https://arm.sputniknews.ru/20251112/minchev-tareverj-tghti-vra-knkaragrenq-trampi-ughu-bvolvor-manramasnery-pashinjan-95743513.html
Մինչև տարեվերջ թղթի վրա կնկարագրենք «Թրամփի ուղու» բոլոր մանրամասները. Փաշինյան
Մինչև տարեվերջ թղթի վրա կնկարագրենք «Թրամփի ուղու» բոլոր մանրամասները. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։ 12.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-12T17:09+0400
2025-11-12T17:09+0400
2025-11-12T17:23+0400
թրամփի ուղի (tripp)
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92149898_0:12:1600:912_1920x0_80_0_0_8deec6bc5f0968c4ce8019df54b8de37.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Մինչև տարեվերջ ՀՀ կառավարությունը թղթի վրա պետք է նկարագրի «Թրամփի ուղու» հետ կապված բոլոր մանրամասները։ Այս մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշեց` ԶԼՄ–ներից տեղեկացել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի նույն շրջանակն է աշխատում թե՛ Մերձավոր Արևելքի, թե՛ մի շարք կարևոր այլ թեմաների շուրջ, և այդպիսով օբյեկտիվ հանգմանքների բերումով նրանք ծանրաբեռնվում են տարբեր թեմաներով։«Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ժամանակացույցը հստակ աշխատի։ Մենք նաև հստակ ըմբռնումներ ունենք»,– վստահեցրեց նա։Ո՞ր դեպքում «Թրամփի ուղին» ձեռնտու կլինի Հայաստանին. պարզաբանում է ՀՀ 2–րդ նախագահըԱնդրադառնալով երկաթուղու թեմային` ՀՀ վարչապետն ասաց, որ այն անցնելու է խորհրդային շրջանում գոյություն ունեցած երկաթուղու երթուղով, քանի որ այլ տեղ երկաթուղի կառուցելն իրատեսական չէ։Ըստ Փաշինյանի` գազամուղն ու էլեկտրական գծերն անցնելու են էականորեն դեպի հյուսիս։Փաշինյանն ասաց, որ այս պահին հստակ չէ միայն, թե նավթամուղի հետ կապված ինչ կարող է լինել, քանի որ այլ հաշվարկներ ու ներդրումներ կան։ Ըստ նրա` այդ ամենը կախված կլինի նաև նավթի միջազգային գներից։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92149898_88:0:1509:1066_1920x0_80_0_0_e02ed472321de578b476e913ddeaf642.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրամփի ուղի (tripp), հայաստան, նիկոլ փաշինյան
թրամփի ուղի (tripp), հայաստան, նիկոլ փաշինյան
Մինչև տարեվերջ թղթի վրա կնկարագրենք «Թրամփի ուղու» բոլոր մանրամասները. Փաշինյան
17:09 12.11.2025 (Թարմացված է: 17:23 12.11.2025) Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Մինչև տարեվերջ ՀՀ կառավարությունը թղթի վրա պետք է նկարագրի «Թրամփի ուղու» հետ կապված բոլոր մանրամասները։ Այս մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2026 թվականի առաջին կեսին պետք է դրանք բոլորը համաձայնեցնենք, 2–րդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը, սակայն սա այսօր չէի ուզում ներկայացնել, քանի որ ժամկետի մեջ նման պլանները միշտ շեղում են ունենում»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց` ԶԼՄ–ներից տեղեկացել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի նույն շրջանակն է աշխատում թե՛ Մերձավոր Արևելքի, թե՛ մի շարք կարևոր այլ թեմաների շուրջ, և այդպիսով օբյեկտիվ հանգմանքների բերումով նրանք ծանրաբեռնվում են տարբեր թեմաներով։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ժամանակացույցը հստակ աշխատի։ Մենք նաև հստակ ըմբռնումներ ունենք»,– վստահեցրեց նա։
Անդրադառնալով երկաթուղու թեմային` ՀՀ վարչապետն ասաց, որ այն անցնելու է խորհրդային շրջանում գոյություն ունեցած երկաթուղու երթուղով, քանի որ այլ տեղ երկաթուղի կառուցելն իրատեսական չէ։
Ըստ Փաշինյանի` գազամուղն ու էլեկտրական գծերն անցնելու են էականորեն դեպի հյուսիս։
«Ուսումնասիրությւնները մենք արդեն տեղում սկսել ենք, ու չենք կարող ասել` որոնք Սյունիքի մարզի հատվածում կմնանաք, որոնք` Վայոց Ձորի։ Քարտեզի վրա ամեն ինչ հարթ է, սակայն, այնուամենայնիվ, տեղանքն ու բնությունն այլ բան են»,– ասաց նա։
Փաշինյանն ասաց, որ այս պահին հստակ չէ միայն, թե նավթամուղի հետ կապված ինչ կարող է լինել, քանի որ այլ հաշվարկներ ու ներդրումներ կան։ Ըստ նրա` այդ ամենը կախված կլինի նաև նավթի միջազգային գներից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։