակցական է իշխող ֆրակցիայում, իսկ ՔՊ–ի սահմանած խաղի կանոններով՝ անկուսակցականները պետք է վարչության անդամներից մեկի երաշխավորությամբ առաջադրվեն․ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը»,– գրում է թերթը։
Պարբերականը նշում է, որ նոյեմբերի 30-ին կավարտվի ՔՊ ընտրացուցակում առաջադրվելու ժամկետը, և առաջադրված մի քանի տասնյակ թեկնածուների մեջ շարքային կուսակցականներ էլ կան, oրինակ` իշխանական կայքի երբեմնի լրագրող Դավիթ Լևոնյանը, որը Բագրատ սրբազանի հասցեին կեղծ մեղադրանքներ էր հնչեցրել։
Թերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին հարցրել է` ի՞նքն էլ է առաջադրվել։ Պատգամավորը պատասխանել է, որ չի շտապում, դեռ չի առաջադրվել: Լրատվամիջոցը հետաքրքրվել է` ցանկություն չունե՞ք։ «Ո՞վ է նման բան ասում, ես դեռ մտածում եմ, դեռ շատ ժամանակ ունեմ»,– արձագանքել է Մելքոնյանը։
Ավելի ուշ թերթին ասել են, որ պատգամավորը նախ ՔՊ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել, որ 1.5 միլիոն դրամի փոխարեն 500 հազար վճարի իր թեկնածությունը գրանցելու համար: Ինչպես հայտնի է, ՔՊ ընտրացուցակի թեկնածուները պարտադիր պետք է գումար մուծեն` ՔՊ անդամները՝ 500 հազար, ոչ անդամները` մեկուկես միլիոն դրամ:
«Բացի այդ, Մելքոնյանը ենթադրում է, որ ՔՊ անդամ լինելը ցուցակում անցողիկ տեղում լինելու շանսերը մեծացնում է։ Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում են, թե կուսակցության անդամները պետք է խրախուսվեն` ի տարբերություն իրենց թիմին չմիացածների»,–հավելում է պարբերականը։
Թերթին հայտնել են, որ նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն էլ է ՔՊ-ական դարձել ու առաջադրվել, իսկ Շիրակ Թորոսյանն ու Խաչատուր Սուքիասյանը չեն առաջադրվել։
Պարբերականը գրում է, որ ՔՊ վարչությունն առաջիկա օրերին կորոշի, թե ինչ սկզբունքով է տեղի ունենալու պատգամավորության թեկնածուների ընտրությունը։ Նրանց ընտրելու են ՔՊ արտահերթ համագումարում, որը, ամենայն հավանականությամբ, կհրավիրեն մարտի վերջերին, այսինքն, ինչպես վարչությունն ընտրեցին, այնպես էլ մոտ հազար պատվիրակ ընտրություն կկատարի առաջադրված և վարչության կողմից գրանցված թեկնածուների ցանկից։
«Նախնական քննարկումներն այն մասին են, որ, դիցուք, 200 թեկնածուից ընտրիչներին ընտրելու հնարավորություն կտան 30 հոգու, այսինքն` ամեն ընտրիչ այդ ցուցակից կարող է 30 հոգու ընտրել, ընտրության արդյունքներով էլ կկազմվի ցուցակը՝ ըստ ձայների քանակի»,–գրում է թերթը։
Ըստ լրատվամիջոցի` իշխող թիմում քննարկում են նաև պրոֆեսիոնալ մասնագետներ իրենց ցուցակում ընդգրկելու հարցը, որպեսզի լինեն լավ տնտեսագետներ, ֆինանսիստներ, քաղաքագետներ և այլ մասնագիտության մարդիկ: Իսկ թե ինչպես նրանց ընդգրկել ցուցակում` առանց մրցույթի՞, թե՞ մրցույթով, այս հարցերին դեռ չեն հասել։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև
«Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որը կալանքի տակ է հունիսի 18–ից։