00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տաշիր Կապիտալին» լիցենզիայից զրկելու վարույթը հիմնված էր ենթադրությունների վրա.ՀԾԿՀ անդամ

© Sputnik / Asatur YesayantsԱրա Նռանյան
Արա  Նռանյան - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2025
Բաժանորդագրվել
Արա Նռանյանի խոսքով` ՀԾԿՀ վարույթում բացակայում էր փաստական հիմքը։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու վարույթը հիմնված չէր փաստական հանգամանքների վրա։ Այսօր ՀԾԿՀ որոշումից հետո այս մասին հայտարարեց ՀԾԿՀ անդամ Արա Նռանյանը, որը հանձնաժողովի 5 անդամից միակն էր, որ դեմ քվեարկեց որոշմանը։
Ինչպես հայտնի է, այսօր` նոյեմբերի 17–ին, ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
«Թեև ասում են, որ կենտրոնացել են փաստական հանգամանքների վրա, բայց վարույթը հարուցվել է ենթադրությունների վրա, որոնք նշված են լիազոր մարմնի ներկայացուցչի կողմից։ Վարույթն իրականում գնացել է բոլորովին այլ ուղղությամբ, ինչը ընդհանրապես չի համապատասխանում վարույթի անցկացման այն մեթոդաբանությանը, որն ընդունված է հանձնաժողովում և երկրում։ Բազմաթիվ դիմումներ ենք ստանում, բայց երբեք միայն դիմումի հիման վրա վարույթ չենք կարող հարուցել մինչև չհամոզվենք, որ առկա են խախտումներ, մինչև փաստական հիմքեր չեն ներկայացվել։ Այս պարագայում մենք սկզբից հարուցել ենք վարույթ, հետո մտածել փաստերի մասին»,– ասաց նա։
Նռանյանը հիշեցրեց, որ Սահմանադրական և Վարչական դատարաններում այս պահին գործեր կան, որոնց հետ կապված որոշումներն ուղղակի ազդեցություն են ունենալու այս գործընթացի վրա, հետևաբար, վարույթը պետք է կարճվեր մինչև որոշումը։
«Եթե դեկտեմբերի 16–ին ՍԴ–ն օրենսդրական փոփոխությունը որևէ կետով ճանաչի հակասահմանադրական, այս ամբողջ գործընթացը կարող է դառնալ հակասահմանադրական։ Երբ այս հարցը տվեցի, ինձ ասացին, որ վարույթի կազմման վրա ավելի շատ կենտրոնացել են փաստական հանգամանքների վրա, բայց որպես հանձնաժողովի անդամ, չեմ կարող հաշվի չառնել, որ ՀԾԿՀ մասին օրենքի 33, 34 հոդվածներն ասում են, որ նման դեպքերում վարույթը պետք է կասեցվի կամ կարճվի։ Իսկ այն հարցը, թե ինչ հետևանք է լինելու, եթե գործընթացը հակասահմանադրական ճանաչվի, պատասխան չստացա»,– ասաց Նռանյանը։
Ի՞նչ գործընթաց է հաջորդելու ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելուն․ բացատրում է ՀԾԿՀ նախագահը
Այս համատեքստում Նռանյանը նկատեց, որ իր բարձրաձայնած հարցի անպատասխան մնալն անթույլատրելի է, քանի որ այս գոործընթացի արդյունքում մարդիկ են ազատվում աշխատանքից և ֆինասական ծախսեր են լինում։
Արա Նռանյանի խոսքով` ընկերության միլիարդավոր շրջանառության պարագայում մի քանի միլիոն դրամի խախտումները, ընդ որում՝ մի քանի տարվա ընթացքում, չեն կարող համարվել զգալի։ Տվյալ դեպքում, ի տարբերություն այլ դեպքերի, նույնիսկ լիցենզիայից զրկելուց հետո ընկերությունը կարող է շարունակել աշխատանքը։
Նռանյանը հավելեց, որ օրենքով` պետությունը 3 ամսվա ընթացքում սեփականատիրոջ հետ համաձայնության չգալուց հետո կարող է գնել ընկերությունը, սակայն դա կարող էր անել առանց լիցենզիայից զրկելու։
«Այնպես չէ, որ ՀԷՑ–ում խնդիրներ չկան. բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում, մենք բոլորս ենք դրանք տեսնում։ Եվ ես կարծում եմ, որ պատշաճ վարույթի դեպքում պետք էր ՀԷՑ-ին տուգանել ոչ թե ինչպես նախկինում՝ 10 կամ միլիոնավոր դրամներով, այլ լուրջ պատժել, որպեսզի սեփականատիրոոջ ուշադրությունը հրավիրվեր «ՀԷՑ»-ի բազմաթիվ իրական խնդիրների վրա», նշեց Նռանյանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0