00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արամ Ա կաթողիկոս
Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում. Արամ Ա
09:05
1 ր
Էդմոն Մարուքյան
Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, Մայր տաճարը զավթելու «ռեպետիցիան» է․ Էդմոն Մարուքյան
09:07
9 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
09:17
5 ր
Ստեփան Դանիելյան
Հայ Առաքելական եկեղեցին փորձ է արվում դարձնել ավետարանական կամ բողոքական եկեղեցի. Ստեփան Դանիելյան
09:23
11 ր
Հրանտ Միքայելյան
Եվրամիությունը փորձում է Հայաստանը դարձնել իրեն կից պետություն. Հրանտ Միքայելյան
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկեց ՀԷՑ–ի լիցենզիայից

© Sputnik / Aram NersesyanՌոմանոս Պետրոսյանը ՀԾԿՀ նիստի ժամանակ
Ռոմանոս Պետրոսյանը ՀԾԿՀ նիստի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2025
Բաժանորդագրվել
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկեց ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ նման որոշում կայացրեց 3 օր տևած քննարկումից հետո։
ՀԷՑ–ի լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ քննարկումը ՀԾԿՀ–ում սկսվեց լարված մթնոլորտում
Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ բաժանորդների հաշիվներին կցվել է մոտավորապես 134,8 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ որոշ բաժանորդների դեպքում հակառակը` հաշիվները հաշվի չեն առնվել (թաքցվել է 11,3 հազար կՎտ/ժ)։ Հանձնաժողովի որոշման մեկ այլ կետում խոսվում է նոր բաժանորդների միացման ժամկետանց մի քանի հազար դեպքերի մասին։ Հաջորդ կետի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» վարկային երաշխիքներ են տրամադրել փոխկապակցված ընկերություններին («Արմհոլդինգ», «Տաշիր կապիտալ» և այլն)՝ ընդհանուր մոտ $690 միլիոնի չափով, սակայն այդ մասին չեն տեղեկացրել հանձնաժողովին (չնայած պարտավոր էին դա անել, քանի որ այդ ընկերությունների կողմից վարկերը չմարելու դեպքում ՀԷՑ-ը պատասխանատու կլիներ ընկերության գույքով, այսինքն՝ հանրապետության բաշխիչ ցանցով) և չեն ստացել հանձնաժողովի համաձայնությունը։
Այս կապակցությամբ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ հունիսի 1-ի դրությամբ գործող երաշխիքների ծավալը կրճատվել է մինչև $211 միլիոն, իսկ սեպտեմբերի սկզբին՝ $50 միլիոն (գումարը կրճատվում է վարկերի մարմանը զուգահեռ)։ Գրանցվել է նաև էլեկտրամատակարարման ցուցանիշների վատթարացում 2025 թվականի I և II եռամսյակներում (2024 թվականի նույն ժամանակահատվածների համեմատ). անջատումների միջին տևողությունն աճել է 4,2%-ով, իսկ միջին հաճախականությունը՝ 8,15%-ով։ Որոշման մեջ նշվում է, որ «Տաշիր կապիտալը» բողոքարկել է կառավարչի նշանակումը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։
Մինչ որոշման հրապարակումը «Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբաններից Ամրամ Մակինյանը կարևորեց գնահատելը, թե ՀԾԿՀ–ի՝ «Տաշիր Կապիտալի» դեմ սկսած գործընթացը որքանով է իրականացվում ՀՀ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համահունչ։
«Յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ ունի գույքից անարգել օգտվելու իրավունք, ոչ ոք չի կարող զրկել նրան գույքից, և կա բացառություն, որ ի շահ հանրության և պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և բխում են միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներից։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18 –րդ հոդվածի լույսի ներքո գալիս ենք այն եզրակացության, որ սահմանափակումն իրավաչափ լինելու համար միայն այս նպատակը պետք է հետապնդի։ Ձեր վարույթը հակասում է Կոնվենցիայի 18–րդ և ՀՀ Սահմանադրության 80–րդ հոդվածներին»,– ասաց Մակինյանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0