https://arm.sputniknews.ru/20251114/khvory-mtahvogutjun-unenq-hvovhannisjany-baqvum-pahvvogh-gerineri-datavarutjan-masin-95836772.html
Խորը մտահոգություն ունենք. Հովհաննիսյանը` Բաքվում պահվող գերիների դատավարության մասին
Խորը մտահոգություն ունենք. Հովհաննիսյանը` Բաքվում պահվող գերիների դատավարության մասին
Sputnik Արմենիա
Բաքվում պահանջում են ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։ 14.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-14T13:43+0400
2025-11-14T13:43+0400
2025-11-14T13:43+0400
արցախ
բաքու
դատ
դատարան
արթուր հովհաննիսյան
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95813082_0:49:945:581_1920x0_80_0_0_3cda076f5579f246a7b435547a56a95e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի իշխանությունները խորը մտահոգված են Բաքվում հայերի նկատմամբ ընթացող դատական գործընթացներով և դրանց բովանդակությամբ։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը։Հովհաննիսյանի կարծիքով` հենց խաղաղության մթնոլորտն է պետք է ստեղծի գերիների վերադարձի համար բարենպաստ պայմաններ։Հիշեցնենք, որ երեկ Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների նկատմամբ շինծու դատավարությունը, որի ժամանակ Ադրբեջանի դատախազները 16 տարուց մինչեւ ցմահ պատժաչափեր են պահանջել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների համար։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95813082_53:0:893:630_1920x0_80_0_0_f504241a76c88ec9c330487e660cb7cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բաքու, դատ, դատարան, արթուր հովհաննիսյան, հայ գերիներ, անհետ կորածներ
արցախ, բաքու, դատ, դատարան, արթուր հովհաննիսյան, հայ գերիներ, անհետ կորածներ
Խորը մտահոգություն ունենք. Հովհաննիսյանը` Բաքվում պահվող գերիների դատավարության մասին
Բաքվում պահանջում են ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի իշխանությունները խորը մտահոգված են Բաքվում հայերի նկատմամբ ընթացող դատական գործընթացներով և դրանց բովանդակությամբ։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը։
«Խորը մտահոգություն ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության վերաբերյալ։ Ստեղծված մթնոլորտը՝ խաղաղության մթնոլորտը, պետք է ստեղծի պայմաններ, որ կարողանանք լուծել Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների՝ իրենց տուն վերադարձի հարցը։ Այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում, սա մեզ համար առաջնային խնդիր է»,– շարունակեց Արթուր Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի կարծիքով` հենց խաղաղության մթնոլորտն է պետք է ստեղծի գերիների վերադարձի համար բարենպաստ պայմաններ։
Հիշեցնենք, որ երեկ Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների նկատմամբ շինծու դատավարությունը, որի ժամանակ Ադրբեջանի դատախազները
16 տարուց մինչեւ ցմահ պատժաչափեր են պահանջել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների համար։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: