00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
18:17
42 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:16
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Крутой разворот: как война повлияла на образ героя Отечества
15:04
23 ր
Исторический ликбез
Суворов и Великая Отечественная война
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:11
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2024-ին պետբյուջեի եկամուտները կատարվել են 95.8%-ով, պարտքը 2023-ի համեմատ աճել է 6,2%-ով

© Sputnik / Aram NersesyanՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը կազմել է 48,3 % կամ 0,1 %-ով պակաս, քան 2023 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. 2024 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կատարվել են 95.8%-ով, այդ թվում հարկային եկամուտները՝ 92.7%-ով: Ծախսերն իրականացվել են 93.9%-ով, իսկ պետական պարտքը ՀՆԱ-ի 50%-ից ցածր է և կազմում է 48.3%: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նախարարության աշխատանքների հաշվետվությունը։
Տարվա ընթացքում ճշգրտված բյուջետային ցուցանիշներով նախատեսվել է 2 տրլն 721,9 մլրդ դրամ (մոտ 6,9 մլրդ դոլար) եկամուտ և 3 տրլն 178,4 մլրդ դրամ (մոտ 8,1 մլրդ դոլար) ծախս։ «Ծախսերի մասով ցուցանիշը 16 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին և 9.3 տոկոսով ավելի է եկամուտների մասով»,-ասաց Հովհաննիսյանը:
Պետական պարտքը 2024 թվականի վերջին կազմել է մոտ 5 տրլն 93 մլրդ դրամ (մոտ 12,8 մլրդ դոլար)։ Անվանական արտահայտությամբ այն 2023 թվականի վերջի համեմատ աճել է 6,2%-ով, սակայն ՀՆԱ-ի նկատմամբ գրեթե չի փոխվել՝ 48,3։
Տարվա ընթացքում ստորագրվել են 4 բյուջետային վարկեր՝ ընդհանուր առմամբ 322,5 մլն դոլարի չափով և 6 նպատակային վարկ՝ 850 մլն դոլարի չափով: Բացի այդ, կնքվել են 6 դրամաշնորհային համաձայնագրեր՝ 40 մլն դոլարի չափով: Մասնավորապես, 16 մլն դոլար է ստացվել արտոնյալ ֆինանսավորման գլոբալ մեխանիզմից (Համաշխարհային բանկին առընթեր)՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար ծրագրերի համաֆինանսավորման համար:
Լրահոս
0