00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կալանքը և ՀԾԿՀ-ում քննվող հարցերը ենթակա են մերժման․ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

© Sputnik / Aram NersesyanՓաստաբան Արամ Վարդևանյանը
Փաստաբան Արամ Վարդևանյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2025
Փաստաբան Արամ Վարդևանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սամվել Կարապետյանի պաշտպաններն այսօր ներկայացնելու են իրենց կողմից կատարված շուրջ 1 հատոր բովանդակությամբ գրագրությունները, միջնորդությունները, դրանց մի մասի վերաբերյալ պատասխանի բացակայությունները, մի մասի վերաբերյալ էլ` պատասխանները։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և ՀԾԿՀ-ում ՀԷՑ-ից սեփականության իրավունքից զրկելուն վերաբերող հարցերի քննությունները ենթակա են մերժման։ Այս մասին Կարապետյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այսօր ժամը 10։00-ին դատարանում քննվում է կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդությունը։ Նույն օրը նույն ժամին ՀԾԿՀ-ում էլ Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքին վերաբերող հարցի քննությունն է լինելու։ Այն, որ երկու քննությունն էլ նույն օրն ու նույն ժամին է, կարծում եմ դա առավել քան խոսուն է` հաշվի առնելով այն, որ երկու հանգամանքն էլ ենթակա են մերժման»,- ասաց Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ առնվազն իրենք, ներկայացնելու են իրենց կողմից կատարված շուրջ 1 հատոր բովանդակությամբ գրագրությունները, միջնորդությունները, դրանց մի մասի վերաբերյալ պատասխանի բացակայությունները, մի մասի վերաբերյալ էլ` պատասխանները։ Վստահեցրեց՝ քննիչն էլ դատարանում հերթական անգամ կընթերցի իրենց միջնորդությունը, որը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0