00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայր Ռուբեն վարդապետին հարցաքննության են կանչել ՔԿ. նա տեղյակ չէ, թե ինչու

© Photo : official site of the President of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2025
Բաժանորդագրվել
Փաստաբան Ֆարմանյանի խոսքով` հայր Ռուբենի անունը Նաթան սրբազնաի հեռախոսային ձայնագրության մեջ չի հնչել, և նա որևէ առնչություն չունի սրբազանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Մայր աթոռի հայեցակարգային գրասենյակի պատասխանատու հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը տեղյակ չէ, թե ինչու է ՀՀ քննչական կոմիտեն իրեն այսօր հարցաքննության հրավիրել։ Մինչև ՔԿ շենք մտնելն այդ մասին այսօր լրագրողներին ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ Այս պահին հոգևորականները վկայի կարգավիճակով են։
Հայր Ռուբենի խոսոքով` Նաթան սրբազանի ձայնագրության մեջ իր անունը չի հնչել։ Նա վստահեցնում է նաև` որևէ քահանայի չի հորդորել մասնակցել ընդդիմության ցույցերին։

«Նաթան սրբազանի հետ անմիջական չեմ աշխատում։ 15 տարի աշխատել եմ ՔԿՀ–ներում` որպես հոգևոր ծառայության պատասխանատու։ Երբ վարդապետական կամ եկեղեցու դիրքորոշման հետ կապված հարցեր են լինում, մեր բաժինն է մշակում դրանք։ Այլ գործառույթ չունենք»,– ընդգծեց նա։

Հայր Ռուբենի փաստաբան Մարինե Ֆարմանյանը, խոսելով հարցաքննության կանչելու պատրվակի մասին, նշեց, որ վարդապետին ՔԿ կանչել են Նաթան սրբազանին վերագրվող ձայնագրության փաստերը ստուգելու համար նախաձեռնված վարույթի շրջանակում։
«Մեզ համար դա անակնկալ էր, քանի որ որևէ կերպ առնչություն չենք կարողանում գտնել։ Քննչականում դեռ կպարզենք, թե ինչու են նորից անհարմարություններ ստեղծում հոգևորականների համար»,– վստահեցրեց փաստաբանը։
Ֆարմանյանը տեղեկացրեց նաև, որ Արագածոտնի թեմի ոչ բոլոր քահանաներն են հարցաքննության կանչվել նոյեմբերի 12–ին և 13–ին։
Հիշեցնենք` հոկտեմբերին իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն տարածեցին, որում Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:
Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց ձայնագրության հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Լրահոս
0