https://arm.sputniknews.ru/20251112/hnaravvor-e-artahert-sahmanazateli-hatvatsner-linen-tripp-i-het-kapvats-mher-grigvorjan-95747814.html
Հնարավոր է՝ արտահերթ սահմանազատելի հատվածներ լինեն TRIPP-ի հետ կապված․ Մհեր Գրիգորյան
Հնարավոր է՝ արտահերթ սահմանազատելի հատվածներ լինեն TRIPP-ի հետ կապված․ Մհեր Գրիգորյան
Sputnik Արմենիա
Փոխվարչապետը կարծում է, որ շուտով տեղեկատվություն կհրապարակվի այն մասին, թե երբ է տեղի ունենալու երկու երկրների պատվիրակությունների հաջորդ հանդիպումը։ 12.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-12T18:11+0400
2025-11-12T18:11+0400
2025-11-12T18:22+0400
թրամփի ուղի (tripp)
մհեր գրիգորյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
դելիմիտացիա
դեմարկացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94960450_0:84:1600:984_1920x0_80_0_0_076f9f21ea3317ff4fa0772ed55ef9ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում, հնարավոր է, արտահերթ սահմանազատելի հատվածներ լինեն՝ նպաստելու TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը։ Ադրբեջանական կողմի աշխատանքային շփումները պարբերական բնույթ ունեն։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին։Մինչև տարեվերջ թղթի վրա կնկարագրենք «Թրամփի ուղու» բոլոր մանրամասները. ՓաշինյանՊատգամավորը հետաքրքրվել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների միջև ինչ շփումներ կան, գործընթացն ինչ փուլում է, և ինչպես է անդրադարձել օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունը։Նա կարծում է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ շփումները կառուցողական են և որոշ ժամանակ անց պարզ կլինի պատվիրակությունների հաջորդ հանդիպման օրը։«Գործընկերոջս հետ պարբերական աշխատանքային շփումներ կան։ Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, մենք այցելեցինք միասին հարավ և Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների և գործընթացի հետ, որն ուղղակիորեն կապ ուներ ենթակառուցվածքների լոկացիայի հետ։ Բայց, իհարկե, նաև աշխատանքային առանձին կոնտակտներ կան, որոնք վերաբերում են ուղղակիորեն գործընթացի շարունակությանը»,- նշեց Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ավելին չի կարող հայտնել։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94960450_89:0:1512:1067_1920x0_80_0_0_da168eb9aa5f01ce666725a2cc535698.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրամփի ուղի (tripp), մհեր գրիգորյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, դելիմիտացիա, դեմարկացիա
թրամփի ուղի (tripp), մհեր գրիգորյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, դելիմիտացիա, դեմարկացիա
Հնարավոր է՝ արտահերթ սահմանազատելի հատվածներ լինեն TRIPP-ի հետ կապված․ Մհեր Գրիգորյան
18:11 12.11.2025 (Թարմացված է: 18:22 12.11.2025) Փոխվարչապետը կարծում է, որ շուտով տեղեկատվություն կհրապարակվի այն մասին, թե երբ է տեղի ունենալու երկու երկրների պատվիրակությունների հաջորդ հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում, հնարավոր է, արտահերթ սահմանազատելի հատվածներ լինեն՝ նպաստելու TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը։ Ադրբեջանական կողմի աշխատանքային շփումները պարբերական բնույթ ունեն։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների միջև ինչ շփումներ կան, գործընթացն ինչ փուլում է, և ինչպես է անդրադարձել օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունը։
«Օգոստոսի 8-ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կա շարունակելու սահմանազատման գործընթացը։ Բացի դա, ավելի կոնկրետացան խոսակցություններն այն մասին, թե ենթակառուցվածքներն ինչ դիրք կունենան, և դիրքից կախված որ հատվածները մենք պետք է սահմանազատենք, որ նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքային բազա ունենանք»,- նշեց ՀՀ փոխվարչապետը։
Նա կարծում է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ շփումները կառուցողական են և որոշ ժամանակ անց պարզ կլինի պատվիրակությունների հաջորդ հանդիպման օրը։
«Գործընկերոջս հետ պարբերական աշխատանքային շփումներ կան։ Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, մենք այցելեցինք միասին հարավ և Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների և գործընթացի հետ, որն ուղղակիորեն կապ ուներ ենթակառուցվածքների լոկացիայի հետ։ Բայց, իհարկե, նաև աշխատանքային առանձին կոնտակտներ կան, որոնք վերաբերում են ուղղակիորեն գործընթացի շարունակությանը»,- նշեց Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ավելին չի կարող հայտնել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։