https://arm.sputniknews.ru/20251112/kievy-tsragrel-er-spanel-mitrvopvolit-tikhvonin-vorpeszi-khapani-rdamn-banakcutjunnery-adts-95730618.html
Կիևը ծրագրել էր սպանել միտրոպոլիտ Տիխոնին, որպեսզի խափանի ՌԴ–ԱՄՆ բանակցությունները. ԱԴԾ
Կիևը ծրագրել էր սպանել միտրոպոլիտ Տիխոնին, որպեսզի խափանի ՌԴ–ԱՄՆ բանակցությունները. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Հետաքննությունը բացահայտել է միտրոպոլիտ Տիխոնի դեմ մահափորձին մասնակցած նոր անձանց։ 12.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-12T11:43+0400
2025-11-12T11:43+0400
2025-11-12T11:44+0400
ռուսաստան
ուկրաինա
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
մահափորձ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95724000_0:0:854:480_1920x0_80_0_0_eeaac263bc43cd3fd88730f1beed8df2.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Կիևի ռեժիմի գլխավոր նպատակը եղել է միտրոպոլիտ Տիխոնի (Շևկունով) դեմ մահափորձը, որպեսզի ձախողի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ–ն:Հետաքննությունը բացահայտել է նոր անձանց, որոնք մասնակցել են միտրոպոլիտ Տիխոնի դեմ մահափորձին։ԱԴԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում երկու տղամարդ խոստովանական ցուցմունք են տալիս մահափորձի նախապատրաստմանը մասնակցելու մասին և ասում, որ իրենց հավաքագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները։Այս տարվա փետրվարի 28-ին ԱԴԾ-ն հայտնել էր Մոսկվայում Սիմֆերոպոլի և Ղրիմի միտրոպոլիտ Տիխոնի (Շևկունով) դեմ ահաբեկչական հարձակումը կանխելու մասին։ Այն ծրագրել էին ուկրաինական հատուկ ծառայությունները: ԱԴԾ-ի տվյալներով՝ սպանությունը ծրագրել էին նրա օգնականը՝ Ուկրաինայի քաղաքացի Դենիս Պոպովիչը, և հոգևորական Նիկիտա Իվանկովիչը: Գործով անցնողներին հավաքագրել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը Telegram-ի միջոցով: Ուժայինների տեղեկություններով` 2024 թվականի դեկտեմբերին նրանց ինքնաշեն պայթուցիկ սարք էր փոխանցվել թաքստոցի միջոցով:ԱԴԾ–ն ձերբակալել է Կոմիի բնակչի, որը պատրաստվում էր կռվել Ուկրաինայի կողմից
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95724000_98:0:738:480_1920x0_80_0_0_f808c452cbdfb469ffeb0b2db5a5ca85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , մահափորձ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , մահափորձ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Կիևը ծրագրել էր սպանել միտրոպոլիտ Տիխոնին, որպեսզի խափանի ՌԴ–ԱՄՆ բանակցությունները. ԱԴԾ
11:43 12.11.2025 (Թարմացված է: 11:44 12.11.2025) Հետաքննությունը բացահայտել է միտրոպոլիտ Տիխոնի դեմ մահափորձին մասնակցած նոր անձանց։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Կիևի ռեժիմի գլխավոր նպատակը եղել է միտրոպոլիտ Տիխոնի (Շևկունով) դեմ մահափորձը, որպեսզի ձախողի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ–ն:
«Փորձագետների կարծիքով` նշված դիվերսիոն-ահաբեկչական գործողության գլխավոր նպատակը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները խափանելն էր։ Միևնույն ժամանակ Կիևի ռեժիմը հույս ուներ, որ եթե միտրոպոլիտ Տիխոնի դեմ ահաբեկչական հարձակումը հաջողվի, ռուսական կողմը ստիպված կլինի հրաժարվել խաղաղ բանակցություններից», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հետաքննությունը բացահայտել է նոր անձանց, որոնք մասնակցել են միտրոպոլիտ Տիխոնի դեմ մահափորձին։
ԱԴԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում երկու տղամարդ խոստովանական ցուցմունք են տալիս մահափորձի նախապատրաստմանը մասնակցելու մասին և ասում, որ իրենց հավաքագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները։
Այս տարվա փետրվարի 28-ին ԱԴԾ-ն
հայտնել էր Մոսկվայում Սիմֆերոպոլի և Ղրիմի միտրոպոլիտ Տիխոնի (Շևկունով) դեմ ահաբեկչական հարձակումը կանխելու մասին։ Այն ծրագրել էին ուկրաինական հատուկ ծառայությունները: ԱԴԾ-ի տվյալներով՝ սպանությունը ծրագրել էին նրա օգնականը՝ Ուկրաինայի քաղաքացի Դենիս Պոպովիչը, և հոգևորական Նիկիտա Իվանկովիչը: Գործով անցնողներին հավաքագրել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը Telegram-ի միջոցով: Ուժայինների տեղեկություններով` 2024 թվականի դեկտեմբերին նրանց ինքնաշեն պայթուցիկ սարք էր փոխանցվել թաքստոցի միջոցով: