https://arm.sputniknews.ru/20251003/hhum-2038-tin-shat-qich-hanqardjunabervoghner-kmnan-zpmk-glkhavvor-tnoren-94215831.html
ՀՀ–ում 2038 թ–ին շատ քիչ հանքարդյունաբերողներ կմնան. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն
ՀՀ–ում 2038 թ–ին շատ քիչ հանքարդյունաբերողներ կմնան. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն
Sputnik Արմենիա
Վերջին 10 տարվա ընթացքում որևէ նոր պաշար չի հայտնաբերվել Հայաստանում։ Ռոման Խուդոլին կարծում է, որ դա շատ լուրջ մարտահրավեր է։ 03.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-03T13:40+0400
2025-10-03T13:40+0400
2025-10-03T13:44+0400
հանքարդյունաբերություն
հանքավայր
հանքանյութ
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
լիդիան
ամուլսար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/16/51623397_0:0:1307:736_1920x0_80_0_0_b47f71ac339a77dbf04b82700cdfb7c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում 2038 թվականին շատ քիչ հանքարդյունաբերողներ կմնան, մնացածը կավարտեն իրենց աշխատանքը։ Այս մասին այսօր հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ հայտարարեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։Ըստ նրա` երկրում գործող հանքարդյունաբերող ընկերությունները պետք է ՀՀ կառավարության հետ միասին այս ուղղությամբ աշխատանքներ տանեն, և այս այդ դեպքում պետք է լինի փոխադարձ վստահություն։Խուդոլին տեղեկացրեց, որ հիմա իրենք ինքնուրույն են կատարում երկրաբանական հետազոտություններ` համենայնդեպս այն մասշտաբով, որքանով վերաբերում է իրենց մոտակա պլաններին ու լոկացիաներին։«Նաև ասեմ ձեզ, որ որևէ ընկերություն չի կարող անել որոնողահետազոտական աշխատանքներ։ Ահա թե ինչու պետք է երկրում լինի պետական ուժեղ ռազմավարություն և քաղաքականություն»,– ընդգծեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենը։«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ոլորտի զարգացման իր տարբերակն ունի։Նրա խոսքով` ոսկու գինն այսօր աշխարհում բարձրացել է այնքան, որ, օրինակ` Ամուլսարը պետք է օր առաջ շահագործվի` տնտեսության զարգացման համար։Ալոյանը նաև այն համոզմանն է, որ պետք է հանքարդյունահանման հզորություններն ավելացնել հետո միայն անդրադառնալ երկրաբանահետազոտական որոնողական աշխատանքներին։ՀՀ–ում տուֆին նորմալ հարգանքի տուրք չենք մատուցում` արձան կամ մոնումենտ չունենք. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/16/51623397_37:0:1198:871_1920x0_80_0_0_1275a8175566f39db1452a86b2680a89.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հանքարդյունաբերություն, հանքավայր, հանքանյութ, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», լիդիան, ամուլսար
հանքարդյունաբերություն, հանքավայր, հանքանյութ, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», լիդիան, ամուլսար
ՀՀ–ում 2038 թ–ին շատ քիչ հանքարդյունաբերողներ կմնան. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն
13:40 03.10.2025 (Թարմացված է: 13:44 03.10.2025) Վերջին 10 տարվա ընթացքում որևէ նոր պաշար չի հայտնաբերվել Հայաստանում։ Ռոման Խուդոլին կարծում է, որ դա շատ լուրջ մարտահրավեր է։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում 2038 թվականին շատ քիչ հանքարդյունաբերողներ կմնան, մնացածը կավարտեն իրենց աշխատանքը։ Այս մասին այսօր հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ հայտարարեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
«Ինձ որպես ամենախոշոր ներդրողի, որպես հանքարդյունաբերական հսկայի ղեկավարի` անհանգստացնում է ՀՀ հանքարդյունաբերական պաշարները։ Գիտեք` 2038 թվականին շատ քիչ հանքարդյունաբերողներ կմնան, մնացածը կավարտեն իրենց աշխատանքը, եթե այս ուղղությամբ որևէ քայլ չկատարվի։ Վերջին 10 տարվա ընթացքում որևէ նոր պաշար չի հայտնաբերվել Հայաստանում։ Դա շատ լուրջ մարտահրավեր է»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` երկրում գործող հանքարդյունաբերող ընկերությունները պետք է ՀՀ կառավարության հետ միասին այս ուղղությամբ աշխատանքներ տանեն, և այս այդ դեպքում պետք է լինի փոխադարձ վստահություն։
Խուդոլին տեղեկացրեց, որ հիմա իրենք ինքնուրույն են կատարում երկրաբանական հետազոտություններ` համենայնդեպս այն մասշտաբով, որքանով վերաբերում է իրենց մոտակա պլաններին ու լոկացիաներին։
«Նաև ասեմ ձեզ, որ որևէ ընկերություն չի կարող անել որոնողահետազոտական աշխատանքներ։ Ահա թե ինչու պետք է երկրում լինի պետական ուժեղ ռազմավարություն և քաղաքականություն»,– ընդգծեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենը։
«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ոլորտի զարգացման իր տարբերակն ունի։
«Միգուցե պետք է, որ հենց այսօր յուրաքանչյուրս մեր ունեցած հանքային ռուսուրսները ավելացնենք, քանի որ 2038 թվականին անհայտ է, թե տեխնոլոգիաների զարգացման դեպքում որքան պետքական կլինեն նույն պղինձը կամ ոսկին։ Եթե, օրինակ` ԶՊՄԿ–ն պլան ունի տարեկան մինչև 40 մլն տոննայի արդյունահանում անելու, թող հենց հիմա դա անի, հիմա շահագործի հանքավայրերը, այլ ոչ թե թողնի 20–30 տարի հետո»,– հայտարարեց նա։
Նրա խոսքով` ոսկու գինն այսօր աշխարհում բարձրացել է այնքան, որ, օրինակ` Ամուլսարը պետք է օր առաջ շահագործվի` տնտեսության զարգացման համար։
Ալոյանը նաև այն համոզմանն է, որ պետք է հանքարդյունահանման հզորություններն ավելացնել հետո միայն անդրադառնալ երկրաբանահետազոտական որոնողական աշխատանքներին։