https://arm.sputniknews.ru/20251113/nakhyntrakan-shrjani-karkandak-kam-gazar-divanagety-adrbejanvov-ekvogh-berneri-masin-95786572.html
Նախընտրական շրջանի «կարկանդակ» կամ «գազար»․ դիվանագետը՝ Ադրբեջանով եկող բեռների մասին
Նախընտրական շրջանի «կարկանդակ» կամ «գազար»․ դիվանագետը՝ Ադրբեջանով եկող բեռների մասին
Sputnik Արմենիա
Միրզոյանի կարծիքով՝ դիվանագիտության մեջ այս խաբկանքը հաճախ է օգտագործվում, երբ ցույց ես տալիս դիրքորոշման թուլացում, հետո միանգամից կտրուկ փոխում այն՝ ավելի... 13.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-13T13:28+0400
2025-11-13T13:28+0400
2025-11-13T13:28+0400
հայաստան
ադրբեջան
ցորեն
կարեն միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95784999_0:0:1600:901_1920x0_80_0_0_7c512f8d8ac7f0956b66428e5bc05204.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ցորենի տեղափոխումը պետք է դիտարկել ոչ թե տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման շրջանակում, այլ իբրև «կարկանդակ» նախընտրական շրջանում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց Արևելագետների միության խորհրդի անդամ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։Այս պատճառով էլ նա ցորենի տեղափոխումը թույլ տալու «ժեստը» դիտարկում է ոչ թե ճանապարհների ապաշրջափակման, այլ Հայաստանում բուռն ընթացող նախընտրական պայքարի շրջանակում։«Կարծում եմ, որ առաջիկայում մեզ սպասում են մի շարք նման կարկանդակներ, այս համատեքստում ավելի ճիշտ է ասել «գազարներ»»,- ասաց Միրզոյանը։Նա հիշեցրեց նաև պարբերաբար շրջանառվող լուրերն այն մասին, թե Ադրբեջանում էլ ամեն ինչ անելու են, որ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության։Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ մինչև 2026 թվականի հունվարի վերջ ռուսական ցորենի 132 վագոններ երկաթուղով Հայաստան կհասցվեն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95784999_166:0:1589:1067_1920x0_80_0_0_24526e5d13ce5ba81eff8d5859640103.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ցորեն, կարեն միրզոյան
հայաստան, ադրբեջան, ցորեն, կարեն միրզոյան
Նախընտրական շրջանի «կարկանդակ» կամ «գազար»․ դիվանագետը՝ Ադրբեջանով եկող բեռների մասին
Միրզոյանի կարծիքով՝ դիվանագիտության մեջ այս խաբկանքը հաճախ է օգտագործվում, երբ ցույց ես տալիս դիրքորոշման թուլացում, հետո միանգամից կտրուկ փոխում այն՝ ավելի ծանր վիճակի մեջ դնելով հակառակորդիդ։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ցորենի տեղափոխումը պետք է դիտարկել ոչ թե տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման շրջանակում, այլ իբրև «կարկանդակ» նախընտրական շրջանում։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց Արևելագետների միության խորհրդի անդամ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։
«Բեռը բաց թողնելու որոշումը ոչ թե ինստիտուցիոնալ հիմքի վրա է արվել, այսինքն՝ երկկողմ պայմանավորվածությամբ կամ ստորագրված փաստաթղթով, այլ Ադրբեջանի միահեծան ղեկավարի, ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևի որոշումն է։ Նույն հաջողությամբ այս որոշումը վաղը կարող է չեղյալ հայտարարվել։ Դիվանագիտության մեջ սա վաղուց կիրառվող սկզբունք է․ երբ դու ունենում ես երկար բանակցային գործընթաց, որոշակի քայլերի ես գնում, որոնք կարծես թե նշանակում են քո դիրքորոշման մեղմացում, թուլացում, ապա կտրուկ հրաժարվում ես՝ դնելով քո հակառակորդին ավելի բարդ իրավիճակում»,- նշեց Միրզոյանը։
Այս պատճառով էլ նա ցորենի տեղափոխումը թույլ տալու «ժեստը» դիտարկում է ոչ թե ճանապարհների ապաշրջափակման, այլ Հայաստանում բուռն ընթացող նախընտրական պայքարի շրջանակում։
«Կարծում եմ, որ առաջիկայում մեզ սպասում են մի շարք նման կարկանդակներ, այս համատեքստում ավելի ճիշտ է ասել «գազարներ»»,- ասաց Միրզոյանը։
Նա հիշեցրեց նաև պարբերաբար շրջանառվող լուրերն այն մասին, թե Ադրբեջանում էլ ամեն ինչ անելու են, որ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով
1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով
Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ մինչև 2026 թվականի հունվարի վերջ ռուսական ցորենի 132 վագոններ երկաթուղով Հայաստան կհասցվեն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։