https://arm.sputniknews.ru/20251117/petutjunn-inqy-pastec-vor-hecum-karavarman-tshgnazham-chkar-davit-ghazinjan-95912871.html
Պետությունն ինքը փաստեց, որ ՀԷՑ–ում կառավարման ճգնաժամ չկար. Դավիթ Ղազինյան
Պետությունն ինքը փաստեց, որ ՀԷՑ–ում կառավարման ճգնաժամ չկար. Դավիթ Ղազինյան
Sputnik Արմենիա
Դավիթ Ղազինյանի խոսքով` պետությանը, երբ պետք է ՀԷՑ–ի աշխատակիցները շատ լավն էին, երբ պետք չէ` հանցագործներն են։ 17.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-17T11:25+0400
2025-11-17T11:25+0400
2025-11-17T11:34+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
դավիթ ղազինյան
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95791654_0:19:1600:919_1920x0_80_0_0_6213b360941734068a88d42b144ae84a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Փաստվեց՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կառավարման ճգնաժամ չկար։ Այսօր ՀԷՑ–ի «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին քննարկման ժամանակ ասաց ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը` հավելելով, որ չստացվեց պետության ու ՀԾԿՀ–ի ի սկզբանե պլանավորվածը։«Ճգնաժամային կառավարման իմիտացիա ստեղծելու համար ՏԿԵՆ–ը 9 կետանոց ծրագիր էր ներկայացրել, բայց վարույթում ներառված չէ այդ 9 կետը, ինչը նշանակում է, որ ճգնաժամ չի եղել։ Եթե ճգնաժամ է առաջացել, ապա միայն իշխանության համար։ ՀԷՑ–ը խլելու գործընթացի ժամանակ ասում էին` գիտեք, հարգելի հայրենակիցներ, կա ճգնաժամ, բայց մինչ օրս որևէ բացատրություն ժողովրդին, թե ինչ ճգնաժամ էր, չկա»,– ասաց Ղազինյանը:Դավիթ Ղազինյանը նկատեց, որ ՀԷՑ նախկին կառավարիչներին մեղադրում են 70 միլիոն վատնելու համար։ Այս դեպքում, ըստ նրա, հարց է առաջանում` ինչո՞ւ է հարցը քննվում ընդամենը ՀԾԿՀ–ի վարչական վարույթով։Դավիթ Ղազինյանն անդրադարձավ նաև թերհաշվառումներին և հավելագրումներին՝ նկատելով, որ այսօր ՀԷՑ–ի գործող կառավարիչը փորձում է տպավորություն ստեղծել, թե դա եղել է համակարգված։ Նա հիշեցրեց, որ ՀԾԿՀ–ի առնվազն 5 անդամ այս հարցում ՀԷՑ նախկին կառավարիչների հետ աշխատել են, լավ տիրապետում են, ավելին` շատ խիստ են եղել։ Ղազինյանն ընդգծեց, որ համակարգային թերհաշվառումներն ու հավելագրումները հանցավոր գործունեություն են։«Մենք, երբ գտել ենք հավելագրում, հաջորդ քայլով փնտրել ենք դրա արդյունքում առաջացած կՎտ–ը (կիլովատտ), որը պետք է վաճառվի։ 2024 թվականին միայն մեկ մասնաճյուղում մենք գտել ենք, որ 140-160 հազար կՎտ մոնետիզացվում էր, որը մենք մեր հնարավորություններով վերականգնել ենք ու պատժել աշխատակիցներին, որի արդյունքում խնդիրը վերացվել է, ու համապատասխան մասնաճյուղում կորուստները նվազել են»,– մանրամասնեց Ղազինյանը։Հիշեցնենք, որ նոյեմբերի 13–ից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մեկնարկեց նիստը, որի ընթացքում քննարկվում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին որոշումը։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95791654_177:0:1600:1067_1920x0_80_0_0_416a5c05e78c049d507e7d81afdf933b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), դավիթ ղազինյան, սամվել կարապետյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), դավիթ ղազինյան, սամվել կարապետյան
