https://arm.sputniknews.ru/20251114/heci-licenzian-dadarecnelu-kam-erkaracnelu-masin-qnnarkumy-hetadzgvec-minchev-erkushabti-95860791.html
Քննարկումը հետաձգվեց. ՀԷՑ–ի լիցենզիայի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի
Քննարկումը հետաձգվեց. ՀԷՑ–ի լիցենզիայի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի
Sputnik Արմենիա
Կողմերը պայմանավորվեցին, որ երկուշաբի ամփոփիչ ելույթները չեն գերազանցի 2,5 ժամը, ու նիստը կավարտվի մինչև 14։00-ն։ 14.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-14T23:34+0400
2025-11-14T23:34+0400
2025-11-15T00:00+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95798436_0:0:1600:901_1920x0_80_0_0_1c90f92e0ffa61a13bb1b12d275cc973.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին քննարկումն այսօր ևս ավարտվեց առանց որոշում կայացնելու։ Նիստը կշարունակվի նոյեմբերի 17–ին` ժամը 10–ին։«Տաշիր Կապիտալ» ընկերության իրավաբան Արամ Օրբելյանը մինչ այդ պահանջեց, որ ՀԾԿՀ-ը նիստը շարունակվի կա՛մ վաղը, կա՛մ երկուշաբթի։ Նա այս մասին վրդդովված հայտարարեց, երբ հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը փորձում էր հերթական 10 րոպեանոց ընդմիջումը հայտարարել ու վերադառնալ հարցի քննարկմանը։Նա հորդորեց ՀԾԿՀ նախագահին նաև իր աշխատակիցներին չենթարկել աշխատանքային թրաֆիկինգի։ Մեսրոպ Մեսրոպյանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց որոշում կայացնելու համար։ՀԷՑ–ի լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ քննարկումը ՀԾԿՀ–ում սկսվեց լարված մթնոլորտումԸնդմիջումից հետո նա առաջարկեց միջնորդությունները քննել հիմա, բայց ելույթները թողել երկուշաբթի, որպեսզի հնարավոր լինի նիստը կազմակերպել 10։00–ից մինչև 14։00-ն։Որոշվեց, որ նիստը կշարունակվի երկուշաբի օրը՝ նոյեմբերի 17–ին, ժամը 10։00-ից։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95798436_104:0:1527:1067_1920x0_80_0_0_1b0f5439365cc8757eb7274c900222d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
Քննարկումը հետաձգվեց. ՀԷՑ–ի լիցենզիայի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի
23:34 14.11.2025 (Թարմացված է: 00:00 15.11.2025) Կողմերը պայմանավորվեցին, որ երկուշաբի ամփոփիչ ելույթները չեն գերազանցի 2,5 ժամը, ու նիստը կավարտվի մինչև 14։00-ն։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին քննարկումն այսօր ևս ավարտվեց առանց որոշում կայացնելու։ Նիստը կշարունակվի նոյեմբերի 17–ին` ժամը 10–ին։
«Տաշիր Կապիտալ» ընկերության իրավաբան Արամ Օրբելյանը մինչ այդ պահանջեց, որ ՀԾԿՀ-ը նիստը շարունակվի կա՛մ վաղը, կա՛մ երկուշաբթի։ Նա այս մասին վրդդովված հայտարարեց, երբ հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը փորձում էր հերթական 10 րոպեանոց ընդմիջումը հայտարարել ու վերադառնալ հարցի քննարկմանը։
«Ես արդեն չեմ խնդրում, արդեն պահանջում եմ. 8 ժամից ավել նիստն է գնում, այսօր էլ չենք կարող շարունակել։ Մնացել է ելույթների փուլը, ու դա չի կարող հիմա շարունակվել, ես արդեն ձեւական չեմ ասում։ Ռեալ չի մարդիկ այսքան աշխատենք առանց նորմալ մի քանի ժամանոց ընդմիջման։ Աշխատանքային օրեսգիրքը սահմանում է, որ արտաժամյա աշխատանքի տեւողությունը չի կարող լինել երկու օրում ավելին քան 4 ժամ։ Մենք արդեն անցել ենք այդ սահմանը»,- ասաց Օրբելյանը։
Նա հորդորեց ՀԾԿՀ նախագահին նաև իր աշխատակիցներին չենթարկել աշխատանքային թրաֆիկինգի։ Մեսրոպ Մեսրոպյանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց որոշում կայացնելու համար։
Ընդմիջումից հետո նա առաջարկեց միջնորդությունները քննել հիմա, բայց ելույթները թողել երկուշաբթի, որպեսզի հնարավոր լինի նիստը կազմակերպել 10։00–ից մինչև 14։00-ն։
Որոշվեց, որ նիստը կշարունակվի երկուշաբի օրը՝ նոյեմբերի 17–ին, ժամը 10։00-ից։
Կողմերը պայմանավորվեցին, որ երկուշաբի ամփոփիչ ելույթները չեն գերազանցի 2,5 ժամը, ու նիստը կավարտվի մինչև 14։00-ն։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։