00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2018թ–ից հետո պետական պարտքն ավելացել է 80 %-ով․նախարարը նշեց` ինչին են ուղղվել գումարները

© Photo : press office of the Parliament of ArmeniaՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2025
Բաժանորդագրվել
Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը՝ 2025 թվականի 5,5 տոկոսի դիմաց։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ՀՀ պետական պարտքը 2018թ–ի համեմատ ավելացել է ոչ թե 100, այլ 80 տոկոսով։ Այս մասին ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը՝ 2025 թվականի 5,5 տոկոսի դիմաց։ Մեր նպատակն է շարունակաբար նվազեցնել բյուջեի պակասուրդը և պահպանել պետական պարտքը կայուն և կառավարելի տիրույթում՝ միջնաժամկետ հատվածում այն պահպանելով 50 տոկոսին մոտ շրջանակում։ Ընդդիմադիր շրջանակներն ասում են, թե մեր պետական պարտքը կրկնապատկվել է, բայց այն ավելացել է 80 տոկոսով։ Այս համատեսքստում նշեմ, որ այդ պարտքն ուղղվում է պետության տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, այսինքն՝ հայաստանցիների հարստանալու և իրենց բարեկեցության բարձրացման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ»,- նշեց Հովհաննիսյանը։
Նա նշեց՝ կառավարության պարտքի պորտֆելի ռիսկերի կառավարման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի դրամային պարտքի կշռի ավելացումը։ Եթե 2018 թվականի վերջին դրամային պարտքի մասնաբաժինը կառավարության պարտքի կառուցվածքում կազմում էր ընդամենը 19 տոկոս, ապա հաջորդող 6 տարում այն շարունակաբար աճել է՝ 2024 թվականին հասնելով 50,8 տոկոսի։
Ինչի վրա է ծախսվել ՀՀ պետական մեծ պարտքը. տնտեսագետը մանրամասներ է հայտնել
Խոսելով պետական պարտքի մարման ժամկետների մասին՝ Հովհաննիսյանը շեշտեց՝ վերջին 7 տարում այնքան են ավելացել եկամուտները, այդ թվում՝ պարտք ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեին 2026-ին վերադառնալ 2018 թվականի ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարտքը կկարողանային մարել ընդամենը 1,5 տարում:
«Եթե մի պահ պատկերացնենք, որ որոշել ենք 1,5 տարում փակել 2018-ից հետո վերցրած պարտքը և վերադառնում ենք 2018-ի ծախսերի մակարդակին, ապա մենք պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատել 58 տոկոսով: Եթե վերադառնայինք 2018-ի ծախսի մակարդակին, ստիպված կլինեինք պաշտպանության ծախսերը կրճատել 429 մլրդ դրամով կամ շուրջ 65%-ով, կրթության ծախսերը՝ 178 մլրդ դրամով կամ 60%-ով, սոցիալական ծախսերը՝ 489 մլրդ դրամով կամ 54%-ով, տնտեսական զարգացմանն ուղղվող ծախսերը՝ 117 մլրդ դրամով կամ 50%-ով: Հիմա ինքներդ որոշեք՝ մեր պարտքը կառավարելի՞ է, և պե՞տք է հենց հիմա այն վերադարձնել 2018-ի մակարդակին»,- ընդգծեց նախարարը։
Նա վստահ է՝ խնայած գումարով կկարողանային 1,5 տարում պարտքը մարել, բայց այդպես չեն անում, քանի որ տարիների ընթացքում կառավարության կարիքներն ու ամբիցիաները փոխվել են։
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, մարտի 24-ին ԱԺ—ում ներկայացնելով 2024 թ․ իրենց աշխատանքի հաշվետվությունը, նշել էր, որ անցած տարի պետական պարտքն անվանական արտահայտությամբ 2023 թվականի վերջի համեմատ աճել է 6,2 %-ով, սակայն ՀՆԱ-ի նկատմամբ գրեթե չի փոխվել՝ 48,3 %։ Պետական պարտքը 2024 թվականի վերջին կազմել է մոտ 5 տրլն 93 մլրդ դրամ։
Հայաստանի պետական պարտքը դոլարային արտահայտությամբ աճել է 7,9 %-ով. ֆինանսների նախարար
Լրահոս
0