00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաղարշապատի ավագանու ընտրություններին կմասնակցի 8 քաղաքական ուժ. մեկն ինքնաբացարկ է տվել

© Sputnik / Aram NersesyanԿԸՀ շենքը
ԿԸՀ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2025
Բաժանորդագրվել
Վաղարշապատ (Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը) համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ինքնաբացարկ է ներկայացրել Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններից առաջ։ Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում բավարարել է կուսակցության ինքնաբացարկի դիմումը։ Այս մասին հայտնում է ԿԸՀ–ն։
Թիվ 14 ԸԸՀ-ն այսօրվա նիստում իրականացրել է նաև առաջադրման փաստաթղթեր ներկայացրած մյուս քաղաքական ուժերի գրանցումը։
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը՝
«Հայրենիք» կուսակցությունը
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը («Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը
«Ժառանգություն» կուսակցությունը
«Հանրապետություն» կուսակցությունը
«Համահայկական ճակատ» կուսակցությունը
Վաղը` հոկտեմբերի 18-ի հերթական համարներ է տրամադրվելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում գրանցված կուսակցություններին (դաշինքին)` դրանք որոշելով վիճակահանությամբ։
Նշենք, որ Վաղարշապատ (Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը) համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին:
Հիշեցնենք` Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական տվեց։ Ավելի վաղ` մարտին, հայտնի էր դարձել, որ նա 13,6 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, և այդ փաստով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։
Դրանից բացի սպանություն էր տեղի ունեցել Գասպարյանի ՔՊ–ական ամուսնուն պատկանող գազալցակայանում։ Իսկ դեռ 2023թ․–ին լրատվամիջոցները գրում էին, որ Դիանա Գասպարյանի սկեսուրը Վաղարշապատում ապօրինի շինարարությամբ է զբաղվում։
Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հունիսի 12–ին տապալվեց։ ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։
Լրահոս
0