https://arm.sputniknews.ru/20251112/zpmkn-nakhatesum-e-ancum-katarel-ajlyntranqajin-energiaji-vorn-e-pattshary-95752147.html
ԶՊՄԿ–ն նախատեսում է անցում կատարել այլընտրանքային էներգիայի. ո՞րն է պատճառը
ԶՊՄԿ–ն նախատեսում է անցում կատարել այլընտրանքային էներգիայի. ո՞րն է պատճառը
Sputnik Արմենիա
Խոսքը միայն սովորական արևային վահանակների մասին չէ, թեև ներկայում հիմնական աշխատանքները տարվում են հենց այդ ուղղությամբ։ 12.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-12T19:41+0400
2025-11-12T19:41+0400
2025-11-12T19:41+0400
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
արևային կայան
արևային էներգիա
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95726497_0:0:1501:844_1920x0_80_0_0_a1d8798b23cd27c43b4d778bc333f866.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) աշխատանքներ է տանում էներգիայի այլընտրանքային աղբյուրների անցնելու ուղղությամբ։ Այս մասին «Robust Armenia 2025» համաժողովի շրջանակում Sputnik Արմենիային հայտնեց կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։Այսպիսով, ավելի էներգախնայող սարքավորումների անցումը կլուծի միանգամից երկու խնդիր՝ կնվազի էներգիայի սպառումը և կբարձրանա արդյունավետությունը:Թե որքանով այլընտրանքային էներգիան թույլ կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը՝ ցույց կտա ժամանակը, սակայն հիմնական նպատակն է, որ հնարավորինս շատ սպառվող էներգիա բաժին հասնի հենց այլընտրանքային աղբյուրներին։ Նա հստակեցրեց, որ խոսքը միայն սովորական արևային վահանակների մասին չէ, թեև ներկայում հիմնական աշխատանքները տարվում են հենց այդ ուղղությամբ։Փաշինյանն ասաց, թե որքան շահաբաժին է ԶՊՄԿ–ն վճարել պետբյուջե«Մենք հայտարարել ենք մրցույթ և դիտարկում ենք տարբեր առաջարկներ, այդ թվում՝ համակցված, որոնք ներառում են ոչ միայն արևային, այլև քամու և ջրի էներգիան։ Կարևոր է, որ աղբյուրները լինեն այլընտրանքային և թույլ տան նվազեցնել ոչ միայն էներգասպառումը, այլև վնասակար արտանետումների ծավալը», - ասաց նա։Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ ամենամեծ արդյունաբերական ձեռնարկությունից է և Հայաստանի խոշորագույն հարկատուն. 2024 թվականի արդյունքներով ընկերությունը վճարել է ավելի քան 100 մլրդ դրամ: ԶՊՄԿ-ն ավելի վաղ հրապարակել էր աշխատակիցների աշխատավարձերի չափը։ Այսպես, փականագործի աշխատավարձը տատանվում է 330-580 հազար դրամի սահմաններում, էլեկտրագազաեռակցողը ստանում է մինչև 609 հազար դրամ, կոնվեյերով աշխատողինը՝ մինչև 480 հազար դրամ։ Քարհանքում աշխատող ծանրաքաշ մեքենաների վարորդները վճարվում են գործարքային և միջինում ամսական ստանում են 1,3 մլն դրամ։ Միջին աշխատավարձը ՀՀ-ում կազմում է 290 հազար դրամից մի փոքր ավելի։ՀՀ–ում 2038 թ–ին շատ քիչ հանքարդյունաբերողներ կմնան. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95726497_28:0:1361:1000_1920x0_80_0_0_7a6f82cf5cb21e603868ae5e2c16d52d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», արևային կայան, արևային էներգիա, էլեկտրաէներգիա
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», արևային կայան, արևային էներգիա, էլեկտրաէներգիա
ԶՊՄԿ–ն նախատեսում է անցում կատարել այլընտրանքային էներգիայի. ո՞րն է պատճառը
Խոսքը միայն սովորական արևային վահանակների մասին չէ, թեև ներկայում հիմնական աշխատանքները տարվում են հենց այդ ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) աշխատանքներ է տանում էներգիայի այլընտրանքային աղբյուրների անցնելու ուղղությամբ։ Այս մասին «Robust Armenia 2025» համաժողովի շրջանակում
Sputnik Արմենիային հայտնեց կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
«Այսօրվա շուկայի միտումները ցույց են տալիս, որ ժամանակակից սարքավորումները ավելի էներգաարդյունավետ և տնտեսող են։ Հին կայանքները ոչ միայն նվազ արդյունավետ են, այլև զգալիորեն ավելի շատ էներգիա են սպառում», - ասաց Ստեփանյանը։
Այսպիսով, ավելի էներգախնայող սարքավորումների անցումը կլուծի միանգամից երկու խնդիր՝ կնվազի էներգիայի սպառումը և կբարձրանա արդյունավետությունը:
Թե որքանով այլընտրանքային էներգիան թույլ կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը՝ ցույց կտա ժամանակը, սակայն հիմնական նպատակն է, որ հնարավորինս շատ սպառվող էներգիա բաժին հասնի հենց այլընտրանքային աղբյուրներին։ Նա հստակեցրեց, որ խոսքը միայն սովորական արևային վահանակների մասին չէ, թեև ներկայում հիմնական աշխատանքները տարվում են հենց այդ ուղղությամբ։
«Մենք հայտարարել ենք մրցույթ և դիտարկում ենք տարբեր առաջարկներ, այդ թվում՝ համակցված, որոնք ներառում են ոչ միայն արևային, այլև քամու և ջրի էներգիան։ Կարևոր է, որ աղբյուրները լինեն այլընտրանքային և թույլ տան նվազեցնել ոչ միայն էներգասպառումը, այլև վնասակար արտանետումների ծավալը», - ասաց նա։
Ստեփանյանը նշեց, որ ԶՊՄԿ-ի ծրագրերն ունեն նաև բնապահպանական բաղադրիչ՝ ուղղակի և անուղղակի կրճատել արտանետումները: Հիմա դժվար է նշել այլընտրանքային աղբյուրների անցման կոնկրետ ժամկետները, սակայն առաջիկայում կհրապարակվեն կոնկրետ թիրախային ցուցանիշները և աստիճանաբար կսկսվի դրանց իրականացումը:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ ամենամեծ արդյունաբերական ձեռնարկությունից է և Հայաստանի խոշորագույն հարկատուն. 2024 թվականի արդյունքներով ընկերությունը վճարել է ավելի քան 100 մլրդ դրամ: ԶՊՄԿ-ն ավելի վաղ հրապարակել էր աշխատակիցների աշխատավարձերի չափը։ Այսպես, փականագործի աշխատավարձը տատանվում է 330-580 հազար դրամի սահմաններում, էլեկտրագազաեռակցողը ստանում է մինչև 609 հազար դրամ, կոնվեյերով աշխատողինը՝ մինչև 480 հազար դրամ։ Քարհանքում աշխատող ծանրաքաշ մեքենաների վարորդները վճարվում են գործարքային և միջինում ամսական ստանում են 1,3 մլն դրամ։ Միջին աշխատավարձը ՀՀ-ում կազմում է 290 հազար դրամից մի փոքր ավելի։