00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արամ Ա կաթողիկոս
Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում. Արամ Ա
09:05
1 ր
Էդմոն Մարուքյան
Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, Մայր տաճարը զավթելու «ռեպետիցիան» է․ Էդմոն Մարուքյան
09:07
9 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
09:17
5 ր
Ստեփան Դանիելյան
Հայ Առաքելական եկեղեցին փորձ է արվում դարձնել ավետարանական կամ բողոքական եկեղեցի. Ստեփան Դանիելյան
09:23
11 ր
Հրանտ Միքայելյան
Եվրամիությունը փորձում է Հայաստանը դարձնել իրեն կից պետություն. Հրանտ Միքայելյան
09:35
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղյակ չէ` որքանով է արդյունավետ Ադրբեջանով ցորեն ներկրելը

© Photo : press office of the Government of RAՂազախական ցորենով գնացքը Հայաստանում
Ղազախական ցորենով գնացքը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2025
Բաժանորդագրվել
Գործող երկաթուղային ճանապարհը կարող է օգտագործվել այլ ապրանքների ներկրման կամ արտահանման նպատակով, համոզված են գերատեսչությունից:
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասն տեղեկություն չունի մատակարարումների արդյունավետության, այդ թվում՝ Ղազախստանից և Ռուսաստանից երկաթուղով Հայաստան ցորենի մատակարարման ժամկետների և տեղափոխման ծախսերի կրճատման վերաբերյալ։ Այս եզրակացությունը կարելի է անել Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը գերատեսչության ներկայացված պատասխանից։
Մասնավորապես, մենք հետաքրքրվել էինք, թե արդյոք նախնական գնահատվել է նոր ուղղության տնտեսական արդյունավետությունը գործող երթուղիների հետ (օրինակ՝ Լարսով կամ Սև ծովով) համեմատած: Միջին հաշվարկով քանի՞ տոկոսով կամ քանի՞ օրով է կրճատվում Հայաստան բեռների առաքման ժամանակը և արդյոք իրականացվել է տրանսպորտային ծախսերի գնահատում:
«Ռուսաստանից և Ղազախստանից ցորենը ներկրվել է մասնավոր ընկերության՝ «Բաղրամյան» ՍՊԸ-ի կողմից, հետևաբար, առաջարկում ենք բեռների մատակարարման ժամանակի կրճատման, փոխադրման հետ կապված ծախսերի, երկաթուղային փոխադրումների սակագների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար դիմել ընկերությանը», – նշել են գերատեսչությունից:
Միևնույն ժամանակ էկոնոմիկայի նախարարությունում կարծում են, որ ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ապրանքների ներկրման համար ևս մեկ այլընտրանքային ճանապարհ ունենալու հնարավորությունն արդեն իսկ արդյունավետ է տնտեսության զարգացման տեսանկյունից: Իսկ գործող երկաթուղային ճանապարհը կարող է օգտագործվել այլ ապրանքների ներկրման կամ արտահանման նպատակով:
Մենք նաև հետաքրքրվել էինք, թե Հայաստանն արդյոք քննարկում է այդ երթուղու երկայնքով լոգիստիկ հանգույցների կամ պահեստային տերմինալների ստեղծման հնարավորությունների հարցը` տարանցիկ փոխադրումների ծավալը մեծացնելու և փոխադրումների ինքնարժեքը կրճատելու համար։
Նախարարությունից նշել են, որ ներկայումս այդ հարցը չի քննարկվում:
Հիշեցնենք, որ ռուսական ցորենի խմբաքանակը հասավ«Այրում» սահմանային երկաթուղային կայարան նոյեմբերի 5-ի երեկոյան, իսկ ղազախական ցորենինը` նոյեմբերի 8-ին։ Սրանք 35 տարվա ընթացքում առաջին ուղիղ երկաթուղային փոխադրումներն էին Ռուսաստանից Ադրբեջան, ապա Վրաստանով Հայաստան։
Լրահոս
0