Պետությունն ինքը փաստեց, որ ՀԷՑ–ում կառավարման ճգնաժամ չկար. Դավիթ Ղազինյան
11:25 17.11.2025 (Թարմացված է: 11:34 17.11.2025) Դավիթ Ղազինյանի խոսքով` պետությանը, երբ պետք է ՀԷՑ–ի աշխատակիցները շատ լավն էին, երբ պետք չէ` հանցագործներն են։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Փաստվեց՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կառավարման ճգնաժամ չկար։ Այսօր ՀԷՑ–ի «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին քննարկման ժամանակ ասաց ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը` հավելելով, որ չստացվեց պետության ու ՀԾԿՀ–ի ի սկզբանե պլանավորվածը։
«Ճգնաժամային կառավարման իմիտացիա ստեղծելու համար ՏԿԵՆ–ը 9 կետանոց ծրագիր էր ներկայացրել, բայց վարույթում ներառված չէ այդ 9 կետը, ինչը նշանակում է, որ ճգնաժամ չի եղել։ Եթե ճգնաժամ է առաջացել, ապա միայն իշխանության համար։ ՀԷՑ–ը խլելու գործընթացի ժամանակ ասում էին` գիտեք, հարգելի հայրենակիցներ, կա ճգնաժամ, բայց մինչ օրս որևէ բացատրություն ժողովրդին, թե ինչ ճգնաժամ էր, չկա»,– ասաց Ղազինյանը:
Դավիթ Ղազինյանը նկատեց, որ ՀԷՑ նախկին կառավարիչներին մեղադրում են 70 միլիոն վատնելու համար։ Այս դեպքում, ըստ նրա, հարց է առաջանում` ինչո՞ւ է հարցը քննվում ընդամենը ՀԾԿՀ–ի վարչական վարույթով։
«Չէ՞ որ խոսքը պետությանն, ընդհանրապես ամբողջ հասարակությանը հետաքրքրող ու շահերից բխող հարցի մասին է։ Ինչպես նաև 4 ամիս է անցել, բայց գործընթացներում ներառված մարդիկ դեռ աշխատում են այսօրվա ՀԷՑ–ում՝ այսօրվա կառավարչի ենթակայության տակ։ Ինչի՞ 4 ամսվա ընթացքում չի կատարվել որևէ ծառայողական քննություն, այլ կառավարիչը, դրսևորելով երկակի ստանդարտներ, մի դեպքում պնդում է, որ ՀԷՑ–ի աշխատակիցները շատ լավն էին, մյուս դեպքում պնդում է, որ հին ՀԷՑ–ի աշխատողները հանցագործների հավաքածու են»,– շարունակեց նա։
Դավիթ Ղազինյանն անդրադարձավ նաև թերհաշվառումներին և հավելագրումներին՝ նկատելով, որ այսօր ՀԷՑ–ի գործող կառավարիչը փորձում է տպավորություն ստեղծել, թե դա եղել է համակարգված։ Նա հիշեցրեց, որ ՀԾԿՀ–ի առնվազն 5 անդամ այս հարցում ՀԷՑ նախկին կառավարիչների հետ աշխատել են, լավ տիրապետում են, ավելին` շատ խիստ են եղել։ Ղազինյանն ընդգծեց, որ համակարգային թերհաշվառումներն ու հավելագրումները հանցավոր գործունեություն են։
«Մենք, երբ գտել ենք հավելագրում, հաջորդ քայլով փնտրել ենք դրա արդյունքում առաջացած կՎտ–ը (կիլովատտ), որը պետք է վաճառվի։ 2024 թվականին միայն մեկ մասնաճյուղում մենք գտել ենք, որ 140-160 հազար կՎտ մոնետիզացվում էր, որը մենք մեր հնարավորություններով վերականգնել ենք ու պատժել աշխատակիցներին, որի արդյունքում խնդիրը վերացվել է, ու համապատասխան մասնաճյուղում կորուստները նվազել են»,– մանրամասնեց Ղազինյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13–ից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մեկնարկեց նիստը, որի ընթացքում
քննարկվում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին որոշումը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։