00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրիստոնեության դեմ պայքարը դարձել է հետխորհրդային տարածքի պատուհասը. ՀԱԵ Ռուսաստանի թեմ

Բաժանորդագրվել
Հետխորհրդային հանրապետություններում Ուղղափառ եկեղեցին վերջին տարիներին հայտնվել է Արևմուտքի ճնշման տակ։ Առաջին փուլում թիրախավորվել են Մերձբալթյան երկրները՝ Էստոնիան, Լիտվան, Լատվիան, ապա՝ Ուկրաինան, Մոլդովան։ Հիմա հերթը հասել է Հարավային Կովկաս՝ Վրաստան և Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Քրիստոնեության դեմ պայքարը դարձել է հետխորհրդային տարածքի պատուհասը, մասնավորապես, դա տեղի է ունենում Հայաստանում։ Այդ մասին հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու սարկավագ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ազգային և կրոնական հարաբերությունների ոլորտի մասնագետ Վարդան Պողոսյանը:
«Մեր ժամանակների պատուհասը հետխորհրդային տարածքում քրիստոնեության դեմ քողարկված պայքարն է և ոչ միայն. ինչ–որ պետության գործակալական ցանցին դիմակայելու պատրվակով ամբողջ դավանանքներ են արմատախիլ արվում։ Որպես օրինակ կարող եմ բերել Հայաստանը, որտեղ մտացածին մեղադրանքներով գործող իշխանությունները քրեական գործեր են հարուցում և հետապնդումներ կազմակերպում»,-ասել է նա «Կրոն և աշխարհ» համաժողովում, որն անցկացվում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակում:
Հոգևորականը նշել է, որ ՀՀ իշխանությունների ապակառուցողական գործունեության արդյունքում կալանավորվել են երեք բարձրաստիճան հոգևորականներ, որոնցից երկուսն անազատության մեջ են ավելի քան չորս ամիս:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Լրահոս
0