https://arm.sputniknews.ru/20251112/dzerbakalvel-e-majr-hajastani-sharzhman-ajakic-blvoger--onvo-harutjunjany-95739597.html
Ձերբակալվել է «Մայր Հայաստանի» շարժման աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը
Ձերբակալվել է «Մայր Հայաստանի» շարժման աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը
Sputnik Արմենիա
Շարժման անդամների խոսքով` 5-6 հոգով հարձակվել և գետնին են տապալել Օո Հարությունյանին։ 12.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-12T14:47+0400
2025-11-12T14:47+0400
2025-11-12T14:58+0400
բլոգեր
վաղարշապատ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից առևանգել են «Մայր Հայաստանի» շարժման աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին։ Այս մասին գրված է շարժման ֆեյսբուքյան էջում։ Ներքին գործերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է։Շարժման անդամ Գևորգ Ստեփանյանն էլ ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրենց աջակից բլոգերին տարել են «Մայր Հայաստանի» շտաբի դիմացից։ Նա եղել է ընկերուհու հետ։ Հավելենք, որ Վաղարշապատ (Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը) համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին: Ընտրություններում գրանցվել են 8 քաղաքական ուժեր՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը («Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններ), «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն», «Հանրապետություն»,«Համահայկական ճակատ» և «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունները։
վաղարշապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բլոգեր, վաղարշապատ, ձերբակալություն
բլոգեր, վաղարշապատ, ձերբակալություն
Ձերբակալվել է «Մայր Հայաստանի» շարժման աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը
14:47 12.11.2025 (Թարմացված է: 14:58 12.11.2025) Շարժման անդամների խոսքով` 5-6 հոգով հարձակվել և գետնին են տապալել Օո Հարությունյանին։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից առևանգել են «Մայր Հայաստանի» շարժման աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին։ Այս մասին գրված է շարժման ֆեյսբուքյան էջում։ Ներքին գործերի նախարարությունից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է։
Շարժման անդամ Գևորգ Ստեփանյանն էլ
ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրենց աջակից բլոգերին տարել են «Մայր Հայաստանի» շտաբի դիմացից։ Նա եղել է ընկերուհու հետ։
Վերջինիս խոսքով՝ 3 ավտոմեքենայով մոտեցել են իրենց, քաղաքացիական հագուստով 5-6 հոգի, որոնք ներկայացել են որպես ոստիկան, Հարությունյանին տապալել են գետնին, ապա տարել, իրենից էլ հեռախոսն են վերցրել։
Հավելենք, որ Վաղարշապատ (Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը) համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին:
Ընտրություններում գրանցվել են 8 քաղաքական ուժեր՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը («Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններ), «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն», «Հանրապետություն»,«Համահայկական ճակատ» և «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունները։